ՄԻՊ-ը խուսափում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խուսանավում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ տալուց:
Բանն այն է, որ նախորդ ամիս Երևանում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին:
«Ժողովուրդ»-ը երեկ Թաթոյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում քաղաքապե¬տարանի քայլը: «Մեզ որևէ հարցով որևէ մեկը չի դիմել, և այդ առումով քաղաքապետի գործողություն¬ների վերաբերյալ գնահատական չեմ կարող տալ»:
Թաթոյանը հստակ պատասխան չտվեց նաև հարցին՝ այդ ամենը լա՞վ էր, թե՞ վատ: «Այդպիսի գնահատական նույնպես չեմ կարող տալ, քանի որ մեզ մոտ որևէ քննարկում, ընթացակարգ չի եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: