Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ
ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ:
Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին»: