1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց. Արցախի ՊՆ Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի համար (Տեսանյութ) «Թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». Ինչի՞ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Սերժի Վաչոն 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (Ֆոտո) Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 107 միլիոնի փոխառություններ Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը (տեսանյութ) Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան «Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞». Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն
ԼՐԱՀՈՍ
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ Սա Դուբայը չէ, սա ընդամենը «դուբայացված» Երևանի մի հատվածն է «Հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել». Էջմիածնում շուրջ մեկ ամիս մանկապարտեզները չեն աշխատի Ավտովթար` Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին «Բոհեմիա Ռեզորթ»-ի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. Վերջինս մահացել է (ֆոտո) Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց. Արցախի ՊՆ Դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի համար (Տեսանյութ) Սամվել Մարտիրոսյան. «Բայց կայֆը էն ա, որ վերջ. վճարեցինք» Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կոչ է արել ամբողջ աշխարհի հայերին մասնակցել Հայաստանի զարգացմանը (տեսանյութ) «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը (տեսանյութ) ՀՀԿ-ին դատի են տվել Ստանիսլավ Տարասովի կարծիքը պետք է համարել այդ շրջանակների տեսակետ Սեւանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան եւ 3 մեքենա ունի Վայոց Ձորում այրվել է 105 հա տարածք. հրդեհը դեռ չի մարվել. 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ եւ 60 զինծառայող 30-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից. Անցորդները կանխել են Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում. Գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել Մեխանիզմ չկա. Ի պաշտպանություն Լևոն Ազատիչի կառավարությունը հարյուր հազարավոր դոլարներ է վատնում Վլադիմիր Գասպարյանի եղբայրը հայտնի դեպքից հետո ընտանիքով հեռացե՞լ է Հայաստանից Շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ. Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն «Թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». Ինչի՞ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը Փաշինյանը պետք է զանգահարեր Պուտինին կամ Մեդվեդևին. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Փանիկի միջադեպի մասին Լևոն Մարտիրոսյանը իր առաքելությունը համարում է ավարտված և ցանկանում է ազատվել դեսպանի պաշտոնից Վլադիմիր Գասպարյանին «գոլդ»ազրկել են. «Այդ համարանիշները նորից չեն վաճառվելու» ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Սերժի Վաչոն 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (Ֆոտո) Շատ կարեւոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է. Արմեն Սարգսյան Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 107 միլիոնի փոխառություններ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կամո Արեյանի եւ «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի հետ Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը (տեսանյութ) Սաբոտաժ չի կատարվում. «Սանիթեք»-ը եւս մեկ անգամ ներողություն է խնդրում «Մարդիկ անխնա են միմյանց նկատմամբ: Ծաղկի չափ էլ չկան». Նազենի Հովհաննիսյան Հուլիսի 20-ին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան «Սասնա ծռեր»-ից եւս երկու անդամ ազատ արձակվեց Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ Ես ու ինձ պես պայքարներում թրծված որոշ մարդիկ հրաշալի գիտեինք, որ շուտով լսելու ենք ֊մենք հեղափոխությունը սրա համար չէինք արել Վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու քրեական գործը Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին Բաց նամակ վարչապետ Փաշինյանին ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանից 3 առանձնատուն, 2 բնակարան. քաղաքապետի միջոցները նվազել են 17 հազար դոլարով «Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞». Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն Լիսկան տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. պնդում է ազգականը Որոշվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը Ռոբերտ Քոչարյանի որդու բաջանաղը՝ վարչության պետ Կառավարությունը որոշել է խնայողություններ անել տպագիր մամուլի հաշվին «Մի Պուտին է գալիս, Երևանը կաթվածահար է լինում». Ֆրանկոֆոնիային ընդառաջ՝ իշխանությունների խնդիրները Ի՞նչն է Արթուր Բաղդասարյանին այդքան հաճախ տանում Ռուսաստան ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքար՝ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից Հիմա ի՞նչն է խանգարում հանցավոր թնջուկը քանդել ու գազը էժանացնել Մարդ ուզում է դնի ու ապօրինի հարստանա Նասի հերթական տեսանյութը Երևանում՝ Լևոնի մասին Բլոգեր Ռոմանովն անդրադարձել է Փանիկում տեղի ունեցած միջադեպին (տեսանյութ) Հայաստանում 1 տարուց նախատեսվում է ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց (Տեսանյութ) «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն ու աջակցելու է Արթուր Վանեցյանին «Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է բերման ենթարկվել Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Արսեն Թորոսյանը այն մասին թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոցում (տեսանյութ) 61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել ՃՏՊ Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԻՔՄ. Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները Ռուսական պետության PR-ը Հայաստանում այնքան թույլ է, որ մեկ-մեկ թվում է՝ իրենք իրենց դեմ են աշխատում Լավություն անելու շատ ավելի լավ ձևեր կան. Սամվել Մարտիրոսյան ՀՔԾ պետը Քոչարյանի հարցաքննության մասին․ «Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն» (տեսանյութ) Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳ նախարար Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ) Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն վճարումներ է անում. Փաշինյան (ֆոտոշարք) Կունեզրկե՞ն. Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն արդեն վաճառվել է
Հարցում

Քրդական հանրաքվեի պատմական հետքերով

Եվ այսպես, սեպտեմբերի 25-ի Իրաքյանում անցկացված քվեարկության արդյունքում ինչպես և սպասվում էր, ժողովրդի ավելի քան 90 տոկոսը կողմ է Իրաքից անկախ Քրդական պետության ստեղծմանը: Ընդ որում, անկախությանը կողմ էին քվեարկել ոչ միայն քրդերը, այլև այս տարածաշրջանում ապրող  արաբներ, թուրքոմանները, քրիստոնյաները, այդ թվում նաև հայերը: Եվ հետաքրքիրն այն է, որ վիճելի կոչվող Քիրկուկ քաղաքում, որտեղ քրդերից բացի ապրում են նաև շատ արաբներ, նույնպես ավելի քան 90 տոկոսով բնակչությունը կողմ էր անկախությանը:Եվ զարմանալին այն էր, որ Քրդաստանի արևելքում և մասնավորապես Սուլեմանիայի արևելքում այսպես կոչված արևելյան քրդերը անկախությանն ավելի պասիվ աջակցություն ցուցաբերեցին: Մասնավորապես Սուլեմանիայի բնակչության ընդամենը 51 տոկոսն է կողմ եղել անկախությանը: Հանրաքվեից անմիջապես հետո Քրդական ինքնավարության վարչապետը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները չեն նշանակում, որ պաշտոնական Էրբիլը միանգամից հայտարարելու է անկախության մասին: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ հանրաքվեն խիստ մտահոգել էր հարևան Իրանին և Թուրքիային: Հանրաքվեի արդյունքները չի ճանաչում նաև Իրաքի կենտրոնական իշխանությունը: Քրդերի համար անսպասելիորեն հանրաքվեի մասին դրական չարտահայտվեցին ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ` Եվրոպան: Դրական արձագանք չկար նաև Արաբական ծոցի երկրների կողմից: Վերջապես, իր պաշտոնական հայտարարության մեջ Իրաքի տարածքային ամբողջականության կողմ լինելւ հայտնեց նաև Ռուսաստանը:

Հասկանալի է, որ այս պայմաններում քրդերը փորձելու են ավելի ճկուն գործել, քանզի գիտակցում են, որ նրանց կողմից կոշտ և ռադիկալ որոշումները կարող են կոշտ արձագանք գտնել հարևան Թուրքիայում և Իրանում:

Նշենք, որ Քրդական անկախ պետականության գաղափարը նոր երևույթ չէ: Եվ քրդերը այս դժվարին ճանապարհը երկար տարիներ է, որ անցնում են:

Այս առիթով մենք էլ փորձենք անել կարճ պատմական էքսկուրս

Քրդական պետության գաղափարը ծնվեց 100 տարի առաջ

Քրդական պետականության գաղափարի մասին առաջինը քննարկվեց Սայքս-Պիկոյի պայմանագրի քննարկման ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը որոշեցին տրոհել Օսմանյան կայսրությունը և դրա փլատակների տակ ձևավորել նոր պետություններ:

1918 թվականին Մուդրոսսյան պայմանագրի արդյունքում անգլիացիները օկուպացրել էին Իրաքյան Քրդստանի արևմտյան մասը` Քիրկուկն ու Էրբիլը, իսկ ռուսական զորքերը հայտնվել էին Սուլեյմանիայում: Նախատեսվում էր, որ Սևրի պայմանագրի արդյունքում ներկայիս Իրաքյան Քրդստանը պետք է միանար ներկայիս Թուրքական Քրդստանին և ձևավորվեր Միացյալ քրդական դաշնային միություն: Սակայն ինչպես հայտնի է, պատմական գործընթացները այլ բնույթ ստացան: Ռուսաստանում կատարվեց Բոլշևիկյան հեղաշրջում, իսկ Անատոլիայում ձևավորվեց թուրքական ազգայնական շարժում` Աթաթուրքի գլխավորությամբ, որը կանխեց Օսմանյան կայսրության վերջնական փլուզումը, և ձևավորվեց ժամանակակից Թուրքիան:

Հյուսիսային Իրաքից ռուսները բնականաբար հեռացան, և թուրքերը հավակնում էին այս տարածքը գրավել և միացնել Թուրքիային: Աթաթուրքի ազգային ուղտի մեջ այսպես կոչված Մոսուլի վիլայեթությունը հայտարարվել էր Թուրքական հանրապետության բաղկացուցիչ մաս: Եվ անգլիացիներին միայն հրաշքով հաջողվեց զերծ պահել Թուրքիային այս ռևանշիստական քայլից: Եվ միաժամանակ քանի որ Աթաթուրքին հաջողվել էր խաբելով քրդական ցեղերին իր կողմը քաշել, անգլիացիները որոշում կայացրեցին Մոսուլյան այս վիլայեթությունը միացնել ընդհանուր նորաստեղծ Իրաքյան թագավորությանը, որը գտնվում էր արաբների վերահսկողության տակ: Արդյունքում ներկայիս Իրաքյան Քրդստանը հայտնվեց արաբների կառավարման տակ:

Արաբների և քրդերի փոխհարաբերությունները 1920- 1970 թթ

Իրենց սխալ կողմնորոշման համար քրդերը մեծ գին վճարեցին Առաջին համաշխարհային պատերազմից հետո զրկվելով պետականությունից:

Նախ Թուրքիայի քրդերը Աթաթուրքի իշխանության ամրապնդումից հետո հայտնվեցին զանգվածային ճնշումների տակ: Իսկ սկսած 30-ական թթ. քուրդ հասկացողությունը թուրքական սահմանադրությունից ընդհանրչապես վերացավ: Նրանց անվանում էին լեռնային թուրքեր: Լավ չէր վիճակը նաև Իրաքյան Քրդստանում, որտեղ արաբները համատարած հալածում էին քրդերին` ճնշելով նրանց ազգային գիտակցությունը: Ճիշտ է, այստեղ անգլիացիների ճնշմամբ քրդերը հայտնվեցին արտոնյալ իրավիճակում, ի տարբերություն իրենց Թուրքիայում ապրող եղբայրների, սակայն Քրդական ազգային շարժումը որևէ շոշափելի հաջողություն մինչև 1958 թվականը չարձանագրեց:

Քրդական շարժումները 60-ական թվականներին

1958 թ. Իրաքյան միապետության վերացումը մեծ հույս արթնացրեց քրդերի մոտ, որոնք հույս ունեին գոնե ինքնավարություն կորզել կենտրոնական իշխանությունից: Սակայն երիտ-արաբները խաբեցին քրդերին և պաշտոնապես էլ ավելի ուժեղացրեցին արաբական շովինիստական քաղաքականությունը` քրդերի հանդեպ: Մի շարք քրդական ապստամբությունների արդյունքում 1970 թվականին քրդերի և Բաղդադում իշխանության եկած Սադդամ Հուսեյնի միջև վերջապես կնքվեց մի նոր պայմանագիր, որի դիմաց քրդերը Իրաքում ստանում էին ինքնավարություն: Ենթադրվում էր, որ 4 տարվա ընթացքում Իրաքյաքն Քրդստանում պետք է հաստատվեր իրական ինքնավարություն:Սակայն 4 տարի անց Սադդամ Հուսեյնը, ամրապնդելով իր իշխանությունը դրժեց իր խոստումները` քրդերին:

Իրաքյան քրդերը Սադդամ Հուսեյնի ժամանակաշրջանում

1975 թ. Իրանի հետ հաշտեցման պայմանագիր կնքելուց հետո Սադդամ Հուսեյնը որոշում կայացրեց վերջնականապես լուծել քրդական խնդիրն իր տարածքում: Նախ Իրաքի Քրդստանի նավթով հարուստ տարածքները դուրս բերվեց նախատեսվելիք քրդական ավտոնոմիա կոչվող սահմաններից` այս տարածքներում թողնելով ընդամենը 3 մաքուր քրդական տարածքներ` Էրբիլը, Դախուկը և Սուլեյմանիան: Մինչդեռ Քիրկուկը, որը նույնպես քրդական քաղաք էր և որի շրջակայքի նավթային պաշարները ամենամեծն էին Իրաքում, Սադդամ Հուսեյնը հայտարարեց արաբական տարածք` այստեղից ֆիզիկապես վտարելով ավելի քան 200 000 քուրդ, և տարբեր մարզերից ավելի քան 300 000 արաբ բնակեցրեց այդտեղ:

Նույնը կատարվում էր նաև այլ քրդաբնակ տարածքներում: Ավելին, 1980 թ. սկսված Իրանա- իրաքյան պատերազմի ժամանակ Սադդամ Հուսեյնը կիրառեց գաղտնի օպերացիա` քրդերի դեմ, որը կոչվում էր «Անֆալ», համաձայն որի Քրդստանից տեղահանվեց ավելի քան 700 000 քուրդ բնակչություն, իսկ մոտ 200 000 քուրդ ֆիզիկապես ոչնչացվեցին: 10 տարիների ընթացքում քրդական ավելի քան 4500 բնակավայր է ոչնչացվել Սադդամ Հուսեյնի կողմից: Ըստ միջազգային փորձագետների, Սադդամ Հուսեյնի ռեժիմի կողմից 10 տարվա ընթացքում անհայտ կորել և ոչնչացվել են ավելի քան 300 000 քուրդ: Քրդստանից ավելի քան 1 մլն բնակչություն է փախել Իրան, մոտ 400 000 –ը` փախել Թուրքիա: Պատկերավոր ասած` Քիրկուկ քաղաքի 70 տոկոսը Սադդամ Հուսեյնը կամ ֆիզիկապես ոչնչացրեց կամ` դարձրեց փախստական:

Քրդերի բախտը ժպտաց այն ժամանակ երբ Իրանա – իրաքյան պատերազմն ավարտվեց և Սադդամը հարձակվեց Քուվեյթի վրա: Այդ ժամանակվանից հետո Միացյալ Նահանգները կարողացան սանձել Սադդամի ամբիցիաները և Իրաքի հյուսիսում ձևավորեցին Սադդամի ռեժիմից դուրս վերահսկվող տարածք, որտեղ էլ ամերիկացիները սկսեցին սրընթաց ձևավորել Քրդական պետականությունը: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չանցավ, պարզվեց, որ նույնիսկ իրաքյան քրդերի մեջ կա լուրջ տարաձայնություն: Արևելյան քրդերը, որոնց մայրաքաղաքը Սուլեյմաիան է, ավելի շատ ունեին պրոիրանյան կողմնորոշում, և այստեղ մեծ ազդեցություն ուներ քուրդ ազդեցիկ առաջնորդ Թալաբանիի տոհմը, մինչդեռ արևմտյան քրդերը ավելի շատ կողմնորոշված էին դեպի Միացյալ Նահանգներ, որոնց կենտրոնը Էրբիլն էր, և որտեղ իշխում էր Բարզանիի տոհմը: Հակասությունն այնքան սուր էր, որ 90-ականների կեսին այս երկու տոհմերի միջև նույնիսկ բախումներ սկսվեցին, որը բարեբախտաբար սուր կոնֆլիկտի չվերածվեց` նույն Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ: Իսկ կոնֆլիկտը վերջնականապես հարթվեց 2005 թվականից հետո, և ընդունվեց Իրաքի նոր սահմանադրություն և Քրդաստանը ստացավ լայն ինքնավարություն: Իսկ այս երկու տոհմերի հակամարտությունը վ երացավ, քանզի ներքին կարգով որոշվոց, որ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը ժամանակավորապես պետք է լինի Էրբիլը, և այստեղ պետք է իշխի Բարզանիի տոհմը, իսկ Թալաբանին և նրա տոհմը պետք է ստանան քրդական քվոտաները Իրաքի կենտրոնական իշխանությունում:

Այս բանաձևով ամերիկացիները կարողացան ձևավորել քրդական միասնությունը: Սակայն նույնիսկ այս միասնության պարագայում էլ նույն այս հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, թե ինչ աստիճանի են տրոհված այս տոհմերը: Մասնավորապես Էրբիլ քաղաքում անկախության կողմ են քվեարկել քրդերի ավելի քան 93 տոկոսը: Մինչդեռ արևելյան մասում` Սուլեյմանիայում, անկախության կողմ է քվեարկել քրդերի մոտ 50 տոկոսը, որտեղ իշխում է Տալաբանիի տոհմը: Դա չի նշանակում, որ արևելյան քրդերը դեմ են անկախությանը:

Որն է Էրբիլի և Սուլեյմանիայի դիրքորոշումների տարբերության պատճառը

Սուլեյմանիայի քրդերը ավանդաբար եղել են Իրանի ազդեցության տակ: Սուլեյմանիայի քրդերը միշտ աջակցել են քրդական բանվորական կուսակցությանը և կողմ են եղել մեծ Քրդստանի գաղափարին, որի կազմում անպայման պետք էլինի Քրդստանի թուրքական հատվածը:

Էրբիլի քրդերը` Բարզանիի գլխավորությամբ սերտ հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ: Նրանց շրջանառությունը կազմում է մոտ 8 մլրդ դոլար, և Էրբիլը կողմնորոշված է դեպի Միացյալ Նահանգներ և Իսրայել: Սուլեյմանիայի քրդերի կարծիքով նորանկախ Քրդական պետոտությունը, եթե նույնիսկ ճանաչվի միջազգային հանրության կողմից, խոր կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից և լրջորեն կվտանգի քրդական շարժմանը` Թուրքիայում:

Ահա թե ինչու Սուլեյմանիայում մեծ ոգևորություն չեն արում ներկայիս քրդական անկախության շարժմամբ: Մինչդեռ Էրբիլը չի էլ թաքցնում, որ ամենասերտ հարաբերություններն է պատրաստվում հաստատել Թուրքիայի հետ, և Թուրքիային դիտարկում է որպես գլխավոր դաշնակից: Սակայն նույնիսկ այս պարագայում Թուրքիայում լուրջւ մտավախություններ կան, որ Քրդական պետականության ձևավոչրումը Հյուսիսային Իրաքում կարող է լրջագույն սպառնալիք դառնալ իր պետականության համար: Իսկ թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ այս ամեն ինչից Հայաստանը, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներից մեկում:

Հակոբ Կարապետյան

website by Sargssyan