Մոսկվան կդառնա Սարգսյան-Ալիև հանդիպման գլխավոր կազմակերպի՞չը
«Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը: Հանդիպումը նախատեսվում է 2017թ. վերջին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Իզվեստիա» թերթը: «Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, հաջողությամբ չեն պսակվել»,- թերթին ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:
Նա նշել է, որ, մասնավորապես, նման փորձ է ձեռնարկել Ֆրանսիան, բայց դա ոչ մի օգուտ չի տվել: «Միաժամանակ, երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չի բռնկվել: Սակայն կողմերի նպատակները և տեսլականները նախկինի պես տարբեր են»,- ասել է աղբյուրը»,-գրում է թերթը:
Նյութը` «Առավոտ»-ի այսօրվա համարում: