2 կով պայթել է ականի վրա, 1-ն էլ անհետ կորել է. Վազաշենի գյուղապետ
Հոկտեմբերի 27-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանագոտում ականների վրա պայթել են Վազաշենի բնակիչ Մելիք Հակոբյանի 2 կովերը, իսկ մեկը կորել է:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, մասնավորապես, Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Մելիք Հակոբյանի 2 կովը պայթել են ականի վրա, մեկն էլ անհետ կորել է»:
Այլ մանրամասներ՝ մասնավորապես, թե ինչ պայմաններում, որ հատվածում, գյուղապետը չհայտնեց՝ ասելով, որ ադրբեջանցիները լսում են:
Աղբյուրը` Tert.am