Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ
7
Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պատերազմ Արցախում
Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան

MyInvest. Ամերիաբանկը գործարկել է ներդրումային առցանց հարթակ

Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։

MyInvest-ը շուկայում առաջին հարթակն է, որտեղ հասանելի են միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաներ և 15000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսեր ու պարտատոմսեր, ինչպես նաև հայկական բաժնետմոսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։

MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնել յուրաքանչյուրին, ով փնտրում է խնայողությունների ներդրման այլընտրանքային տարբերակներ, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցվել է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետևել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ցանկացած պահի հետևել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։

«Տարիներ շարունակ լինելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ դերակատարներից մեկը` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը: Պատահական չէ, որ Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող «AMX Award» մրցանակաբաշխությանն այս տարի Ամերիաբանկը լավագույնը ճանաչվեց միանգամից 6 անվանակարգում: Սա և հաճելի է, և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող: Գործարկելով MyInvest-ը` մենք հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա և կստեղծի նախադրյալներ Հայաստանում ներդրումային շուկայի աշխուժացման ու զարգացման համար»,- ասում է Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Հունիսի 7-ից MyInvest հարթակում հասանելի են նաև Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը. Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով (IPO) տեղաբաշխում է Team Telecom Armenia ընկերության 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս: Team-ը հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացնում է IPO։ Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: MyInvest հարթակով Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելիս ներդրողները հնարավորություն ունեն արժեթղթերի հաշիվը բացել ավտոմատ եղանակով:

Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածը թողարկվել է 2022 թվականին և նախատեսված է ֆիզիկական անձ հաճախորդների համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan