Աշխատակիցը դատի է տվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը
Դիտել նաև
Դատարանը բավարարել է Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի
Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ»
Փաշինյանական դատարանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացրեց 3 ամսով
Փաշինյանական դատարանը որոշեց բանտում թողնել քաղբանտարկյալ, վատառողջ կնոջը
Արցախի նախագահն ինձ հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. Միջազգային դատարանի դատախազ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցներն իրենց խնդիրները լուծելու համար ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ մայիսի 20-ին ընկերության աշխատակից Դավիթ Հարությունյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն իր նկատմամբ կայացրած հրամանն անվավեր ճանաչի և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարի: Ըստ ամենայնի, ընկերության տնօրինությունը որոշել է ազատվել Հարությունյանից՝ նրան ուղարկելով հարկադիր պարապուրդի, սակայն նրանց փորձերն անցել են ապարդյուն, և Հարությունյանն իր իրավունքները որոշել է վերականգնել՝ դատարան դիմելով», - գրում է թերթը: