Խաչատուրովի Հայաստանում գտնվելը պատահական չէ
Դիտել նաև
Գերմանական DW՝ «Դոյչե վելլե» հանրահայտ հեռուստաալիքը «ղժժում» է Փաշինյանի վրա
Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ)
ՀԱՊԿ-ում արձագանքել են Փաշինյանի` պատասխանատվության գոտու մասին հարցին
Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա
«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Ոմանք պատահական չեն համարում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովն այս օրերին իր առաջին այցն է կատարել Հայաստան և ընդունելության արժանացել ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ԱԺ նախագահի կողմից։ Մի կողմից՝ արցախյան հիմնահարցի քննարկման թեժացմանը զուգահեռ կրկին Հայաստանի անվտանգության խնդիրներն են առաջին պլան մղվում, և այդ առումով ՀԱՊԿ-ից սպասելիքներն են մեծանում։ Մյուս կողմից՝ համացանցում հայտնվել են նյութեր՝ Խաչատուրովի նախկին գործունեության կոռուպցիոն անցյալի բացահայտումներով։ Այնպես որ, այս պարագայում «պաշտպանության» կարիք ունեն և Հայաստանը, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: