Սիրելիս, ես պատրաստ եմ քեզ հետ և, իհարկե, նաև Նալբանդյանի հետ գնալ մինչև աշխարհի ծայրը
Ես Խոր Վիրապում չեմ եղել, Ստեփանավանում
չեմ եղել, Ջերմուկում չեմ եղել, Քաջարանում չեմ եղել, Մեղրիում չեմ եղել... Մի խոսքով, իմ հայրենիքի կեսը չեմ տեսել:
Ու մեկ էլ կարդում եմ այսպիսի բան՝ սեպտեմբերի 1-ից դյուրացվել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա:
Նալբանդյանի դիվանագիտական սխրանքից ոգևորված ամուսնուս ասացի.
- Հը՛, Ստյոպ, չգնա՞նք Ճապոնիա:
- Ինչպես կուզես սիրելիս, ես պատրաստ եմ քեզ հետ և, իհարկե, նաև Նալբանդյանի հետ գնալ մինչև աշխարհի ծայրը,- պատասխանեց նա:
Դյուրանա՛ք դուք, հա...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից