Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Պատերազմ Արցախում
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ

«Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ապրիլի 23-ին հոգեհանգստի կարգ  կատարեց Ծիծեռնակաբերդում: Սրբազանն իր խոսքն ուղղեց ներկաներին ու հայ ժողովրդին.

«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

«Ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք․․․»,- մի քանի օր առաջ՝ ապրիլի 17-ին,  Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անասելի ոգևորությամբ հայտարարեց ՀՀ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սրանից ավելի քան 100 տարիներ առաջ` նույն հանցավոր միամտությամբ ու անհեռատեսությամբ` օսմանահպատակ շատ հայեր 1908 թ․-ին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո հրճվանքով ու խանդավառությամբ բացականչում էին․ «Հիմա ազա՛տ ենք, մեզ ազատ ենք զգում, քայլ ենք անում ու քայլում ենք, երգում ենք ու երգում, և մեր սրտերն անհոգորեն շնչում են ազատ լեռների ազատ օդը» (Ս․ Սարհադյան, Կյանքիս hուշերից, Երևան, 2007, էջ 32)։

Հետևա՞նքը… Ահա՛ հետևանքը: Մենք կանգնած ենք հետևանքի առջև։ Կանգնած ենք Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեկ ու կես միլիոնից ավելի հայերի հիշատակը խորհրդանշող նահատակաց հուշարձանի առջև: Այսօր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Տասնյակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վերքերով, գլխահակ շարժվում է դեպի նահատակաց հուշարձան, մտովի զրուցում իր նահատակ և կամ հրաշքով մազապուրծ հայրենակիցների ու նախնիների հետ։ Հազարավոր օրեր ու հազարավոր գիշերներ հարց ենք տալիս ինքներս մեզ՝ ինչո՞ւ արժանացանք այս դառը ճակատագրին, ինչո՞ւ Աստված լքեց մեզ։

Եվ հիմա, ժողովո՛ւրդ, վերստին հարցնում եմ ձեզ և հարցնում եմ մեզ՝ ինչու՞ եղավ ցեղասպանությունը, ինչո՞ւ ազգովի կոտորվեցինք ու դարձանք զոհը ոճրագործության:

Շատերը կասեն․ «աշխարհն էր մեղավոր, այսօրվա լեզվով՝ միջազգային հանրությունը, որն իր լռությամբ նվիրագործեց ոճրագործություններն ու կոտորածները»։

Ուրիշները կպնդեն, թե ցեղասպանության պատճառը թուրքերի գենետիկ դաժանությունն էր ու արյունարբությունը։ Այլոց համար ցեղասպանության պատճառը հինավուրց ու մշակութաստեղծ ժողովրդի հանդեպ քոչվորների բնական նախանձն էր։

«Մեզ կոտորեցին, որովհետև մենք չունեինք զենք, չունեինք պետություն»,- սա էլ կլսենք որպես պատճառ ցեղասպանության: Հիմա վերստին դիմում եմ ձեզ, ժողովո՛ւրդ, ինչո՞ւ ցեղասպանվեցինք, ինչո՞ւ թուրքական յաթաղանը հասավ մեր պարանոցին, ինչո՞ւ հեղվեց անմեղ մարդկանց արյունը, և ցիրուցան դարձավ մեր ժողովրդը:

Պատասխանս մեկն է․ կոտորվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք, ցեղասպանվեցինք, որովհետև դյուրահավատորեն մեզնից առավել ուրիշին վստահեցինք և անմտորեն մեզնից առավել ուրիշին նվիրվեցինք: Առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը, առավել ապավինեցինք թուրքական բարյացակամությանն ու մեծահոգությանը, քան մեր ազգային արժանապատվությանն ու ինքնապաշտության բնական ձգտումին:

Այսօր պատմությունը կրկնվում է…

Որպես Ադրբեջան վերածնված նույն թյուրքական ցեղախումբը՝  Թուրքիայի իր եղբայրակիցների հետ, շարունակում է սպառնալիք ու թշնամի համարել  Հայաստանին և ողջ հայությանը: Վերջին տարիների ողբերգական իրադարձությունները ցավալիորեն փաստեցին, որ հայության հանդեպ գենետիկ թշնամանքը որևէ փոփոխություն չի կրել թուրքի հավաքական գիտակցության մեջ:

Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, գերեվարված հայորդիների նկատմամբ կիրառվող խոշտանգումները, հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների ինքնության հետքերի հետևողական ոչնչացման ու յուրացման դեպքերը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններն ու կեղծ պահանջատիրությունը, ադրբեջանական պետական քարոզչամիջոցներով Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի մասշտաբային տարածումը՝ խոսուն վկայություններն են այն բանի, որ, այո՛, հայության ոչնչացումը շարունակում է մնալ թուրքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

Այս ողբերգական իրականության և գոյաբանական սպառնալիքի առջև ուղղակի զավեշտական, չասելու համար՝ դավաճանական է թվում այն ինքնամոռաց, բայց նույնքան ինքնահավան մոլուցքը, որով Հայաստանի իշխանությունները և նրանց ձայնակցող հասարակական, քաղաքական,  քաղաքացիական ուժերն ու հոսանքները լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «խաղաղության դարաշրջան» կամ «խաղաղության խաչմերուկ»  կերտելու ճարտարապետությանը:

Ժողովո՛ւրդ, կրկին հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ, ով փորձում է ժխտել քո գոյությունը, ով վիճարկում է քո ապրելու իրավունքը: Իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ։ Հայատյաց այս ուժերի հետ հայության համակեցությունը հնարավոր է միայն մի դեպքում․ դա այն դեպքն է, երբ կհրաժարվենք մեր ինքնությունից, երբ կհրաժարվենք մեր արժանապատվությունից, ապագայի մեր իղձերից ու տեսիլքներից ու պատմական մեր հիշողությունից, և, վերջապես, կհրաժարվենք Աստծուց:

Եվ սա՞ է, որ ուզում ենք մենք։ Սա՞ է, որ ուզում էին  ցեղասպանության նահատակները: Կրկին ո՛չ և բյուր անգամ ո՛չ:

Ինչո՞ւ Հայոց Եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին: Սրբադասեց, որովհետև նրանք նախընտրեցին մեռնել, քան ուրանալ Աստծուն և սեփական ինքնությունը։ Վարդանանց դյուցազներգության ներբողագիր Եղիշե պատմիչը նահատակների ոգին ու քաջությունը նկարագրելիս վկայակոչում է նրանց խոսքերը․ «Նախընտրեցինք աստվածպաշտությամբ մեռնել, քան թե ուրացությամբ ապրել» (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, աշխարհաբար թարգմ․ և ծանոթ․՝ Երվանդ Տեր-Մինասյանի, Երևան, 1994, էջ 96): Այս ոգեղինացած խոսքերով նահատակվեցին նաև Հայոց Ցեղասպանության զոհերը։

Եվ այսօր  մենք նույն իրականության առջև ենք․ մեզ առաջարկվում է ուրացությամբ ապրելու ճանապարհը, դահիճների հետ համակեցության մեջ ապրելու մոլորությունը: Եվ դա արվում է ոչ այլ կերպ, քան հենց այսօրվա մեր երկրի ղեկավարների համոզված «առաջնորդությամբ»:

Սրբազան Արարատը մոռացության տալու համար՝ մենամարտի է հանվում և հակադրվում Արագածի հետ, պատմական Հայաստանը փորձ է արվում թաղել կարծեցյալ «իրական Հայաստանի» բավիղներում, Նժդեհը մերժվում է որպես ազգայնամոլ, Վարդանն ու Վասակը փոխվում են դերերով, և, ինչպես կասեր Շիրազը, «Վասակները՝ գահի վրա, Վարդանները՝ մահի»։ Հայ Եկեղեցին դիտարկվում է որպես մրցակից, եկեղեցականները՝ սպառնալիք պետության համար։ Դպրոցից դուրս է բերվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, հենց հանրակրթության շրջանակներում եղծվում ու խեղաթյուրվում է «Հայոց պատմություն»-ը։ Հող հանձնողները դառնում են հայրենասեր, իսկ հողի համար կռվողները՝ գործակալներ, ամուսինները դառնում են զուգընկերներ, իսկ զուգընկերները՝ միգուցե միայն տղամարդիկ և կամ միայն կանայք։

Ահա այսպես է այսօր թշնամական օրակարգին «հակազդում» Ցեղասպանություն վերապրած ժողովրդի իշխանությունը։ Ցեղասպանությունից 109 տարիներ հետո մեր ժողովուրդն ստանում է սեփական իշխանություններից  այսպիսի դեղատոմս՝ մոռանալ անցյալը, հրաժարվել ցավալի հիշողություններից, մոռանալ այն ամենը, ինչը կխանգարի քիրվայություն անել և բարիդրացիության մեջ ապրել ու առևտուր անել սեփական դահիճի հետ։

 Մի՞թե սա այլ բան է, քան պղծումն ցեղասպանության զոհերի հիշատակի: Մի՞թե սա մեկնարկն ու նախերգանքը չէ մի նոր ցեղասպանության: Կասկած չունեմ, որ անցյալից հրաժարվելը, թշնամու բարեգթությանը հանձնվելը ինքնին նոր ցեղասպանություն է:

Եվ դրա համար՝

  • ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,

  • ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,

  • ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,

  • ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,

  • ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։

 Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․

 Լուսովդ քո Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ քո, փրկիչ, հաւատացեալքս ապաւինեցաք։ Լուր մեզ, Աստուած փրկիչ մեր. տուր մեզ զխաղաղութիւն քո, եւ արա առ մեզ զողորմութիւն քո, մարդասէր Տէր․ ամէն»:
Աղբյուր՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan