«Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում». Սիրուշոն ընտանեկան ֆոտոշարք է հրապարակել
Դիտել նաև
Վալենտինը գալիս է, վերջապես տղամարդկանց համար ինչ-որ բան ունենք. Սիրուշո
Սիրուշոյի և երեխաների ձմեռային զբոսանքը. Տեսանյութ
Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․Սիրուշո
2 օրից ներկայացնելու ենք Pregomesh-ի տղամարդկանց առաջին մեծ հավաքածուն․ Սիրուշո
24 ժամը չանցած գրանցեց մեկ միլիոնից ավել դիտում. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում, ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։
Հիմա, 3 երեխա հետո, երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:
Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է»։