Հպարտ եմ մեր թիմով․ Հրանտ-Լեոն Ռանոս
Լատվիայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը լրագրողների հետ զրույցում ասաց հետեւյալը. «Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և արդեն ունենք 6 միավոր։
Ես հպարտ եմ մեր թիմով։ Ուելսի խաղից հետո հոգնածություն կար։ Լատվիայի հետ խաղը բարդ ստացվեց։ Միանշանակ, հոգնածություն կա, երբ խաղում ես 90 րոպե։ Երջանիկ ենք, որ հաղթեցինք այս խաղում»,- ասաց Հրանտ-Լեոն Ռանոսը։