Անկախության տոնին Հայաստանի ու Արցախի վերնախավը Եռաբլուրում է. հնչեց ՀՀ օրհներգն ու «Հայր մեր»-ը (լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին Եռաբլուր պանթեոն է այցելել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքական վերնախավը:
Այլ բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների ու զինվորականների թվում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Տարիների ընթացքում հաստատված ավանդույթի համաձայն՝ ներկաները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Հնչեց Հայաստանի պետական օրհներգը, ապա աղոթք՝ «Հայր մեր»-ը: