Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»
27
Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Պատերազմ Արցախում
Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից

Ո՞վ է մայկա-տռուսիկ հագցրել Վահագն Ալեքսանյանին

Կարելի է երևակայել, թե ԱԺ բուֆետում, «թավշյա» կոտլետ ըմբոշխնելուն զուգահեռ, կարկառուն քպ-ական Վահագն Ալեքսանյանն ինչեր կարող էր ասել նույնքան կարկառուն կուսակից Ալեն Սիմոնյանին: Եվ թող ներեն մեզ Իլֆն ու հատկապես՝ Պետրովը, բայց Վահագն Ալեքսանյանն Ալենին երևի այսպիսի մի բան կարող էր ասել կիսաշշուկով.

-Դուք գնացեք N զորամաս և հարցրեք, թե ի՞նչ հագուկապով էր Ալեքսանյանը՝ նախքան հեղափոխությունը: Եվ ձեզ կասեն, որ նախքան հեղափոխությունը Վահագն Ալեքսանյանը անտռուսիկ էր, Ալե՛ն: Հա, ու՝ անմայկա՛: Հեղափոխությունը, Ալեն, ինձ տռուսիկ հագցրեց...

Հումորը՝ հումոր, սարկազմը՝ սարկազմ, բայց իսկապես, որքա՜ն «կորած» վիճակում պետք է լինի որևէ անձնավորություն, որպեսզի ելնի ու հրապարակավ, այն էլ՝ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից հայտարարի, թե ինքը զինվորական ծառայության ընթացքում վարտիք ու շապիկ չի ունեցել, իր բառերով՝ «մայկա-տռուսիկ»:

Երդվյալ կամ «վերջացած» նիկոլական Վահագն Ալեքսանյանը ԱԺ–ում հայտարարեց, որ իր ծառայած ժամանակ ինքը մայկա–տռուսիկ չի ունեցել:

Գրեթե վայրկենապես Վահագն Ալեքսանյանը դարձավ հանրային ակտիվ քննարկումների առարկա և, անխուսափելիորեն, հայտնվեց համակողմանի ծաղրական ակնարկների թիրախում:

Եվ, քանի որ Վահագն Ալեքսանյանը իր բանակային՝ անմայկա-տռուսիկ ծառայությունից հոգեբանական խորագույն տրավմա է ստացել, մարդասիրական օգնության կարգով պետք է նրան հուշել, որ եթե դա այդպես է եղել, ապա իր իսկ խմբակցության մեկ այլ կարկառուն ներկայացուցչի, ոչ պակաս երդվյալ նիկոլական Գուրգեն Մելքոնյանի «յախեն պետք է հավաքի» ու նրանի՛ց պատասխան պահանջի իր անտռուսիկ վիճակների համար: Այն պարզ պատճառով, որ «նիկոլի վկա» հիշյալ պաշտոնաթող գեներալն է շատ երկար տարիներ եղել Հայոց բանակի՝ թիկունքի և մատակարարման գծով գլխավոր պատասխանատուն:

Առհասարակ, կան բաներ, որ նորմալ տղամարդը երբեք ու հրապարակավ չի խոստովանի: Բայց արական սեռի ներկայացուցիչ նիկոլականները նման բաներով հպարտանում են, այլ ոչ թե միայն հրապարակավ հայտարարում: Մեկը հայտարարում է, որ բանակում մայկա-տռուսիկ չի ունեցել: Էն մյուսը հայտարարում է, թե բանակում իրեն մի կտոր հաց չեն տվել, սոված-ծարավ է մնացել: Երրորդը հպարտ-հպարտ հանրայնացնում է փաստեր, որոնք վկայում են, որ նա ծառայության ընթացքում ավելի հաճախ ավելի կոթն է բռնել, քան՝ ավտոմատի խզակոթը... Ճիշտ է, դա թե սուտ, արդեն էական չէ։

Լավ, բա ո՞վ է, ի վերջո, մայկա-տռուսիկ հագցրել Վահագն Ալեքսանյանին:

Առաջին հավանական տարբերակն այն է, որ նրան միգուցե Նիկոլ Փաշինյա՞նն է մայկա-տռուսիկ հագցրել: Իսկ կարո՞ղ է... թուրքերն են մայկա-տռուսիկ հագցրել Վահագն ԱլեքսանյանինՄիգուցե ամերիկացինե՞րը: Նրանք ունեն, չէ՞՛ այդպիսի ոճային տռուսիկներ՝ ամերիկյան դրոշի տեսքով:

Եվ ի՞նչ մայկա-տռուսիկ են հագցրել:

Չար լեզուներն ասում են, որ նման պարարտ կազմվածք ունեցողին ավելի շատ կսազեր այն յուրահատուկ տռուսիկը, որին «սթրինգ» են ասում, և որը հորիզոնական կողմնորոշված մարմնի դեպքում ընդհանրապես չի երևում: Չնայած, ավելի բարյացկամ ներքնազգեստագիտակները հուշում են, որ ճիշտ կլիներ «խեղճ նիկոլականին» նվիրել մի քանի ձեռք «բոքսեր» կոչվող վարտիքներից (նույն ինքը՝ «սեմեյնի տռուսիկ»): Պակաս նրբանկատները «տատու թումբանի» և «պապու փոխանի» տարբերակներ են նշում, հավելելով, որ պետք է համաժողովրդական հանգանակություն կազմակերպել, որպեսզի մարդը վերջապես հաղթահարի «անմայկատռուսիկության» բարդույթը: Ի վերջո, հանրությանն այդքան ուրախություն պարգևելու համար պե՞տք է որևէ կերպ վարձահատույց լինել:

Իսկ առհասարակ, դժվար է ասել, թե անխուսափելի իշխանափոխությունից հետո նիկոլական իշխանավորներից ով որտե՞ղ կհայտնվի, բայց ենթադրում ենք, որ Վահագն Ալեքսանյանը, նման «ռասկռուտկայից» հետո, նախընտրելի մոդելի աշխատանք կգտնի ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող հայրենական ընկերություններից որևէ մեկում: Դա միաժամանակ կփակի հարցը, թե՝ ո՞վ է մայկա-տռուսիկ հագցրել նրան:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan