1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ) Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Թրամփն ու Պուտինը հանդիպեցին. Տեսանյութ ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց կոնկրետ գաղափարներ ենք ակնկալում. Սվիտալսկին՝ Փաշինյանի հայտարարության մասին Իմ ցանկությունն է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցենք «Ելք» դաշինքով. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս պահին սա լուծարվող ավագանի է. ճիշտ կլիներ շտկել ընտրական համակարգը, նոր գնալ ընտրությունների. Փոստանջյան (Տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց. Տեսանյութ, լրացված
ԼՐԱՀՈՍ
Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքի էջը կոտրվել է ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը «Երևանյան ամառ 2018». Դավթաշենի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի մրցաշարի հաղթող ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ) Նարեկ Սագսյանի և նրա թիկնազորի պետի անվան հետ կապված նոր միջադեպ է հայտնի դարձել Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Նիկոլականները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ տրոյկաների» ֆունկցիա Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները Կարպիս Փաշոյան. Որոշեցի հրաժարական տալ Տե՞ղ են բացում իրենց թիմի համար. «Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է լրագրողներից և մոնտաժողներից Այս 15 տարիները մարդկանց դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ՔՊ-ական փոխնախարարը Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Երևանյան կոլորիտ, հետաքրքիր ճարտարապետություն, լավ խոհանոց. «Քաղաք» պանդոկը սպասում է Երևանում և 6 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան Արշակունյաց պողոտայում բնակելի շենքը մասամբ փլուզվել է․ կան տուժածներ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին (լուսանկար) Թրամփն ու Պուտինը հանդիպեցին. Տեսանյութ Օսմանյան կայսրության և թուրքական կերպարվեստի հիմնադիրները համարվում են 26 նկարիչներ, որոնցից 24-ը հայի ազգանուն ունեն Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելու միջոցով տնտեսվարողների կողմից չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարները ՊԵԿ-ը պարզաբանում է Դավիթ Անանյանի հայտարարությունը Խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կիսամերկ ուկրաինուհիների պարը՝ համացանցում. Տեսանյութ Սարսափազդու տեսարան ա, երբ մտածում ես, որ էդ մարդիկ կողքդ են ապրում ՍԱՊԾ պետը Փաշինյանին անվանել է «քաղքենի և գիշանգղ» Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը. առաջադրվել է մեղադրանք ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց կոնկրետ գաղափարներ ենք ակնկալում. Սվիտալսկին՝ Փաշինյանի հայտարարության մասին Իմ ցանկությունն է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցենք «Ելք» դաշինքով. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս պահին սա լուծարվող ավագանի է. ճիշտ կլիներ շտկել ընտրական համակարգը, նոր գնալ ընտրությունների. Փոստանջյան (Տեսանյութ) Նախագահը հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին «Այդպես ես բարևում եմ նաեւ հավաքարար տատիկներին»․ Արամոն՝ Ռիտա Սարգսյանի առջեւ խոնարհվելու մասին. Տեսանյութ. Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել Եթե պատկան մարմինները չպաշտպանեն Կաթողիկոսին, դա կանեն հոգևորականները. Տեր Ասողիկ. Տեսանյութ Հայաստանում ԵՄ–ի նկատմամբ վստահությունն աճել է, ԵՏՄ–ինը՝ նվազել. Սվիտալսկին ցուցանիշներ ներկայացրեց (Տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց. Տեսանյութ, լրացված Քառասուն օր համբերելուց հետո ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը. Միքայել եպիսկոպոս Աջապահյան Pussy Riot - ի հարցաքննությունը հայտնվել է համացանցում. Տեսանյութ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ընկել է ջրափոսը Երևանում և 6 մարզում էլէներգիայի մատակարարումը մինչև 6 ժամով կդադարեցվի Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր Այդ կառավարման մոդելը պետք է անհապաղ ապամոտնաժել Հերոսները ԱԱԾ-ի դիմակավորներն են լինելու, մինչև որ չվերածվեն չարիքի Սպանություն Թբիլիսիում. սառը զենքի 22 հարվածով սպանվել է հայազգի երիտասարդ Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ ԱԱ Ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ անկարգությո՞ւն է եղել. Տեսանյութ, լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ՄԻՊ-ը` Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ Ավարտվեց «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ԱԱ-2018. Ֆրանսիան 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» Մալիշկայում ընտրություններին 1 ձայնի համար 10 000 դրամ են տվել. առաջադրվել է մեղադրանք Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե գերեվարվել է հայ հետախույզ. հանգամանքները ճշտվում են Երևանում ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորված գործողություններն անընդունելի են.Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը Ռիտա Սարգսյանը զանգահարել է դերասանուհուն. շահարկվե՞լ է տիկնոջ անունը Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին «Ելք» խմբակցությունը քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին. Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. Տեսանյութ Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի Ինչպես խուսափել ոտքերի այտուցից երկար ճանապարհորդության մեկնելիս. անոթային վիրաբույժ Գալուստ Բարաղամյան Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց ՊԵԿ․ «Սպայկա» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար Շրջափակված է Վեհափառի մեքենան, Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան. Արմենպրես «Սասնա ծռեր»-ից Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա միակ 23-ամյա որդին Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին (տեսանյութ) Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը, «Մետաքսկոմբինատ»-ում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում խոիզարկություն է իրականացվել Կյանքից հեռացել է թավշյա հեղափոխության ակտիվիստ Կարեն Մարգարյանը (տեսանյութ, լուրսանկար) Աշոտ Արսենյանը ստիպված է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և հեռանալ Հայաստանից
Հարցում

ԵՄ դեսպան. «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին»

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- այսօր կայացած համաժողովում հայտարարել է Պյոտր Սվիտալսկին։ Հաղորդում է «Ազատություն»-ը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի կարծիքով, Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի: Ըստ դեսպանի, անհրաժեշտ է հանձնաժողովում ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Սվիտալսկին այսօր Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովին նաև հայտարարեց՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իշխանությունը փորձում է Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել իր շահերին։

«Սակայն աշխարհում Ընտրական օրենսգիրքը չի դառնում բաժանող խնդիր, կցանկանայի, որ նույնն էլ Հայաստանում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք Ընտրական օրենսգիրքը: Ինչպես ընտրությունները ցույց տվեցին, այն բարելավման տեղ ունի։ Հայերի համար կարևոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ես բարձր եմ գնահատում ԿԸՀ-ի աշխատանքը, սակայն այդ կառույցը պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքն ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ-ի կազմը պետք է ընդլայնվի, այնտեղ պետք է ներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդն է՝ մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնել արժանահավատ։ Եթե հանձնաժողովն ուզում է, որ հանրությունը վստահի իրեն, ապա պետք է ունենա արժանահավատ գործող կառույց»,- ասաց դեսպանը:

Սվիտալսկին հավելեց՝ Հայաստանն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում բավական մեծ հաջողություն գրանցեց, երբ ընդդիմությունն ու իշխանությունը որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ ու քննարկել խնդիրները, այդուհանդերձ, նկատելով․ «Կոնսենսուսն Ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որոնք չընդունվեցին: Խոսքն, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասին է:

Հայաստանում պետք է որոշեն՝ արդյո՞ք այդ ցուցակներն աշխատեցին, թե ոչ: Եկեք չտրվենք պատրանքներին, սա բավական լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն այս խնդիրը»: Եվրամիության դեսպանի խոսքով, ոչ ոք չի կարող ասել, թե հայաստանյան վերջին ընտրությունները եղել են կատարյալ, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, ժողովրդավարության այն չափանիշներին, որոնց ձգտում է:

«Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ: Ես գիտեմ, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ ի համեմատ այլ երկիրների: Սա թող գնահատեն պատմաբանները:

Հաջորդ համապետական ընտրությունները բավական հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն»,- նաև ասաց Սվիտալսկին, հույս հայտնելով, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը մոտենա հաջորդ ընտրություններին, երկրում զգալի փոփոխություններ կատարված կլինեն:

Պյոտր Սվիտալսկին այսօր իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանի իրավապահ համակարգին, նշելով՝ եթե իրավապահ մարմինները չեն դիտվում անկախ ու չեզոք, ապա երբեք չեն կարողանա համոզել մարդկանց, թե ի շահ հանրության է գործում։ «Թեև իրավապահ համակարգը պետության բաղկացուցիչ մասն է, այն չպետք է ընկալվի որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող համակարգ։ Հանրային ընկալումները պետք է փոխել»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Ըստ նրա, ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնել, «թե ինչ է եղել դրսում»։ «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ Կար անգամ մի նկար, որում պատկերված էին բուժհաստատություններում հիվանդների փոխարեն քվեարկող բժիշկներ: Միգուցե դրանք փոքր երևույթներ են, սակայն ազդեցիկ են։ Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։

Երբեմն բարդություններ կան քրեական գործերում նման փաստերի բացահայտման հետ կապված: Մինչդեռ այդ փաստերն ակնհայտ են: Կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ նման երևույթները վերանան»,- նաև ասաց դեսպանը, ընդգծելով՝ հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության: «Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հացում: ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, և Հայաստանն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ»,- իր խոսքն ամփոփեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում:

website by Sargssyan