Երեկ գնացել էի Մանուկ Բեյի ապարանքը տեսնելու (տեսանյութ, լուսանկար)
Երեկ գնացել էի Մանուկ Բեյի ապարանքը տեսնելու, որը Քիշինևից մի 25 կմ հեռու է։ Գործերի պատճառով ուշ էի տեղ հասել, բայց բախտս բերել էր գիդը ուշացել էր, ու մի ընտանիք Ռուսաստանից՝ ամուսինը Մոլդովայից, կինը՝ Յարոսլավլից, ևս ուշացել էին, և ես միացա իրենց։
Ամենաշատը տպավորել էր, թե ինչպիսի ազդեցիկ մարդ էր, կալվածքի բունկերը ու նկուղի ճանապարհրները հուշում են, թե մարդն ինչ հնարքներ էր մտածել պաշտպանվելու համար։ Առաջին հիշեցի Նարկոսի Էսկոբարի տները։
Ընթացքում գիդն ու հյուրերն ահագին գովեցին հայերին։ Ռուս-թուրքական պատերազմի 1812-ի հաշտությունը իր կառուցած պալատում են կնքել։
Գիդը ասում էր՝ բամբակի ու ծխախոտի վաճառքի մենաշնորհ ա ունեցել էս կողմերում, ու ես հասկացա, որ Միհրան Պողոսյանն ու Սամվել Ալեքսանյանը հայոց պատմության միայն էս մասն են լավ սովորել։
Եթե երբևիցե լինեք Մոլդովայում՝ անպայման գնացեք Մանուկ Բեյի կալվածքը տեսնելու։
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից