Բրիտանացի թոշակառուն իրական երկաթուղային կայարան է կառուցել իր տան բակում. photo
Բրիտանիայի Հասթինգս քաղաքում բնակիչ Ստյուարտ Սիրլը 14 տարեկանից սկսած երկաթուղային ցուցանշաններ և այլ պարագաներ է հավաքել և 22 տարի աշխատել է երկաթուղային կայարանում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թոշակի անցնելուն պես 63-ամյա բրիտանացին սկսել է հարմար վայր փնտրել իր հավաքածուն պահելու համար և որոշել է իրական երկաթուղային կայարան կառուցել հենց իր տան բակում:
Իր կառուցած կայարանը կոլեկցիոներն անվանել է Քլիֆենդ: Այն երկու մուտք ունի` մեկը երկաթգծի համար, մյուսը` ստորգետնյա կայարանի: Կայարանը համալրված է սպասասրահով, հեռախոսախցիկով, հանրային զուգարանով և շոկոլադ վաճառող սարքով:
Նշվում է, որ երկաթուղային ցուցափեղկերից և նշաններից բացի թոշակառուն նաև ֆիլմերի պաստառներ է հավաքում և մտադիր է դրանց համար կինոթատրոն կառուցել:
Աղբյուրը` tert.am