«Մենք առաջ ենք գնում». Մակրոնի գրառումը՝ հայ գերիների վերադարձի մասին
Դիտել նաև
Ո՞ւր են կորել Մակրոնն ու Միշելը (չհաշված՝ Շոլցը)
Արցախի հանձնումը խրախուսելով՝ Մակրոնը «ճանապարհ էր հարթում ՀՀ-ի բարգավաճման» համար, թե պատժում էր մեզ (տեսանյութ)
Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»
Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ)
Մակրոնը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում անդրադարձել է հայ գերիների վերադարձին։
«Ադրբեջանն ազատ է արձակել ութ հայ գերիների և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք վերամիավորվում են իրենց ընտանիքներին, որոնցից մի քանի ամիս բաժանված էին։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մասնակից զինվորականներին։ Մենք առաջ ենք գնում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: