.
Российский депутат награжден орденом Республики Арцах Я благодарен Владимиру Путину за быстрый отклик – Никол Пашинян В селе Сасуник проходит инвестиционный форум «Мой шаг во имя Арагацотна» (прямой эфир) Пытаются «подставить» СМИ – «Грапарак» Лишь политический процесс приведет к формированию в Армении новой, компетентной власти – Бениамин Матевосян Турецкие солдаты все еще жаждут крови - Шер Дружественный совет Пашиняну о том, как в дальнейшем отвечать Алиеву в вопросе Нжде перед российской аудиторией Россия не допустит несправедливое решение Карабахского конфликта - Затулин Анна Акопян отбудет в Швейцарию Служба нацбезопасности выявила новый случай хищения во Всеармянском фонде «Айастан» Нжде боролся против турецкой оккупации Армении – ответ Пашиняна Алиеву Машина Никола Пашиняна на самом деле обошлась в 500 тысяч долларов – Борис Мурази В Степанакерте проходит Форум друзей Арцаха: участвуют 150 представителей из 30 стран (прямой эфир) Ерванд Бозоян о зашедших в тупик переговорах, Виталии Баласаняне, ситуации вокруг КС (видео) Пользователи «Twitter» сравнивают действия Турции с действиями «Исламского государства»
Последние новости
 Российский депутат награжден орденом Республики Арцах Российский депутат награжден орденом Республики Арцах  Я благодарен Владимиру Путину за быстрый отклик – Никол Пашинян Я благодарен Владимиру Путину за быстрый отклик – Никол Пашинян  В селе Сасуник проходит инвестиционный форум «Мой шаг во имя Арагацотна» (прямой эфир) В селе Сасуник проходит инвестиционный форум «Мой шаг во имя Арагацотна» (прямой эфир)  Пытаются «подставить» СМИ – «Грапарак» Пытаются «подставить» СМИ – «Грапарак»  Лишь политический процесс приведет к формированию в Армении новой, компетентной власти – Бениамин Матевосян Лишь политический процесс приведет к формированию в Армении новой, компетентной власти – Бениамин Матевосян  Турецкие солдаты все еще жаждут крови - Шер Турецкие солдаты все еще жаждут крови - Шер  Дружественный совет Пашиняну о том, как в дальнейшем отвечать Алиеву в вопросе Нжде перед российской аудиторией Дружественный совет Пашиняну о том, как в дальнейшем отвечать Алиеву в вопросе Нжде перед российской аудиторией  Россия не допустит несправедливое решение Карабахского конфликта - Затулин Россия не допустит несправедливое решение Карабахского конфликта - Затулин  Анна Акопян отбудет в Швейцарию Анна Акопян отбудет в Швейцарию  Служба нацбезопасности выявила новый случай хищения во Всеармянском фонде «Айастан» Служба нацбезопасности выявила новый случай хищения во Всеармянском фонде «Айастан»  Нжде боролся против турецкой оккупации Армении – ответ Пашиняна Алиеву Нжде боролся против турецкой оккупации Армении – ответ Пашиняна Алиеву  Машина Никола Пашиняна на самом деле обошлась в 500 тысяч долларов – Борис Мурази Машина Никола Пашиняна на самом деле обошлась в 500 тысяч долларов – Борис Мурази  В Степанакерте проходит Форум друзей Арцаха: участвуют 150 представителей из 30 стран (прямой эфир) В Степанакерте проходит Форум друзей Арцаха: участвуют 150 представителей из 30 стран (прямой эфир)  Ерванд Бозоян о зашедших в тупик переговорах, Виталии Баласаняне, ситуации вокруг КС (видео) Ерванд Бозоян о зашедших в тупик переговорах, Виталии Баласаняне, ситуации вокруг КС (видео)  Пользователи «Twitter» сравнивают действия Турции с действиями «Исламского государства» Пользователи «Twitter» сравнивают действия Турции с действиями «Исламского государства»  Брифинг членов правительства (прямой эфир) Брифинг членов правительства (прямой эфир)  С весны прошлого года баланс нарушают новые власти Армении – Трофимчук С весны прошлого года баланс нарушают новые власти Армении – Трофимчук  Чем закончится агрессия Турции против Сирии? Чем закончится агрессия Турции против Сирии?  Пашинян отправится в Туркменистан с рабочим визитом Пашинян отправится в Туркменистан с рабочим визитом  МИД Армении осудил действия Турции в Сирии МИД Армении осудил действия Турции в Сирии  А депутат Лулу все еще продолжает преклоняться перед турецким народом? А депутат Лулу все еще продолжает преклоняться перед турецким народом?  На севере Сирии армяне находятся под обстрелом турецкой армии: прекратите эти флешмобы На севере Сирии армяне находятся под обстрелом турецкой армии: прекратите эти флешмобы  Турция нанесла удары по дамбе в Сирии (видео) Турция нанесла удары по дамбе в Сирии (видео)  Никол Пашинян принял Ким Кардашьян (видео) Никол Пашинян принял Ким Кардашьян (видео)  Духовный лидер Грузии обратился к Аллахшукюру Пашазаде по поводу Давид-Гареджи Духовный лидер Грузии обратился к Аллахшукюру Пашазаде по поводу Давид-Гареджи  Сменой премьер-министра Азербайджан посылает Армении военный мессидж? Сменой премьер-министра Азербайджан посылает Армении военный мессидж?  Ким Кардашьян поблагодарила армянских поклонников за подарки (фото) Ким Кардашьян поблагодарила армянских поклонников за подарки (фото)  Пашинян призывает присоединиться к флешмобу «Армения – мой дом, народ – моя семья» Пашинян призывает присоединиться к флешмобу «Армения – мой дом, народ – моя семья»


Փաշինյանը Ղարաբաղի հարցում փորձում է իրականացնել Տեր-Պետրոսյանի ծրագիրը՝ թաքցնելով այն նույնիսկ իր մոտ շրջապատից (Տեսանյութ)

Փաշինյանը Ղարաբաղի հարցում փորձում է իրականացնել Տեր-Պետրոսյանի ծրագիրը՝ թաքցնելով այն նույնիսկ իր մոտ շրջապատից (Տեսանյութ)

Երեկվա՝ Փաշինյան - Ալիև դավոսյան հանդիպումը  լայն քննարկման առարկա է դարձել միջազգային փորձագետների շրջանում: Նրանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղարաբաղի շուրջ փաստացի ընթացող հայ - ադրբեջանական բանակցությունները վերջնական փուլ են թևակոխել:Ընդ որում, արևմտյան փորձագետները նույնիսկ սենսացիոն արդյունքներ են ակնկալում, այն իմաստով, որ բանակցությունների այս փուլում շեշտակիորեն նվազելու է Մոսկվայի դերակատարությունը, և ճիշտ հակառակը, մեծ է լինելու Թուրքիայի և ԱՄՆ-ի դերը: Իզուր չէր, որ հենց հանդիպումից անմիջապես հետո, Փաշինյանին զանգահարեց Բոլթոնը, ով հայերին առաջարկել էր շտապ կարգով «փոխել հարևանների հանդեպ նախկին կարծրատիպերը»: Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Բոլթոնը զանգահարել էր միայն Փաշինյանին: Ամերիկացիները նույնիսկ չեն էլ ուզում թաքցնել, որ ֆորմալ պարիտետ պահելու ժամանակներն անցել են, և ժամանակն է, որ Փաշինյանը արդեն իր խոստումները ներկայացնի նաև «սեփական հանրությանը»: Ալիևից, բնականաբար, զիջումներ չեն ակնկալում:

Զուգահեռաբար, Թուրքիայում հիմնադրվում է «առաջին հայկական հեռուստաալիքը», ինչը զարմանք է առաջացրել շատերի մոտ, քանզի նման լսարան Թուրքիայում վաղուց չկա: Այս քայլը նույնպես «կարծրատիպեր քանդելու շրջանակներից է»: Հետաքրքիր է, որ հենց օրերս Չավուշողլուն, Անթալիայում հանդես գալով ուսանողների մոտ, բացահայտում արեց, նշելով, որ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ կարող է բացել՝ հայ-թուրքական հարաբերություններում»: Մասնավորապես, նա նշեց, որ 2019-ին մեծ «հույսեր կան՝ բարելավելու Երևանի հետ հարաբերությունները», միաժամանակ ավելացնելով, որ «առանց Ղարաբաղի խնդրի լուծման դա հնարավոր չի լինի»:

Հետաքրքիր է նաև, որ Շվեդիայի ԱԳՆ –ի աջակցությամբ Թուրքիայում լույս է տեսել առաջին «ուղեցույցը» Հայաստանի վերաբերյալ՝ թուրքերեն լեզվով: Նպատակը նույնն է՝ ծանոթացնել թուրքերին Հայաստանի հետ: Այս բոլոր քայլերը նախապատրաստող քայլեր են՝ Անկարայի ու Երևանի միջև «ավելի սերտ կապեր» հաստատելու համար: Իհարկե, այդ հարաբերությունների դեմ Հայաստանում ոչինչ չունեն: Պարզապես Երևանում միշտ կարծել են, որ դա չպիտի շաղկապված լինի Ղարաբաղյան հարցի հետ: Հենց դրա համար հայ -թուրքական գործընթացը ձախողվեց: Սակայն պարզվում է, որ Անկարայում մեծ հույսեր ունեն, որ այն նոր թափ կարող է ստանալ այս տարի: Հարց է առաջանում , ո՞րն է թուրքերի համոզվածության պատճառը: Չէ՞ որ նրանք, նախապայման դնելով Ղարաբաղը, փաստացի վիժեցրին այդ գործընթացը 2009-ին: Պարզ է, որ ուրեմն «ինչ - որ բան է փոխվել», որը նրանք գիտեն, իսկ մենք՝ ոչ:

Իսկ ի՞նչ է փոխվել, ըստ ադրբեջանցի փորձագետների

Այստեղ նշում են, որ Փաշինյանը ոչ միայն հաշվի է առնում Ադրբեջանի աճող ուժը, այլև նույնիսկ համաձայնվել է «ուղղակի բանակցություններ վարել Բաքվի հետ», դրանով իսկ էապես նվազեցնելով միջնորդների դերն այս հարցում: Ադրբեջանն այստեղ շահում է մի քանի ասպեկտով: Նախ շեշտակիորեն մեծանում է խնդրի լուծման հնարավորությունը, և նվազում է աշխարհաքաղաքական մրցակցության գործոնը: Բացի այդ, խնդրի վերջնական լուծման պարագայում, այսպես կոչված «խաղաղապահ ուժերի» դերն ու նշանակությունը կարող է նույնպես նվազել: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում նույնպես կնվազի:

Ռուսաստանի փոխարեն, կարող է մեծանալ Թուրքիայի դերը, ով Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում, ներկայացնելով NATO-ի հարավային ֆլանգն Անդրկովկասում:

Փաստացի Փաշինյանի համաձայնության դեպքում Ադրբեջանը կստանա ոչ միայն իր 7 հարակից տարացքները, այլև վերջնականապես «կփակի» Մոսկվայի մուտքը Անդրկովկաս, զուգահեռաբար, այս տարածաշրջան «դուռ բացելով» Անկարայի համար:

Ըստ ադրբեջանական վերլուծաբանների, Ղարաբաղը կստանա «ժամանակավոր կարգավիճակ», որից հետո, «հայերի ու ադրբեջանցիների իրար հետ խաղաղ ապրել սովորելուց հետո», հեշտ կլինի այն «ինտեգրել Ադրբեջանին»:

Սակայն, ըստ ադրբեջանցի դիտորդների, Փաշինյանին «հեշտ չի լինի համոզել հայ հասարակությանն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար»: Դրա համար էլ Մամեդյարով - Մնացականյան բանակցություններին զուգահեռ, ըստ դիտորդների, ընթանում է նաև «գաղտնի շփումներ, որտեղ քննարկվում են նաև Փաշինյանին տնտեսապես օգնելու խնդիրներ», որպեսզի նա կարողանա իր հանրությանը ներկայացնել՝ Ղարաբաղի դիմաց՝ Հայաստանի օգուտները:

1997-ին Տեր-Պետրոսյանը, երբ նշում էր, որ «առանց Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանը զարգացման հեռանկար չի կարող ունենալ», դա հիմնավորում էր նրանով, որ Հայաստանի արտաքին տրանսպորտային կոմունիկացիաների 89 տոկոսը անցնում էր Ադրբեջանի տարածքով: Եվ ուրեմն, նշում էր Տեր-Պետրոսյանը, առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու, Հայաստանը մեծ հաշվով «ապագա չի ունենա և Սերգոն լավ չի ապրի»:

Մոտավորապես նմանատիպ «տեքստ» էլ Բաքվում, Անկարայում և Վաշինգտոնում ակնկալում են նաև Փաշինյանից՝ մոտ ապագայում, և միաժամանակ զգուշացնում, որ նա իր քայլերը պիտի կատարի «արագացված տեմպերով», քանզի ժամանակն աշխատում է իր դեմ, և իր վարկանիշն անկում է ապրում: Եվ վտանգ կա, որ եթե այս գործընթացը ձգվի, ապա Փաշինյանը այլևս չի կարողանա իրականացնել այս ծրագիրը:

Հենց այդ ենթատեքստում էլ պիտի դիտարկել նաև մարտի 1 –ի գործը, Քոչարյանի ձերբակալումը, բարձրաստիճան զինվորականների հետապնդման խնդիրը և այլն:

Հասկանալի է, որ եթե Բաքվի ու Անկարայի համար այս հարցը այլ կարևորություն ունի, ապա Վաշինգտոնի համար այն միջանկյալ հետաքրքրություն ունի, քանզի նրանց գլխավոր «փորացավը Իրանն է»: եվ հենց այդ խնդրի լուծման ենթատեքստում է նրանց անհրաժեշտ ձևավորել «ուժեղ Թուրքիայի և ուժեղ Ադրբեջանի» դաշինք, որին այս վերջին 20 տարիներին խանգարում էին ՀՀ նախկին իշխանությունները՝ ձգձգելով Ղարաբաղի խնդրի լուծումը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Следуйте за нами Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company