«Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն
6
Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Պատերազմ Արցախում
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հանուն Տավուշի, հանուն Հայաստանի․ միացե՛ք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն առերեսում չի եղել Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան «Մայր Հայաստանի» ակցիան Շենգավիթում (ուղիղ) ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան «Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան». Վահե Հովհաննիսյան Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում. Տեսանյութ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան

Միֆ 2․ Պարտադիր կուտակային միջոցները երաշխավորված են․ Սուրեն Պարսյան

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում մարդկանց կարծիքն առանց հարցնելու, օրենքի ուժով կառավարությունը կուտակային միջոցները փոխանցում է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, որոնք ՀՀ օրենսդրության և կենտրոնական բանկի որոշումների համաձայն՝ գումարները ներդնում են Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ակտիվներում(արժեթղթերում)։ Հայաստանում գործող մասնավոր ֆոնդերի կառավարիչները երկուսն են. նրանք շարքային քաղաքացիների գումարներով ձեռք են բերում տարբեր արժեթղթեր, որոնք կարող են արժեզրկվել` պայմանավորված տնտեսական ճգնաժամերով, արտարժույթների փոխարժեքների տատանումներով, ընկերությունների սնանկացմամբ և այլն։

Օրինակ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարներն արժեզրկվել են արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների անկման, ինչպես նաև ԱՄՆ դոլար և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորման արդյունքում։
Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է:

Մասնավորապես՝ կուտակված գումարների վերադարձելիության 20 տոկոսը երաշխավորում է Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով` Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, եթե դուք այս պահին ունեք կուտակած 1 մլն դրամ, որի կեսը դուք եք վճարել, իսկ մյուս կեսը՝ պետությունը, ապա պետությունը երաշխավորում է միայն

500 հազար դրամը` ճշգրտված գնաճով։ Ֆոնդի կառավարչի սխալ ներդրումների ռիսկը դուք եք կրում, թեև ո’չ ընտրել եք նրան, ո’չ էլ վստահում եք։
Արդյունքում ստացվում է, որ մասնակցի կողմից կուտակված գումարների (ճշգրտված գնաճով) երաշխիքը նույնպես կատարվելու է պետական բյուջեի հաշվին, ինչը պոտենցիալ բեռ է բյուջեի համար։

Իսկ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում աճելով` գումարը մեծանալու է, ապա պետական բյուջեն պարզապես ի վիճակի չի լինելու երաշխավորել քաղաքացիների խնայողությունները։ Այն դեպքում, երբ 2015 թվականի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ պետությունը պարտավոր է երաշխիքներ տրամադրել նաև պետության կողմից տրամադրված խնայողությունների համար ճշգրտված գնաճով:

Հիշեցնեմ, որ 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ կուտակային ֆոնդերի 503 մլրդ դրամ ակտիվների 98 տոկոսը պահպանողական ֆոնդերում է։ Պահպանողական ֆոնդերի եկամտաբերությունը՝ տարեսզկբից հաշվարկած, կազմել է -5.53 տոկոս։ Այսինքն՝ կուտակված գումարները նվազել են, և եթե հիմա թոշակի անցնելու տարիքին լինեինք, քիչ գումար կունենայինք «բարեկեցիկ ծերության» համար։

***

Միֆ 1․ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը երաշխավորում է բարեկեցիկ ծերություն

Պարտադիր կենսաթոշակային համակարգի հեղինակները ժամանակին հայտարարում էին, թե այս համակարգի կիրառման դեպքում թոշակի գնացող մարդիկ կստանան բարձր թոշակներ, ինչը կապահովի նրանց բարեկեցիկ ծերությունը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատանքային կարիերայի ընթացքում ունենում է շոկեր, այսինքն՝ որոշ ժամանակ պարտադրված չի աշխատում (բանակում ծառայելիս, հղիության ժամանակ և այլն), կորցնում է աշխատանքը, ցածր աշխատավարձ է ստանում և այլն, հետևաբար, որևէ երաշխիք կամ հաշվարկ չկա, ինչը կապացուցի, որ մինչև թոշակի տարիքը հասնելը քաղաքացին կկուտակի բավարար գումար, որը կապահովի իր բարեկեցիկ ծերությունը։ Միաժամանակ, առկա են ֆինանսական շուկաների տատանումներ, որոնք հյուծում, նվազեցնում են մարդկանց կուտակային միջոցները։ Դա է փաստում նաև միջազգային փորձը։

Օրինակ՝ 1981 թվականին զինվորական դիկտատոր Օ.Պինոչետի իշխանությունները առաջինն էին, որոնք ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ 2016 թվականին Չիլիի ողջ տարածքով սկիզբ առան բազմամարդ ցույցեր, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր քաղաքացիներ: Նրանք ունեին միայն մեկ պահանջ՝ չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Աճող դժգոհությունների պատճառը ցածր կենսաթոշակն էր: Ներկայումս չիլիացի թոշակառուների 80%-ը ստանում է նվազագույն աշխատավարձից պակաս կենթաթոշակ, իսկ թոշակառուների 44%-ը ստանում է աղքատության շեմից էլ ցածր թոշակ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում բազմաթիվ չիլիացի տարեցներ ի վիճակի չեն անցնել  վաստակած հանգստի, քանի որ վերջիններիս թոշակը բավարար չի արժանավայել կյանքի ապահովման համար, և պարտադրված շարունակում են աշխատել նաև կենսաթոշակային տարիքից հետո: Այն դեպքում, երբ համակարգի հեղինակների հաշվարկների համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակի մեծությունը պետք է լիներ իր վերջին ամսական աշխատավարձի 70%-ից ոչ պակաս: Վատթարագույն վիճակում են հայտնվել կանայք, ովքեր, երեխաների խնամքի տարիներին ոչինչ չկուտակելով և հետագայում զբաղվածության ապահովման խնդիր ունենալով, անհամեմատ ցածր կուտակային կենսաթոշակ են ստանում: Իրավիճակը չփրկեց նաև 2008 թվականին Չիլիի կառավարության կողմից յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված կուտակային գումարների հատկացումը:

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan