Նոր պատերազմ Քրդստանում. ռմբակոծությունները չեն խնայում որեւէ մեկին (Տեսանյութ)
Հունվարի 21-ին Թուրքիան երկու կողմից սկսել է տանկեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ մտցնել Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի շրջան։ Առայժմ ցամաքային հիմնական ուժը կազմում են Թուրքիայի վերահսկած զինյալ խմբավորումների ուժերը։
Թուքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարում է, որ գործողությունը լինելու է 4 փուլով, որի վերջնական նպատակը Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավոումն է։
Թուրքական պետական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմագործողության երկրորդ օրում՝ հունվարի 21-ին, Թուրքիայի զինուժը շարունակում է օդային հարվածներ հասցնել Աֆրինում քրդերի դիրքերին, իսկ արդեն Աֆրինի տարածք ներխուժել են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինյալ խմբավորման անդամները։