Ողբերգական ավտովթար. կա զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Քարակերտ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Պարթև Ենգոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 VՍ 022 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեպի Քարակերտ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պ. Ենգոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Դալարիկ գյուղի բնակիչներ, 54-ամյա Սայաթ Մանուկյանը և 49-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները, իսկ մեկին էլ, դեպքի վայրում հավաքվածների ասելով, հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային Ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով։ Ոստիկաններն ու փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Մանրամասները` Shamshyan.com -ում