Սև փողերի տասանորդը
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը կարծիք է հայտնել, որ կասկածելի գումարներով եկեղեցիներ կառուցելու հարցը պետք է հետաքրքրի ոչ թե եկեղեցուն, այլ իրավապահ մարմիններին։
«ՉԻ». Կոպիտ ասած՝ կաթողիկոսին չի մտահոգում, որ եկեղեցիներ կարող են կառուցվել նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով։ Այդ թվում՝ նաև այնպիսի հանցանքներով, որոնք «նախատեսված են» տասը պատվիրաններով։ Եվ սա միանգամայն հասկանալի է՝ մի երկրում, որտեղ ազնիվ աշխատանքով լավագույն դեպքում հնարավոր է ավտոտնակ կառուցել, նման «սահմանափակումները» տեղին չեն։ Եվ հետո՝ հանցագործներն ինչ-որ կերպ պե՞տք է քավեն իրենց մեղքերը, թե ոչ։ Իսկ եկեղեցիները կայուն եկամտի աղբյուր են, այդ եկամուտներով կարելի է բարի գործեր անել, մարդկանց մեջ սերմանել առաքինին, վսեմը...
Ի դեպ՝ նախօրեին Գարեգին 2-րդը Մարզահամերգային համալիրում մասնակցել է մի համերգի, որը կազմակերպել էր Դոն Պիպոն։ Արվեստը մնում է արվեստ, իսկ համերգի կազմակերպման գումարների ծագումը թող իրավապահները ստուգեն։
Ավելի մանրամասն` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում: