Ֆրանսիայում հայկական հանցավոր խմբավորում է բերման ենթարկվել
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ազգությամբ հայ 14 անձանցից բաղկացած հանցավոր խմբավորում են բերման ենթարկել:
«Հանցագործները բերման են ենթարկվել Բորդոյում, Նանտում, Նիսում, Պուատյեում և Փարիզում: Նրանցից 20-ն արդեն կանգնել դատարանի առաջ: Հանցավոր խմբավոման ներկայացուցիչները սուտենյորությամբ էին զբաղվում և, զենքով սպառնալով մարմնավաճառներին, նրանց ստիպում գումար վճարել», - գրում է «Le Figaro»-ն:
Նշվում է, որ հետաքննությունը վարում էր ֆրանսիական Ռեն քաղաքի ոստիկանությունը, որը հետևում էր հանցավոր խմբավորմանը մեկ տարուց ավելի:
Zham.am