Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Այս տեմպով մինչև ո՞ւր կհասնի աղքատությունը

Այս տեմպով մինչև ո՞ւր կհասնի աղքատությունը Այս տեմպով մինչև ո՞ւր կհասնի աղքատությունը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Սա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դիտարկումն է։ Որ Հայաստանում աղքատության մակարդակը բարձր է, նորություն չէ։ Բայց այս դիտարկման մեջ կա շատ ավելի մտահոգիչ մեկ այլ հանգամանք. թերսնվող բնակչության քանակը այս տարի կտրուկ ավելացել է. ընդամենը 3 ամսում՝ 80 հազարով։ Այլ կերպ, եղել է 420 հազար, դարձել է 500 հազար։ Տարեսկզբի առաջին 3 ամսում Հայաստանում թերսնվող մարդկանց քանակը աճել է 19 տոկոսով։

Հետագա ամիսների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան, բայց կասկած չկա, որ այդ թիվը շարունակել է աճել։ Սա խոսում է մեր երկրում սրվող սոցիալական լարվածության ու դրան դիմակայելու՝ իշխանությունների իրականացրած կամ չիրականացրած քաղաքականության մասին։

Այդ քաղաքականության արդյունքում ունենք թերսնվող բնակչության թվի նման կտրուկ ավելացում։ Բայց դա դեռ աղքատության իրական պատկերը չէ։ Աղքատների թիվը Հայաստանում շատ ավելի մեծ է, քան թերսնվողներինը։ Դեռևս 2020թ. պաշտոնական տվյալներով, աղքատ է եղել բնակչության 27 տոկոսից ավելին։ Խոսքը 800 հազարից ավելի մարդու մասին է։ 2020թ., երբ գնաճը բավական ցածր էր մեր երկրում, աղքատությունը նույնիսկ խորացել էր։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել աղքատության հետ վերջին 2 տարվա ակտիվ գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։ Հիշեցնենք, որ անցած տարի գնաճը Հայաստանում կազմեց 7,7 տոկոս։

Այս տարի էլ հասել է 10,3 տոկոսի։ Այսպիսի բարձր գնաճի պայմաններում մեր երկրում աղքատությունը խորանալու այլընտրանք պարզապես չունի։ Դրա վկայությունն է նաև սոված մարդկանց քանակի կտրուկ աճը։ Երեք ամսում 80 հազարը չափազանց մտահոգիչ ցուցանիշ է։ Այն դեպքում, երբ գնաճը շարունակում է ահագնանալ։ Դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին թերսնվողների քանակը դեռ ավելանալու է։ Հատկապես որ, ի տարբերություն գնաճի, եկամուտների շոշափելի աճեր չկան, առավել ևս՝ աղքատ բնակչության պարագայում։ Սոցիալական խնդիրներին անդրադառնալիս, իշխանություններն ավելի շատ իմիտացիա են անում, քան իրականում փորձում են աջակցել այդ խնդիրների լուծմանը։

Հայտարարում են ուսուցիչների աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին, հետո պարզվում է, որ 31 հազարից ավելի ուսուցչական համայնքից, դրանից օգտվում է ընդամենը 470-480-ը։ Այս տարի էլ օգտվողների թիվը կարող է հասնել, ասենք՝ 1000 կամ 2000-ի։ Մնացածը շարունակելու են ստանալ այնքան աշխատավարձ, որքան ստանում էին նախկինում։ Թե այս տեմպով դեռ քանի տարի պետք կլինի, որպեսզի բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրանա, պարզաբանելու կարիք չկա։ Բայց իշխանությունների համար կարևորը դա չէ, նաև այն չէ, թե ինչ սոցիալական վիճակում են գտնվում ուսուցիչները։ Կարևորն այն է, որ հարկ եղած դեպքում կհայտարարեն, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են։ Նույնը նաև թոշակների և նպաստների դեպքում է։ Թոշակները և նպաստները բարձրացնելու փոխարեն՝ անկանխիկ առևտրի փոխհատուցման համակարգ են դրել, լավ իմանալով, որ շատերը չեն կարողանալու օգտվել դրանից։

Այդպես իրականացվող ծրագրերի արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեն։ Պետք չէ զարմանալ, որ գյուղատնտեսությունն անկումային է, իսկ սոցիալական իրավիճակը՝ լարված։ Վերջերս էլ տնտեսական բարձր աճերից են խոսում։ Հարց է առաջանում, եթե տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, բարձր աճեր են արձանագրվում, ինչո՞ւ են մարդիկ աղքատանում, իսկ թերսնվողները՝ ավելանում։ Այդպես է, որովհետև տնտեսության աճը որակ չունի, հիմնված է դրսից թելադրված պահանջարկի վրա։ Ներքին պահանջարկը ցածր է, որովհետև մարդկանց եկամուտներն ու ծախսերը չեն բռնում իրար։ Ծախսերն արագորեն ավելանում են՝ ապրանքների ու ծառայությունների թանկացումների հետևանքով, իսկ շատ-շատերի եկամուտներում փոփոխություններ չկան։

Պարզ չէ՞, որ այդ մարդիկ համալրելու են թերսնվողների շարքերը կամ հայտնվելու են աղքատության խմբում։ Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 2020թ., նույնը նաև նպաստներն ու թոշակները։ Եվ այդ պայմաններում մեր երկրում տեղի է ունեցել աղքատության իրավիճակի սրացում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի նվազագույն աշխատավարձ, նպաստ ու թոշակ չի բարձրացել։ Փոխարենը՝ շատ ավելի բարձր է գնաճը, ինչը լուրջ բեռ է դարձել մեր հասարակության մեծ մասի համար։ Նվազագույն աշխատավարձը մեր երկրում 68 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղն անցնում է 78 հազարից։ Տասը հազարով ավել, քան նվազագույն աշխատավարձն է։ Նվազագույն կարիքները բավարարելու համար նվազագույն աշխատավարձով ապրողները ստիպված են կրճատել ծախսերը կամ պարտքով ապրել։

Այդպիսի քաղաքացիները մեր երկրում քիչ չեն։ Նվազագույն աշխատավարձ է ստանում աշխատողների 20-25 տոկոսը։ Խոսքը գրեթե 150 հազար մարդու մասին է, ովքեր արտաքուստ աշխատում ու աշխատավարձ են ստանում, բայց շարունակում են աղքատանալ։ Նրանց եկամուտները չեն ավելանում, այնինչ գներն աճում են ու աճում։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից անհամեմատ ցածր են նպաստներն ու թոշակները։ Միջին կենսաթոշակը Հայաստանում հասնում է հազիվ 40 հազար դրամի։ Նպաստի չափի մասին նույնիսկ ավելորդ է խոսելը։ Եվ այս պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղն անցնում է 78 հազար դրամից։ Սա աղքատության խորացմանը տանող ուղիղ ճանապարհ է, որին բախվել է մեր հասարակությունն այս իշխանությունների իրականացրած տնտեսական ու սոցիալական քաղաքականության և 4 տարվա «փառահեղ» ձեռքբերումների արդյունքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan