.
Защита КС, контрреволюция и армянский термидор Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир) Брифинг Алена Симоняна (прямой эфир) Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео)  Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц? Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно «Бархатное» малодушие Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект Арцахский дневник популиста Брифинг членов правительства (прямой эфир)
Последние новости
 Защита КС, контрреволюция и армянский термидор Защита КС, контрреволюция и армянский термидор  Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян Владелец закрыл передачу «Перед зеркалом» из-за политического давления – Постанджян  Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир) Правозащитники проводят перед зданием СНБ акцию протеста (прямой эфир)  Брифинг Алена Симоняна (прямой эфир) Брифинг Алена Симоняна (прямой эфир)  Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео) Погосы больше не хотят оставаться Погосами – Рубен Акопян (видео)   Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин  Азербайджанцы переходят всякую меру допустимого – Константин Затулин  Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц? Продолжатся ли проявления авторитаризма, когда закончатся неприемлемые действия в отношении этих лиц?  Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян Неприемлемо доплачивать «Ryanair» из госбюджета 76 евро за каждого пассажира – Нарине Мкртчян  В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян В отношении главы КС Армении Грайра Товмасяна осуществляется политическое преследование – Ара Казарян  Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно Погибший при несении службы полицейский Тигран Аракелян награжден посмертно  «Бархатное» малодушие «Бархатное» малодушие  Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ Семидесятипятилетний отец и две дочери Грайра Товмасяна вызваны в СНБ  «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект «Стучать» не больше одного раза в месяц: депутаты обсудили скандальный законопроект  Арцахский дневник популиста Арцахский дневник популиста  Брифинг членов правительства (прямой эфир) Брифинг членов правительства (прямой эфир)  Следователь Специальной следственной службы посетил Центральный офис РПА Следователь Специальной следственной службы посетил Центральный офис РПА  Глава МИД Азербайджана разочарован последней встречей с министром иностранных дел Армении Глава МИД Азербайджана разочарован последней встречей с министром иностранных дел Армении  Оползень в Капане: под завалом дома остаются люди (видео) Оползень в Капане: под завалом дома остаются люди (видео)  Давид Амалян: «Сбежавшие с боевых позиций пухленькие рыцари сеют антипатию к воевавшим ребятам» Давид Амалян: «Сбежавшие с боевых позиций пухленькие рыцари сеют антипатию к воевавшим ребятам»  Премьер пытался направить нас в фонд «1000 драмов», но наш вопрос находится в другой плоскости – Маргарита Хачатрян (видео) Премьер пытался направить нас в фонд «1000 драмов», но наш вопрос находится в другой плоскости – Маргарита Хачатрян (видео)  Уголовное дело против Артура Ванецяна не будет возбуждено Уголовное дело против Артура Ванецяна не будет возбуждено  Команда Пашиняна проигрывает соросовскому крылу власти – Нарек Малян (видео) Команда Пашиняна проигрывает соросовскому крылу власти – Нарек Малян (видео)  То, о чем Пашинян не осмеливается сказать прямо, пытается потихоньку дать понять – Тигран Кочарян (видео) То, о чем Пашинян не осмеливается сказать прямо, пытается потихоньку дать понять – Тигран Кочарян (видео)  Последние события свидетельствуют, что подходим к критической черте - Аршавир Гарамян Последние события свидетельствуют, что подходим к критической черте - Аршавир Гарамян  В турецко-курдской войне побеждает... Башар Асад В турецко-курдской войне побеждает... Башар Асад  Пашинян хочет заключить с «заграницей» сделку по формуле «Стамбульская конвенция» в обмен на Грайра Товмасяна? Пашинян хочет заключить с «заграницей» сделку по формуле «Стамбульская конвенция» в обмен на Грайра Товмасяна?  Возвращаемся в 90-е годы – период вседозволенности и безнаказанности Возвращаемся в 90-е годы – период вседозволенности и безнаказанности  Пресс-конференция председателя Комитета госдоходов Давида Ананяна (прямой эфир) Пресс-конференция председателя Комитета госдоходов Давида Ананяна (прямой эфир)


«Պատասխանատվության զգացողությունը թույլ չէր տալիս ընկճվել». Հայաստանը Դուբայում մասնակցել է Gov Games 2019 առաջնությանը

«Պատասխանատվության զգացողությունը թույլ չէր տալիս ընկճվել». Հայաստանը Դուբայում մասնակցել է Gov Games 2019 առաջնությանը

Սույն թվականի ապրիլի 3-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Միացյան Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաք Դուբայում տեղի է ունեցել Gov Games 2019 սպորտային առաջնությունը: Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Դուբայի Էմիրության ղեկավար Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումին, թագաժառանգ Շեյխ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումին և Դուբայի գործադիր խորհրդի նախագահին: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան հարյուր թիմեր, որոնց թվում էր նաև Հայաստանը ներկայացնող թիմը:

Zham.amGov Games 2019-ի Հայաստանի թիմի ավագ Գևորգ Խունոյանի հետ հարցազրույցի շրջանակներում փորձել է բացահայտել միջոցառման էությունը, ներկայացնել առաջնության ընթացքը և տպավորությունները:

_ Գևո՛րգ, կխնդրեի հակիրճ ներկայացնել Gov Games սպորտային առաջնության էությունն ու նպատակը:

_ Մրցաշարը կազմակերպված էր Միացյան Արաբական Էմիրությունների կառավարության կողմից, մասնավորապես, Դուբայի Էմիրության թագաժառանգ Շեյխ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի կողմից: Միջոցառման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առաջնությանը կարող են մասնակցել միայն պետական համակարգի աշխատակիցները՝ նախարարություններ, ուժային կառույցներ և այլն: Ըստ առաջնության կազմակերպիչների մեկնաբանությունների, նրանց կողմից դեսպանատներին են ուղարկվել մասնակցության հրավերները, և, ըստ դեսպանատների արձագանքի, կատարվել է ընտրություն: Ընտրության արդյունքում Հայատանը ևս հայտնվեց հրավիրվածների ցուցակում:

_ Քանի՞ հոգուց էր բաղկացած Հայաստանը ներկայացնող թիմը և ո՞ր նախարարությունների աշխատակիցներից:

_ Թիմը բաղկացած էր յոթ հոգուց՝ երկու հոգի արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկու հոգի պաշտպանության նախարարությունից, երկուսը՝ արտաքին գործերի նախարարությունից և մեկ հոգի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

_ Գևո՛րգ, ո՞րերորդ անգամն է, որ կազմակերպվում էր Gov Games սպորտային առաջնությունը:

_ Առաջնությունը կազմակերպվում էր երկրորդ անգամ, իսկ Հայաստանը ներկայացնող թիմը մասնակցություն ունեցավ առաջին անգամ:  

_ Որքա՞ն են տևել առաջնությանը մասնակցելու նախապատրաստական աշխատանքները և ովքե՞ր են աջակցել թիմին այդ ընթացքում:

_ Թիմը ձևավորվել է առաջնության մեկնարկից երկու ամիս առաջ: Այնուհետև սկսել ենք մարզումները: Հաշվի առնելով յուրաքանչյուրիս աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ հնարավոր չէր լինում ամեն օր մարզումներին ծամանակ հատկացնել: Մարզադահլիճ տրամադրվեց արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ հենց նախարարության մարզադահլիճը, ինչպես նաև պաշտպանության նախարարության մարզադահլիճը տրամադրվեց մեզ: Հիմնական մարզումներն իրականացվել են հենց այդ մարզադահլիճներում: Մեզ շատ աջակցեց նաև Սարգիս Բազինյանի հիմնադրած «ՍԻԱՍ» անվտանգության միջազգային հատուկ ակադեմիան:  Սարգիս Բազինյանը ևս մեզ հետ անցկացրեց մարզումներ: Մեզ համար շատ կարևոր էր նրա մասնագիտական մոտեցումը: Թիմին աջակցել է նաև «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրը՝ մարզումներ իրականացնելու և սպորտային համազգեստ տրամադրելու հարցում: Յուրահատուկ սպորտային համազգեստ տրամադրվեց նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից, որով թիմը մեկնեց Դուբայ: Իհարկե, կազմակերպիչները այնտեղ տրամադրեցին իրենց նախատեսած սպորտային հագուստը, որով և մասնակցություն ունեցանք առաջնությանը: _ Քանի՞ թիմ էր մասնակցում Gov Games 2019-ին, և ի՞նչ արդյունք դուք գրանցեցիք:

_ Մասնակից տղամարդկանց թիմերն ընդհանուր հաշվով հարյուր ինն էին, որոնցից ինն՝ արտասահմանյան, իսկ մնացած հարյուրն արդեն տեղական պետական գերատեսչությունների աշխատակիցներից ձևավորված թիմեր էին: Առաջնությունն ընթացավ երեք օր՝ յուրաքանչյուր օր ներկայանում էր երեսունվեց թիմ: Մենք ներկայացանք առաջնության երրորդ օրը: Առաջնության ընթացքում նշված հարյուր ինը թիմերի գրանցած միավորների վերջնական արդյունքում Հայաստանի թիմը զբաղեցրել է տասնվեցերորդ հորիզոնականը: Եթե դիտարկենք արտասահմանյան թիմերի գրանցած արդյունքները, ապա մենք զբաղեցրել ենք երկրորդ հորիզոնականը՝ ընդամենը երեք միավորով զիջելով ԱՄՆ-ի թիմին: Իսկ օրվա մասնակցության սկզբունքով դիտարկելիս՝ երեսունվեց թիմերի գրանցած միավորների արդյունքում մենք զբաղեցրել ենք յոթերորդ հորիզոնականը՝ 80.12 միավորով:

_ Ինչպիսի՞ն էին ձեր սպասելիքները: Ի՞նչ հույզեր ապրեցիք:

_ Դեհ, բնական է, ի սկզբանե տրամադրված էինք հաղթանակի: Խնդիը նրանում էր, որ նախքան մասնակցությունը թիմը ծանոթ չէր առաջնությանը առաջադրվելիք վարժություններին: Պատրաստվել էինք նախորդ տարվա առաջնությունում ներառված վարժությունների օրինակներով: Արդեն Դուբայում հասկացանք, որ բոլոր վարժություններն այս տարի փոխվել են: Առաջին երկու օրը մեզ անպատրաստ էինք զգում, սակայն պատասխանատվության զգացողությունը թույլ չէր տալիս ընկճվել: Որպես տղաների կողմից ընտրված թիմի ավագ, ինքս համարում եմ, որ մենք շատ լավ արդյունք ենք գրանցել:

_ Գևո՛րգ, կա՞ այնպիսի իրադարձային դրվագ, որ կցանկանայիք առանձնացնել:

_ Այդ ողջ ընթացքում մեզ մոտ մի յուրահատուկ հոգեվիճակ էր: Բառերով չեմ կարող նկարագրել: Դա զգալ է պետք: Թիմը եղբայրացավ: Երկար նախադասությունների փոխարեն կարող եմ մեկ նկար ուղարկել, որն ամեն ինչ ասում է:_ Եթե Gov Games առաջնությունը այսուհետ կրի պարբերական բնույթ, ապա կցանկանայի՞ք մի կրկին անգամ մասնակցել:

_ Նախաձեռնությունը շատ լավն է: Իմ կարծիքով, նման միջոցառումների ժամանակ մասնակիցների ընտրությունը պետք է արվի ավելի մանրամասն: Այնպես չէ, որ մենք վատն էինք, ուղղակի այս ամենը փորձառություն է պահանջում: Ի վերջո, ամեն ինչ կազմակերպված էր շատ գեղեցիկ ու բարձր մակարդակի վրա: Ինքս շատ մեծ փորձ ձեռք բերեցի: Սա շատ կարևոր էր յուրաքանչյուրիս համար: Եվ, իհարկե, խորին շնորհակալություն կցանկանայի հայտնել արտաքին գործերի նախարարությանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությանը` սույն միջոցառմանը Հայաստանին ներգրավելու հարցում հետևողական լինելու կապակցությամբ։

Հարցազրույցը պատրաստեց  Լենա Մկրտչյանը

Լուսանկարները տրամադրեց  Վլադիմիր Հովհաննիսյանը

 

 

 

Следуйте за нами Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company