Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր (ՖՈՏՈՇԱՐՔ)

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, այցելել «Սևան» ազգային պարկ» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել պարկի գործունեության հիմնական ուղղություններին: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Գուլանյանը մասնավորապես , ներկայացրել է Սևանա լճում ձկան որսի արգելքի շրջանում իրականցված աշխատանքները, համաձայն որոնց ձկան որսի արգելքի առաջին շրջանում՝ դեկտեմբերի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում առգրավված ձկան քանակը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե նույնն է, բավականին մեծ թվով առգրավվել են լողամիջոցներ:

Արգելքի երկրորդ շրջանը համեմատաբար հանգիստ է անցնում, կանխարգելիչ և բնակչության հետ բացատրական աշխատանքները շարունակվում են, ինչը տալիս է դրական արդյունք:Ներկայում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մանրաձկան ապօրինի որսի վրա: Անդրադառնալով ապօրինի գործողություններին՝ նախարար Արծվիկ Մինասյանը նշել է , որ սկզբունքային նշանակություն ունի այն հարցը , որ դրանց մասնակից չլինեն ազգային պարկի, բնապահպանական տեսչության, համակարգի այլ աշխատակիցներ, նրանք, ովքեր կոչված են ապահովելու պահպանությունը` չդառնան հանցակից կամ օժանդակող օրինախախտներին:

«Չի ներվելու և չի հանդուրժվելու այն փաստը, որ ազգային պարկի աշխատակիցը դառնա օժանդակող կամ հանցակից այս անձանց: Ես քաջ գիտակցում եմ, որ այսօրվա վարձատրության պայմաններում ոչ բոլորը կարող են դիմանալ գայթակղությանը, բայց պետք է համբերել մինչև պատշաճ մոդելի ,ծրագրի մշակումը,որպեսզի և վարձատրությունը նորմալ լինի, և ծառայությունը արժանապատիվ դաշտ տեղափոխվի:Հետագայում իրականացնելու ենք արմատական, հիմնարար փոփոխություններ, որոնք վերաբերելու են թե համակարգին, թե կադրերին:Ուստի, կարևոր է , որ հիմա արժանապատիվ ծառայությունը լինի հիմնական ուղղորդողը»,- իր խոսքում, մասնավորապես, նշել է Արծվիկ Մինասյանը: Այս համատեքստում կարևորվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման նախագծի մշակումն ու դրա ընդունումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ջրօգտագործման թույլտվություններին, համայնքների հետ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը և մի շարք այլ հարցերի: Ավարտին նախարար Արծվիկ Մինասյանը բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդ ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգևատրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Աշոտ Գնդոյանին,ով երկար տարիներ եղել է պարկի տնօրենը:

Այցի հերթական կանգառը Տավուշի մարզում էր: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում մինչ խորհրդակցության մեկնարկը նախարարին ներկայացվել է Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից պարկին նվիրաբերված փայտաղաց մեքենան: CNF-ի Հայաստանի ազգային համակագող Արման Վերմիշյանը տեղում համառոտ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացնում են «Դիլիջան» ազգային պարկի հետ միասին:Այնուհետև խորհրդակցության ընթացքում տնօրեն Սահակ Մուրադյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել մի շարք խնդրահարույց հարցերի, մասնավորապես, ապօրինի ծառահատումներին, անտառպահպանության, վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում տեսուչների աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորություններին: Նախարարն իր մտահոգությունն է հայտնել անօրինական ծառահատումների դեպքերի առնչությամբ:« Մենք փակում ենք անտառը և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք: Ով պատրաստ չէ այս հանձնարարականը կատարելու՝ հենց հիմա թող հրաժարական տա և դուրս գա: Պատասխանատվություն կրելու են բոլորը՝ անտառապահներից, տեսուչներից մինչև փոխտնօրեն և տնօրեն: Առաջին կարևոր խնդիրը սա է: Երկորդը. որևէ ընդվզում ՝ներքևից կլինի, միջին օղակում , թե ամենավերևում, չեմ ընդունելու և չեմ հանդուրժելու, որովհետև մենք խնդիր ենք դրել «Դիլիջան» ազգային պարկ»-ը 2017 թվականին կտրուկ որակական փոփոխության ենթարկելու՝սկսած ֆինանսավորումից մինչև կոնկրետ ծրագրերի իրականացում » ,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարը:

Աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու նպատակով նշվել են կանխարգելիչ միջոցառումները, տեխնոլոգիական լուծումների ներդնումը: Անտառապահները կարևորել են ստուգման կետերի առկայությունը, որոնք շատ արդյունավետ են, ինչպես նաև տեսչական բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան անցնել աշխատաժամային նոր ռեժիմի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել են նաև գիտական ուսումնասիրությունները, անդրադարձ է եղել կադրերի վերապատրաստմանն ու տեխնիկական վերազինմանը: Մտքերի փոխանակում է ծավալվել նաև էկոտուրիզմի զարգացման ու խթանման հարցերի շուրջ:

Բնապահպանության նախարարին ներկայացվել է նաև Կովկասի բնության հիմնադրամի կողմից «Դիլիջան» ազգային պարկում առաջիկայում նախատեսվող ՝ եղնիկների բուծման ծրագիրը:Խորհրդակցության ավարտից հետո նախարարն այցելել է ծրագրի իրականացման համար ընտրված տարածքներ:Արծվիկ Մինասյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, նշելով , որ համագործակցությունն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ակտիվ շրջան է սկսվում, ինչը երկարատև ու ռազմավարական նշանակության արդյունքներ կապահովի բնապահպանական համակարգում: Հավելենք, որ «Սևան» ազգային պարկ» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներում նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իր լիազոր ներկայացուցչին՝ Իշխան Սաղաթելյանին, հույս հայտնելով,որ աշխատանքներն առավել համակարգված ու հասցեական կդառնան, իսկ այցերն ազգային պարկեր կլինեն առավել հաճախակի ու անակնկալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan