Երևանում քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ ինքը տեռորիստ է և շենքում ռումբ է տեղադրել
Երեկ՝ օգստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ ինքը տեռորիստ է և Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 13 շենքում ռումբ է տեղադրել և այն հաշված րոպեների ընթացքում պայթելու է շենքը՝ հավասարեցնելով հողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը և Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները: Ոստիկանները պարզել են, որ ահազանգը կեղծ է:
Մանրամասները` Shamshyan.com -ում