.
Защита КС, контрреволюция и армянский термидор Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир) Брифинг Алена Симоняна (прямой эфир) Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео)  Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц? Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно «Бархатное» малодушие Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект Арцахский дневник популиста Брифинг членов правительства (прямой эфир)
Последние новости
 Защита КС, контрреволюция и армянский термидор Защита КС, контрреволюция и армянский термидор  Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян  Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир) Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир)  Брифинг Алена Симоняна (прямой эфир) Брифинг Алена Симоняна (прямой эфир)  Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео) Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео)   Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин  Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин  Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц? Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц?  Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян  В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян  Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно  «Бархатное» малодушие «Бархатное» малодушие  Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ  «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект  Арцахский дневник популиста Арцахский дневник популиста  Брифинг членов правительства (прямой эфир) Брифинг членов правительства (прямой эфир)  Следователь Специальной следственной службы посетил Центральный офис РПА Следователь Специальной следственной службы посетил Центральный офис РПА  Глава МИД Азербайджана разочарован последней встречей с министром иностранных дел Армении Глава МИД Азербайджана разочарован последней встречей с министром иностранных дел Армении  Оползень в Капане: под завалом дома остаются люди (видео) Оползень в Капане: под завалом дома остаются люди (видео)  Давид Амалян: «Сбежавшие с боевых позиций пухленькие рыцари сеют антипатию к воевавшим ребятам» Давид Амалян: «Сбежавшие с боевых позиций пухленькие рыцари сеют антипатию к воевавшим ребятам»  Премьер пытался направить нас в фонд «1000 драмов», но наш вопрос находится в другой плоскости – Маргарита Хачатрян (видео) Премьер пытался направить нас в фонд «1000 драмов», но наш вопрос находится в другой плоскости – Маргарита Хачатрян (видео)  Уголовное дело против Артура Ванецяна не будет возбуждено Уголовное дело против Артура Ванецяна не будет возбуждено  Команда Пашиняна проигрывает соросовскому крылу власти – Нарек Малян (видео) Команда Пашиняна проигрывает соросовскому крылу власти – Нарек Малян (видео)  То, о чем Пашинян не осмеливается сказать прямо, пытается потихоньку дать понять – Тигран Кочарян (видео) То, о чем Пашинян не осмеливается сказать прямо, пытается потихоньку дать понять – Тигран Кочарян (видео)  Последние события свидетельствуют, что подходим к критической черте - Аршавир Гарамян Последние события свидетельствуют, что подходим к критической черте - Аршавир Гарамян  В турецко-курдской войне побеждает... Башар Асад В турецко-курдской войне побеждает... Башар Асад  Пашинян хочет заключить с «заграницей» сделку по формуле «Стамбульская конвенция» в обмен на Грайра Товмасяна? Пашинян хочет заключить с «заграницей» сделку по формуле «Стамбульская конвенция» в обмен на Грайра Товмасяна?  Возвращаемся в 90-е годы – период вседозволенности и безнаказанности Возвращаемся в 90-е годы – период вседозволенности и безнаказанности  Пресс-конференция председателя Комитета госдоходов Давида Ананяна (прямой эфир) Пресс-конференция председателя Комитета госдоходов Давида Ананяна (прямой эфир)


Իրականում Հայաստանին ու Արցախին պատերազմ եք հայտարարել դու և քո տերերը. Տեսանյութ

Իրականում Հայաստանին ու Արցախին պատերազմ եք հայտարարել դու և քո տերերը. Տեսանյութ

Այս թեմայով

Երեկվա իր ֆեյսբուքյան գրառման մեջ  լևոնական  հրապարակախոս Կարպիս Փաշոյանը գրել է  հետևյալը. «Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պատերազմ են հայտարարել Հայաստանի ու Արցախի ժողովրդավարական ապագային, նրանք կասկածի տակ են դրել հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն ու զարգացման հեռանկարները։
 Իսկապես այս ամենի հետևանքները կարող են ողբերգական լինել, և վերջում ո՞վ է պատասխան տալու այս արկածախնդրության համար»։

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե իրականում ով է պատերազմ հայտարարել Հայաստանին ու Արցախին, այն էլ վաղուց:

Փաշոյանին հիշեցնենք, որ երբ  իր «շեֆը»՝ Տեր-Պետրոսյանը Հայաստանում եկավ իշխանության, Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ն այն ժամանակվա հաշվարկներով կազմում էր մոտավորապես 25-30 մլրդ դոլար: 1998-ին, երբ Փաշոյանի «պապան» հեռացավ իշխանությունից, նա թողեց  երկրին մոտ 2 մլրդ դոլարանոց  ՀՆԱ:  Այսինքն, երկրի տնտեսությունն ու մարդկանց կենսամակարդակը կրճատվել էր ավելի քան 10 անգամ:Արդյունքում, 1 միլիոնից ավելի մարդ հեռացավ երկրից: Կարպիս Փաշոյան, «Սպիտակ եղեռնը»  հո պոզով-պոչո՞վ  չի լինում: Ո՞վ է դրա համար պատասխան տալու, եթե ոչ դու և քո քաղաքական «պապաները»: Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մեղքն այն է, որ այդ բանդային պատասխանատվության չենթարկեց:  

Բայց դա քիչ էր Փաշոյանի և նրա տերերի համար, 1995 թ-ին, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից այս չափի թալան կազմակերպելու համար, այս ՀՀՇ-ական բանդան  գնաց ընտրությունների կեղծմանը: Իսկ 1996 թ-ին նույնիսկ բանակը հանեցին ժողովրդի դեմ, հայտարարելով, որ «եթե նույնիսկ 100 տոկոս էլ ձայն հավաքեք, միևնույն է, ձեզ իշխանություն տվող չի լինելու»: Բայց դա էլ էր քիչ, Փաշոյանի այն ժամանակվա տերերը «Լիսաբոնում» խայտառակ դիվանագիտական պարտություն կրեցին, որի արդյունքում ղարաբաղյան շարժումով եկած իշխանության Տեր-Պետրոսյանը 1997 թ-ին հայտարարեց, որ «Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, դու լավ չես ապրելու»: Իսկ վերջում էլ բացահայտ հայտարարեց, որ «Ղարաբաղն է խանգարում Հայաստանի զարգացմանը»:

Թե ինչ աստիճանի է ատում Տեր-Պետրոսյանը ղարաբաղցիներին, գիտեն բոլորը:

Իսկ հիմա անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի գործունեության արդյունքներին:

1998 թ-ին նա ստանձնեց  իշխանությունը, երբ, ինչպես նշեցինք, երկրի տնտեսության ՀՆԱ-ն կազմում էր մոտ 2 մլրդ դոլար: 2008 թ-ին, երբ նա ավարտեց իր իշխանավարումը, երկրի ՀՆԱ-ն կազմում էր 11.6 մլրդ դոլար: Այսինքն, իր ժամանակ տնտեսությունը մեծացել էր մոտ 6 անգամ: Այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի օրոք նույն ՀՆԱ-ն կրճատվել էր ավելի քան 10 անգամ:

Տեր-Պետրոսյանի կառավարման ավարտին երկրի բյուջեն կազմում էր մոտ 300 մլն դոլար: Քոչարյանն այն 10 տարում հասցրեց մինչև  2.4 մլրդ դոլարի: Այսինքն, բյուջեի ծավալները աճեցին մոտ 8 անգամ:

Քոչարյանը մերժեց Տեր-Պետրոսյանի պարտվողական մոտեցումը Ղարաբաղի հարցում և 10 տարի երկրում տիրում էր խաղաղություն: Եվ դա այն դեպքում, երբ 1998 թ-ին Տեր-Պետրոսյանը հեռանալով կանխատեսում էր, որ իբր, «իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը»:

Անշուշտ, Քոչարյանի ժամանակ էլ է եղել անարդարություններ:

Բայց դրանք նույնիսկ համեմատելի չէին  տերպետրոսյանական ժամանակների հետ:

Քոչարյանի ժամանակ կուսակցություն չէր փակվել: ԱՄՆ-ի պետդեպը 1996 թ-ի ընտրություններն էր գնահատել որպես «ազատ, բայց ոչ արդար»: 2008 թ-ին նույնպես ընտրությունները կեղծվեցին, բայց դրսի գնահատականներն  ավելի մեղմ էին, քան 1996 թ-ի ժամանակ: Բայց արի ու տես, որ  1996 թ-ին ընդդիմությունը չգնաց  արյունահեղության գնով հակադրության իշխանության հետ` ի տարբերություն 2008 թ-ի, որի բախումների ժամանակ 187 ոստիկան և  32 քաղաքացի էին վիրավորվել:

Այս ամենից հետո, ո՞վ  է պատերազմ հայտարարել Հայաստանին ու Արցախին, Քոչարյա՞նը, Բակո Սահակյա՞նը, Ղուկասյա՞նը, թե՞ Կարպիս Փաշոյանն ու նրա քաղաքական «պապաները»:

Մենք գիտենք, որ դուք ատում եք Ղարաբաղն ու ղարաբաղցիներին: Մենք գիտենք, որ դուք ատում եք այն հայաստանցիներին, որոնք ձեր տեսակի մեջ չեն տեղավորվում: Բայց եթե ձեր պառակտիչ գործունեության արդյունքում Արցախի հետ բան պատահի, ապա դուք՝ փաշոյաններ,  պատասխանատվությունից  չեք խուսափելու:

Եթե մտածում եք, թե ձեզ «գրին քարտը» կփրկի, ապա հիշեք նացիստական հանցագործ Էյխմանի պատմությունը:

Երկրորդ համաշխարհային պատմությունից հետո նրան էլ էր թվում, թե ճողոպրել է հրեաների կոտորածների համար պատասխանատվությունից և փորձել էր թաքնվել Արգենտինայում: Սակայն իսրայելական «Մոսսադը» նրան, բառից բուն իմաստով,   դագաղի մեջ առևանգեց այդ երկրից և տեղափոխեց  Իսրայել և ռազմական տրիբունալի առաջ կանգնեցրեց:

Այ, այս պատմությունը չափազանց կարևոր է, որ իմանան Կարպիսը և իր տերերը:

Դավիթ Մկրտչյան

Следуйте за нами Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company