.
Защита КС, контрреволюция и армянский термидор Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир) Брифинг Алена Симоняна (прямой эфир) Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео)  Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц? Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно «Бархатное» малодушие Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект Арцахский дневник популиста Брифинг членов правительства (прямой эфир)
Последние новости
 Защита КС, контрреволюция и армянский термидор Защита КС, контрреволюция и армянский термидор  Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян  Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир) Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир)  Брифинг Алена Симоняна (прямой эфир) Брифинг Алена Симоняна (прямой эфир)  Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео) Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео)   Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин  Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин  Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц? Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц?  Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян  В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян  Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно  «Бархатное» малодушие «Бархатное» малодушие  Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ  «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект  Арцахский дневник популиста Арцахский дневник популиста  Брифинг членов правительства (прямой эфир) Брифинг членов правительства (прямой эфир)  Следователь Специальной следственной службы посетил Центральный офис РПА Следователь Специальной следственной службы посетил Центральный офис РПА  Глава МИД Азербайджана разочарован последней встречей с министром иностранных дел Армении Глава МИД Азербайджана разочарован последней встречей с министром иностранных дел Армении  Оползень в Капане: под завалом дома остаются люди (видео) Оползень в Капане: под завалом дома остаются люди (видео)  Давид Амалян: «Сбежавшие с боевых позиций пухленькие рыцари сеют антипатию к воевавшим ребятам» Давид Амалян: «Сбежавшие с боевых позиций пухленькие рыцари сеют антипатию к воевавшим ребятам»  Премьер пытался направить нас в фонд «1000 драмов», но наш вопрос находится в другой плоскости – Маргарита Хачатрян (видео) Премьер пытался направить нас в фонд «1000 драмов», но наш вопрос находится в другой плоскости – Маргарита Хачатрян (видео)  Уголовное дело против Артура Ванецяна не будет возбуждено Уголовное дело против Артура Ванецяна не будет возбуждено  Команда Пашиняна проигрывает соросовскому крылу власти – Нарек Малян (видео) Команда Пашиняна проигрывает соросовскому крылу власти – Нарек Малян (видео)  То, о чем Пашинян не осмеливается сказать прямо, пытается потихоньку дать понять – Тигран Кочарян (видео) То, о чем Пашинян не осмеливается сказать прямо, пытается потихоньку дать понять – Тигран Кочарян (видео)  Последние события свидетельствуют, что подходим к критической черте - Аршавир Гарамян Последние события свидетельствуют, что подходим к критической черте - Аршавир Гарамян  В турецко-курдской войне побеждает... Башар Асад В турецко-курдской войне побеждает... Башар Асад  Пашинян хочет заключить с «заграницей» сделку по формуле «Стамбульская конвенция» в обмен на Грайра Товмасяна? Пашинян хочет заключить с «заграницей» сделку по формуле «Стамбульская конвенция» в обмен на Грайра Товмасяна?  Возвращаемся в 90-е годы – период вседозволенности и безнаказанности Возвращаемся в 90-е годы – период вседозволенности и безнаказанности  Пресс-конференция председателя Комитета госдоходов Давида Ананяна (прямой эфир) Пресс-конференция председателя Комитета госдоходов Давида Ананяна (прямой эфир)


Երեք ծովերից հավասարապես հեռու

Երեք ծովերից հավասարապես հեռու

Սևանի հետ կապված բնապահպանական խնդիրները հետաքրքրեցին բոլորին։ Խոսեցին համարյա բոլորը, և, ինչպես միշտ, մասնագիտական մեկ-երկու կարծիքը կորավ համընդհանուր աղմուկի մեջ։ Մինչդեռ շատ հարմար առիթ է սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցերին հրապարակային հնչեղություն տալու և քննարկելու համար։

Հայաստանում նոր տնտեսական ուղղություններից են ձկնաբուծությունն ու խեցգետնաբուծությունը։ Բայց այս ոլորտները երբեք թվերի տեսքով չեն քննարկվել։ Շարքային սպառողի համար անհասկանալի էր խեցգետնի գների թռիքաձև աճը։ Իսկապես էլ երկրում, ուր բնակչության մեկ երրորդը աղքատ է, խեցգետինն իրավամբ պիտի շքեղություն համարվի։Բայց եթե դիտարկենք ոլորտի վիճակագրությունը, ահագին փաստեր կբացահայտենք, որ հնարավոր է՝ օգնի հասկանալ այն, ինչ կատարվում է Սևանի հետ։

Եթե հիշողությունս չի դավաճանում, լճում խեցգետին հայտնվել է անկախության տարիներին։ Երկար տարիներ այն էկզոտիկա էր համարվում, մինչև դարձավ լրջագույն բիզնես։ Առաջին անգամ այս մասին կարելի էր հասկանալ 2002թ., երբ արտահանման ծավալը, նախորդ տարվա համեմատ, աճեց 1 մլն դոլարով (կազմելով մոտ 1․7 մլն դոլար)։ Հենց հաջորդ տարի արտահանումների ծավալը կրկնակի աճեց։ 2007թ. արտահանումների ծավալն առաջին անգամ գերազանցեց 4 մլն դոլարի ցուցանիշը։ 2009-2010թթ. ցուցանիշը նվազեց, ապա կրկին կտրուկ աճեց։

Խեցգետնի արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2013թ.։ Այդ տարի արտահանվել է մոտ 4 300 տոննա խեցգետին՝ մոտ 15 մլն 116 դոլար արժեքով։ Արտահանման ծավալը հաջորդ տարի կրճատվեց՝ դառնալով մոտ 13․2 մլն դոլար։ Դա վերջի սկիզբն էր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սևանում ու մյուս լճերում որսի վայրագ մեթոդները վերջնականապես «միզերացրին» ոլորտը։ Սևանում, ըստ փորձագետների, ջրի որակն արդեն նպաստավոր չէր խեցգետինների բազմացման համար։ 2017թ. արտահանվել է մոտ 677 հազար դոլարի խեցգետին, իսկ 2018-ին՝ ընդամենը 69 հազարի։

Հայտնի բան է՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պաշտոնական վիճակագրությունը ձկնարդյունաբերության ոլորտը հաշվառում է երեք բաժնով։ Առանձին-առանձին հաշվառվում է, թե որքան ձուկ  է արտահանվում կենդանի վիճակում, որքան՝ թարմ, որքան՝ սառեցրած։ Թվերն անսպասելիորեն շշմեցնող են։ Անցած տարի Հայաստանից արտահանվել է 23 մլն 368 հազար դոլար արժեքի ձուկ։ Ընդ որում, Հայաստանում ձկնարդյունաբերությունը զարգանում է խեցգետնի արտահանմանը հակառակ։ Հիմա երբեմն կարելի է մասնագիտական դիտարկումներ հանդիպել այն մասին, որ ձկնարդյունաբերությունը զարգացավ՝ անկանխատեսելի հետևանք թողնելով մեր ջրային տնտեսության վրա։ Սովորաբար, առաջին հերթին խոսվում է Արարատյան դաշտի ու հարակից շրջանների արտեզյան ջրերի պաշարի մասին։ Սա հարկավ հմուտ երկրաբանների մասնագիտական վերլուծության թեմա է։ Բայց, ինչպես բոլոր հեղափոխական շրջաններում, մեր օրերում էլ մասնագիտական միտքը նահանջում է հասարակական կարծիքի առաջ։ Մենք այդպես էլ չենք իմանա, թե մասնագետների կարծիքով Արարատյան դաշտավայրի արտեզյան «ջրազրկումը» ինչ հետևանք է ունենալու Սևանի ու մյուս՝ բարձրադիր ջրային բնական ավազանների վրա։ Հիմա ամենաարժեքավորն ու ամենանորաձևը բյուջեն է։ Ավելի ճիշտ՝ այն, ինչ բյուջեի մուտք է ապահովում։ Իշխանությունների համար, իհարկե։ Կանաչների համար մոդայիկը հանքարդյունաբերության դեմ պայքարն է։ Բնականաբար, ընտրովի պայքարը։

Ամենատարօրինակն այն է, որ 2019թ. արտահանման բոլոր տվյալներով՝ ձկան (արտահանման բոլոր տեսակներով) «գրաֆիկը» գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Սևանի ծաղկումը ևս գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։ Բայց եկեք ձևացնենք, որ դա մեզ հայտնի է 1964 թվականից։ Սա բոլորիս հնարավորություն կտա ձևացնել, որ մեղավորը մենք չենք։ Հատկապես որ 1964թ. բնապահպանների (եթե այդպիսիք եղել են) անունները չեն պահպանվել։ Եկեք երեք ծովերից հավասարապես հեռու մեր հայրենիքից շարունակենք ձուկ արտահանել։ Ամեն տարի ավելի շատ ու մտածենք։ Մտածենք հավերժի մասին ու մտածենք, որ որակի անկումը չենք նկատում։ Ոչ մի ոլորտում չենք նկատում։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Следуйте за нами Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company