Սիրիայում ևս մի վրացի է զոհվել
Սիրիայում ևս մի վրացի է զոհվել։ 31-ամյա Լևան Թոխոսաշվիլին ընտանիքի՝ կնոջ և չորս երեխաների հետ ռմբակոծության զոհ է դարձել, հայտնում է Грузия Online-ը:
Այդ մասին հայտնում են Վրաստանի Պանկիսի կիրճի Դուիսի գյուղի բնակիչները: Տեղեկությունը հաստատել են Վրաստանի պետական անվտանգության նախարարությունում:
Լևան Թոխոսաշվիլին ընտանիքի հետ արդեն երկու տարի ապրում էր Սիրիայում:
Նշվում է, որ դա Սիրիայում Վրաստանի բնակիչների զոհվելու 26-րդ դեպքն է:
Աղբյուրը` Tert.am