Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը
2
Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Եվրոպացի դիտորդները նույնպես «երդվում են»՝ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական կուրսը (տեսանյութ)

Ինչպես է Արարատ Միրզոյանը փորձում թաքցնել ակնհայտը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը (ԵՄ) Հայաստանի հիմնական գործընկերներն են։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունն ու զարգացումը ժողովրդավարական ճանապարհով և ինստիտուտներով, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում։ Այս մասին արգենտինյան TN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ժողովրդավարական երկիր ենք և ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաև տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, և սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավեց: Նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի և Հայաստանի մի մասի խաղաղությանը։ (…) Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունն ու զարգացումը ժողովրդավարական ճանապարհով և ինստիտուտներով, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում»,- ասել է նա։

Միրզոյանն իրականում ոչ մի նոր բան չասաց, և նրա խոսքերը շատ առումներով տեղավորվում են տեղեկատվական քաղաքականության ընդհանուր հայեցակարգի մեջ, որը իշխանությունները երկար ժամանակ իրականացնում են երկրում ՝ հերքել ակնհայտը։

Հիշեք` երբ 2022-ին եվրոպացի դիտորդներն եկան Հայաստան, և արևմտյան հարթակը (Բրյուսել և Վաշինգտոն) դարձավ Ադրբեջանի հետ բանակցությունների գերիշխող հարթակը, ՀՀ իշխանությունները ոչ միայն հայտարարեցին, որ սա բացարձակ խաղաղ առաքելություն է, այլև որ արևմտյան բանակցային հարթակը ոչ թե հակադրվում, այլ լրացնում է մոսկովյան բանակցային հարթակը։ Ավելին, Հայաստան առաքելություն ուղարկելու Եվրոպայի խորհրդի որոշման մեջ ասվում էր, որ նրանց մանդատը Հայաստանում լինելու է ժամանակավոր, առաքելությունը կտևի երկու ամսից ոչ ավելի։ Ի վերջո իրականում ի՞նչ ստացանք։

ԵՄ առաքելությունը, համաձայն Հայաստանի Ազգային ժողովի կողմից 2024 թվականի մարտին վավերացված համաձայնագրի, ստացել է Հայաստանի Հանրապետությունում բացարձակ անձեռնմխելիության կարգավիճակ, նրա կազմում,, ըստ մամուլի հրապարակումների, մի շարք օտարերկրյա պաշտոնյաների հայտարարությունների, արդեն իսկ ներառում են նախկին զինվորականներ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից, ինչը առաքելությունը դարձրել է Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայության օրինականացման գործիք, իսկ մոսկովյան բանակցային հարթակը մեռած է (նույն Արարատ Միրզոյանը նախորդ տարվա ամռանից հրաժարվում է մեկնել Մոսկվա ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցելու, իսկ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Իգոր Խովաևին

Այսինքն՝ իշխանություններն ասացին մի բան, բայց վերջնական արդյունքը բոլորովին այլ էր։ Նույնը վերաբերում է այն հայտարարություններին, թե իբր ՀՀ իշխանությունները չեն փոխում երկրի արտաքին քաղաքական վեկտորը։

Իհարկե, կգտնվեն նաև նրանք, ովքեր կասեն, որ անկախ ամեն ինչից՝ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը գնում են ճիշտ ճանապարհով, եթե փոխում են արտաքին քաղաքական վեկտորը։ Այնուամենայնիվ, հարցն այն է, թե ի՞նչ ուղղությամբ են նրանք փոխում այս վեկտորը։

Հրապարակավ հայտարարվում է ՀՀ-ի եվրոպական նկրտումների մասին, սակայն անհնար է «չեղարկել աշխարհագրական քուրտան», ու փաշինյանական Հայաստանի համար «ԵՄ դուռը» անցնում է «թուրքական բակով»։ Այսինքն՝ Հայաստանը տանում են դեպի թյուրքական աշխարհին ինտեգրում։

Սա հենց այն է, ինչի մասին է խոսում Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, երբ ասում է, որ «Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում, որպես տարածաշրջանում առաջնորդող երկիր»։

Բայց եթե այս վերլուծությունը ճիշտ է, և Փաշինյանն իսկապես երկիրը տանում է դեպի թյուրքական աշխարհին ինտեգրում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչն է նրան դրդում գնալ այդ քայլին։

Պատասխանն, ըստ էության, մակերեսի վրա է. 2020 և 2023 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները (44-օրյա պատերազմը և ԼՂՀ-ում էթնիկ զտումները) Հայաստանում ցանկացած նոր քաղաքական իշխանության օրոք կդառնան քրեական վարույթի առարկա։ Դրանից խուսափելու համար գործողությունների մի քանի տարբերակ կա՝ կամ ՀՀ-ն կազմալուծել, որպեսզի անհետանա «հայցվորը», որը կարող է դառնալ ապագա գործընթացների նախաձեռնողը, կամ Հայաստանը ինտեգրել մի համակարգի մեջ, որտեղ Արցախը հանձնելը, ազգային խորհրդանիշներից հրաժարվելը, ինքնությունից հրաժարվելը չի ընկալվի որպես պատժելի արարք: Աշխարհում կա միայն մեկ այդպիսի համակարգ՝ թյուրքական աշխարհը։

Արարատ Միրզոյանը, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը, փորձում է ՀՀ քաղաքացիներից թաքցնել վերը նկարագրվածը։ Նա փորձում է դա թաքցնել այն մարդկանցից, որոնք 2021 թվականին իրեն և իր անմիջական ղեկավարին թյուրքական աշխարհի շրջանակներում հայկական պետականությունը լուծարելու մանդատ չեն տվել…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan