Թուրքիայում ջրհեղեղի հետեւանքով 5 մարդ է մահացել, կան անհետ կորածներ
Դիտել նաև
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները»
Եվրոպացի դիտորդները նույնպես «երդվում են»՝ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական կուրսը (տեսանյութ)
Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին
Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին
Թուրքիայի Շանլիուրֆա եւ Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետեւանքով հինգ մարդ է մահացել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին, հայտնում է Tvnet-ը։ Թուրքիայի Շանլիուրֆա նահանգում տեղատարափ անձրեւը ջրհեղեղ է առաջացրել, հեղեղվել է հիվանդանոցը, դպրոցներում դասերը դադարեցվել են, ավելի վաղ հայտնել էր Habertürk հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրհեղեղների հետեւանքով մինչ այժմ հինգ մարդ է մահացել։
Tvnet-ի հեռարձակմանը միացած Շանլիուրֆայի քաղաքապետ Զեյնել Աբիդին Բեյազգյուլն ասել է, որ «կան անհետ կորածների մասին տեղեկություններ, սակայն մենք չենք կարող հաստատել դրանք»։