Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Պաշտոնական Երևանը Վոլոդինին պատասխանում է Էդմոն Մարուքյանի առաջարկով

Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսի 1-ից Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվելու բիզնես գործունեություն իրականացնելու նպատակներով: Այսինքն, մասնավոր անձինք իրենց մեքենաներով կարող են շրջել Ռուսաստանի տարածքում` Հայաստանի վարորդական իրավունքով, սակայն բիզնես գործունեությամբ իրավունք չեն ունենալու զբաղվեն, բացառություն են կազմել միայն Բելառուսիայի և Ղրղզստանի քաղաքացիները, իսկ այդ արտոնություններից զրկվելու են Հայաստանի և Ղազախստանի վարորդները:

Ղազախստանի դեմ այս դեմարշը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկիրը պատրաստում է իր լեզուն կիրիլիցայի բազայից փոխարինել լատինիցայով, ինչը Մոսկվայում գնահատել են որպես քայլ` Ռուսական ազդեցությունից դուրս գալու ուղղությամբ: Ղազախստանի այս որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Կրեմլում: Ահա թե ինչու այստեղ որոշել են քայլեր ձեռնարկել զսպելու համար Ղազախստանի այս որոշումը: Սակայն այս գործընթացների արդյունքում, ինչպես է հաճախ է ստացվում, տուժվել են Հայաստանի քաղաքացիները, ովքեր մինչև հունիսի 1-ը նման պրոբլեմներ չէին ունենում Ռուսաստանում: Հասկանալի է, որ եթե Ռուսաստանն ուզում է պատժել Ղազախստանին, ապա չի կարող բացառություն անել Հայաստանի համար, որտեղ ռուսաց լեզուն պետական կարգավիճակ ընդհանրապես չունի: Ի դեպ նույն Ղազախստանում ռուսերենը ունի պետական կարգավիճակ, բայց Ղազախստանցի վարորդները նույնպես զրկվել են այդ արտոնություններից: Հասկանալի է, որ այս ռուս- ղազախական խուլ հակամարտության արանքում տուժեցին հայաստանցիները, և Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հայտնվեցին փակուղու առջև: Վերջերս ազգային ժողովի նախագահի այցի ընթացքում Մոսկվա հայկական կողմից բարձրացվել է այդ հարց: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պատասխանել է, որ եթե հայերը ուզում են չզրկվել այդ արտոնություններից, ապա ղրղզների և բելառուսների պես պետք է ռուսերենին տան պետական կարգավիճակ:

Հասկանալի է, որ Հայաստանը ոչ Բելառուսիա է, ոչ էլ` Ղրղզստան, որտեղ բնակչության 95 տոկոսը հայ է: Պարզ է, որ հայկական կողմը չի կարող բավարարել ռուսների պահանջը: Սակայն այս ամենի արդյունքում իշխանությունների վարկանիշը հերթական անգամ ընկնում է սեփական ժողովրդի աչքում, որովհետև իշխանությունը չի կարող համարժեք արձագանքել Վոլոդինի պահանջին: Ահա թե ինչու իշխանությունների այս բացը լրացնում է «Ելք» դաշինքը` ի դեմս Էդմոն Մարուքյանի: Ակնհայտ է, որ նրա այս քայլը ուղղորդվում է պաշտոնական Երևանի կողմից` ցույց տալու Մոսկվային, որ հայ հասարակությունը դժգոհ է այս իրավիճակից:

Մի կողմից իշխանությունը փորձում է լիցքաթափել այս իրավիճակը, իսկ մյուս կողմից նա փորձում է բարձրացնել իր կշիռը ռուսների աչքում` մոտավորապես հետևյալ թեմայով. Տեսեք, թե հայ հասարակությունը ինչքան դժգոհ է Մոսկվայից, բայցև իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ դժգոհությունը թուլացնեն:

Փաստացի Հայաստանի ներկայիս ընդդիմությունը գտել է իր գլխավոր առաքելությունը: Քանի որ այս ընդդիմություն կոչվածը լուրջ և ինքնուրույն սուբյեկտ չէ, փաստացի իր վրա է վերցրել կատարելու մանր – մունր մանրադրամի գործեր` թե ներքին և թե արտաքին քաղաքականության ոլորտներում:
Սա է իրականությունը:


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan