.
Парламентский брифинг (прямой эфир) Заруи Постанджян прокомментировала отставку главы СНБ Чего ждать от предстоящего визита Путина в Ереван? Подай в отставку, тогда и полюбим Президент подписал указ об освобождении Артура Ванецяна с поста главы СНБ Почему отстранен от должности Ванецян? Пашинян собирается отправить Давида Тонояна в отставку? Премьер подталкивает свою команду на коллективное преступление – Андраник Теванян (видео) Пусть моя отставка станет отрезвляющим сигналом - Артур Ванецян Пресс-конференция Никола Пашиняна в Ванадзоре (прямой эфир) Главная цель сегодняшнего заявления председателя НС – давление на судью Анну Данибекян (видео) В Кремле не исключили, что Владимир Путин может встретиться с Робертом Кочаряном Заявление Брайзы доказывает, что всеми как внутренними, так и внешними кругами Пашинян был списан как премьер-министр - Андраник Теванян В Армении выбрали представителя страны на «Детское Евровидение» (видео) Сирушо представила новый клип, снятый на песню «Гозал» (видео)
Последние новости
 Парламентский брифинг (прямой эфир) Парламентский брифинг (прямой эфир)  Заруи Постанджян прокомментировала отставку главы СНБ Заруи Постанджян прокомментировала отставку главы СНБ  Чего ждать от предстоящего визита Путина в Ереван? Чего ждать от предстоящего визита Путина в Ереван?  Подай в отставку, тогда и полюбим Подай в отставку, тогда и полюбим  Президент подписал указ об освобождении Артура Ванецяна с поста главы СНБ Президент подписал указ об освобождении Артура Ванецяна с поста главы СНБ  Почему отстранен от должности Ванецян? Почему отстранен от должности Ванецян?  Пашинян собирается отправить Давида Тонояна в отставку? Пашинян собирается отправить Давида Тонояна в отставку?  Премьер подталкивает свою команду на коллективное преступление – Андраник Теванян (видео) Премьер подталкивает свою команду на коллективное преступление – Андраник Теванян (видео)  Пусть моя отставка станет отрезвляющим сигналом - Артур Ванецян Пусть моя отставка станет отрезвляющим сигналом - Артур Ванецян  Пресс-конференция Никола Пашиняна в Ванадзоре (прямой эфир) Пресс-конференция Никола Пашиняна в Ванадзоре (прямой эфир)  Главная цель сегодняшнего заявления председателя НС – давление на судью Анну Данибекян (видео) Главная цель сегодняшнего заявления председателя НС – давление на судью Анну Данибекян (видео)  В Кремле не исключили, что Владимир Путин может встретиться с Робертом Кочаряном В Кремле не исключили, что Владимир Путин может встретиться с Робертом Кочаряном  Заявление Брайзы доказывает, что всеми как внутренними, так и внешними кругами Пашинян был списан как премьер-министр - Андраник Теванян Заявление Брайзы доказывает, что всеми как внутренними, так и внешними кругами Пашинян был списан как премьер-министр - Андраник Теванян  В Армении выбрали представителя страны на «Детское Евровидение» (видео) В Армении выбрали представителя страны на «Детское Евровидение» (видео)  Сирушо представила новый клип, снятый на песню «Гозал» (видео) Сирушо представила новый клип, снятый на песню «Гозал» (видео)  Никол Пашинян поздравил Дмитрия Медведева с днём рождения Никол Пашинян поздравил Дмитрия Медведева с днём рождения  Сноуден сообщил о тайной свадьбе в России Сноуден сообщил о тайной свадьбе в России  Собчак станцевала на своей свадьбе полуголой (видео) Собчак станцевала на своей свадьбе полуголой (видео)  Трехлетний ребенок выпал из окна 11 этажа и остался жив Трехлетний ребенок выпал из окна 11 этажа и остался жив  Запись сестры Кардашьян об армянских корнях обидела американцев Запись сестры Кардашьян об армянских корнях обидела американцев  Реинкарнация Керенского: «Анна, одежду!» Реинкарнация Керенского: «Анна, одежду!»  Главы МИД Армении и Азербайджана договорились о встрече Главы МИД Армении и Азербайджана договорились о встрече  КПП Верхний Ларс ночью будет закрыт КПП Верхний Ларс ночью будет закрыт  «Facebook» заблокировал аккаунт Маргариты Симоньян «Facebook» заблокировал аккаунт Маргариты Симоньян  В суде по делу о «1 марта» Пашинян пытается опереться на Тер-Петросяна – основателя фальсификации выборов и нарушений конституционного порядка В суде по делу о «1 марта» Пашинян пытается опереться на Тер-Петросяна – основателя фальсификации выборов и нарушений конституционного порядка  Заседание Национального собрания Армении (прямой эфир) Заседание Национального собрания Армении (прямой эфир)  В конце года у нас будет рост ВВП на уровне 4,5-5%, то есть столько, сколько при власти РПА (видео) В конце года у нас будет рост ВВП на уровне 4,5-5%, то есть столько, сколько при власти РПА (видео)  Прискорбно, что судебный процесс по делу «1 марта» пытаются превратить в эмоциональную драму – Элинар Варданян (видео) Прискорбно, что судебный процесс по делу «1 марта» пытаются превратить в эмоциональную драму – Элинар Варданян (видео)


Փաշինյանի և Զելենսկու տարբերություններն ու նմանությունները

Փաշինյանի և Զելենսկու տարբերություններն  ու նմանությունները

Նախանցած կիրակի Ուկրաինայի Ռադայի ընտրություններում Զելենսկու կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ, և առաջին անգամ այդ երկրի պատմության մեջ մի ուժ կարող է միանձնյա իշխանություն ձևավորել:

Ուկրաինական փորձագետների կարծիքով այս ամենը պայմանավորված էր այդ երկրում էյֆորիկ մթնոլորտով, այն հավատով, որ Զելենսկին կկարողանա լուծել ուկրաինացիների հիմնական խնդիրները:

Այդ ամենը շատ նման էր այն մթնոլորտին, որն առկա էր Հայաստանում մեկուկես տարի առաջ: Տարբերությունն այն է, որ մեզ մոտ այդ էյֆորիան արդեն անցնում է, իսկ նրանց մոտ դեռ առկա է:

Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչով էին պայմանավորված այդ էյֆորիկ վիճակները թե՛ մեր և թե՛ նրանց մոտ, և որոնք են այդ էյֆորիաների նմանություններն ու տարբերությունները:

Փաշինյանի ու Զելենսկու նմանությունները

Թե՛ Փաշինյանը և թե՛ Զելենսկին համարվում են պոպուլիստներ: Նրանք ոչ խոր գիտելիքներ, ոչ էլ փորձ ունեն պետական կառավարման վերաբերյալ և անկեղծորեն համարում են, որ երկիրը հնարավոր է ճգնաժամից դուրս բերել «ազնիվ կադրերով ու ազնիվ մղումներով»:

Երկուսն էլ իրենց տեսակով «հակաէլիտիստական» գործիչներ են: Քամահրանքով են վերաբերվում «փորձված կադրերին»: Զարմանալի չէ, որ Զելենսկին իրեն դիրքավորում էր որպես «բոլորից վեր կանգնած ազնիվ գործիչ», ով անմասն է բոլոր տեսակի գործիչների մութ գործերին:

Նա իրեն դիրքավորում էր որպես «ոչ ռուսամետ, ոչ էլ մայդանի» գործիչ և հենց դրա համար էլ դարձավ բոլորի համար չարյաց փոքրագույնը:

Ուկրաինացիները հոգնել էին թե՛ ռուսամետներից և թե՛ բենդերականներից, քանզի նրանցից ոչ ոք Ուկրաինային դեպի «լուսավոր ապագա չտարավ»: Ավելին՝ ուկրաինացիները հոգնել էին ընդհանրապես դասական տիպի քաղաքական գործիչներից, ովքեր տարատեսակ խոստումներ էին տալիս, սակայն իշխանության գալուց հետո հեշտությամբ մոռանում էին դրանք կյանքի կոչել: Հենց այդ պատճառով էլ ոչ դասական գործիչ Զելենսկին դարձավ հանրաճանաչ: Զելենսկին դասական գործիչ չէր, պրոֆեսիոնալ ձևով չէր զբաղվում քաղաքականությամբ, սակայն ակտիվորեն մասնակցում էր քաղաքական հումորի շոուներին: Այսինքն, Զելենսկին, չզբաղվելով քաղաքականությամբ, փաստացի դրա մեջ էր հայտնվել՝ շարքային քաղաքացու պատկերացումներին համահունչ: Հենց դրա պատճառով էլ նա դարձավ ուկրաինացի շարքային քաղաքացու սիրելին:

Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկու, միշտ քաղաքականության մեջ էր: Սակայն, չլինելով ինքնաբավ գործիչ, նա միշտ դիրքավորվում էր որպես պոպուլիստ՝ հանրությանը դուր գալու համար: Հետագայում այդ կեցվածքը նրա համար դարձավ բնական կենսակերպ: Նա ձեռք բերեց շարքային քաղաքացու կարիքների անկեղծ պաշտպանի իմիջ:

Իհարկե, երկրի ազդեցիկ շրջանակները՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, Փաշինյանին լուրջ չէին վերաբերվում: Սակայն, որպես հարակից գործիչ, բոլորն ուզում էին նրան օգտագործել: Արդյունքում՝ Փաշինյանին հաջողվեց դիրքավորվել քաղաքական դաշտում որպես «բոլորից տարբերվող գործիչ», որի հետ բոլորն ուզում էին լավ հարաբերություններ ունենալ:

Եվ զարմանալի չէր, որ հանրության մեջ առաջացավ անվստահություն գրեթե ողջ քաղաքական վերնախավի հանդեպ. դրանից կարողացավ օգտվել միանձնյա հենց Փաշինյանը:

Մնացած նմանությունները Փաշինյանի և Զելենսկու միջև տեխնիկական բնույթ են կրում: Երկուսն էլ սիրում են իրենց պետական պաշտոններում հանրահավաքներ անել: Երկուսն էլ ուզում են տարբերվել իրենց նախորդներից «օրիգինալ» գործելաոճով: Երկուսն էլ, իբր, ուզում են հանդես գալ հանրության առաջ թափանցիկ ձևով: Երկուսն էլ ոչ ներքին կյանքից, ոչ էլ արտաքին քաղաքականությունից գրեթե ոչինչ չեն հասկանում և դրա համար էլ այդ ամենը փոխարինում են տարատեսակ քաղաքական շոուներով: Շարքային մարդկանց դա դուր է գալիս նրանց ոչ ստանդարտ քայլերի շնորհիվ: Սակայն այս ամենը ժամանակի հետ փոխվելու է, քանզի մարդիկ տեսնելու են, որ պոպուլիզմով երկիրը երկար հնարավոր չէ կառավարել:

Փաշինյանի և Զելենսկու գլխավոր տարբերությունը

Երկուսն էլ, լինելով պոպուլիստ, ձևով նման են, բայց, այնուամենայնիվ, իրարից տարբերվում են իրենց քաղաքական առաքելությամբ:

Բանն այն է, որ Փաշինյանը եկել է իշխանության «հեղափոխական» ճանապարհով: Նա այդ իմաստով հեղափոխության առաջին ալիքի գործիչ է և նման է ոչ թե Զելենսկուն, այլ Պորոշենկոյին: Վերջինս էլ իշխանության եկավ 2014-ի մայդանի շնորհիվ, որից հետո ընտրություններում լեգիտիմացրեց իր հաղթանակը: Նույնը կատարեց Փաշինյանը: Նա փաստացի իշխանությունը վերցրեց 2018-ի ապրիլին, իսկ նույն թվականի դեկտեմբերի ընտրությունների միջոցով լեգիտիմացրեց իր հաղթանակը:

Այդ տեսանկյունից Զելենսկին տարբերվում է Փաշինյանից: Նա, ի տարբերություն Փաշինյանի, հեղափոխական գործիչ չէ. իշխանության է եկել առանց քաղաքական ցնցումների հեղափոխական Պորոշենկոյից հետո:

Զելենսկին, ի տարբերություն Փաշինյանի, «նոր Ուկրաինայի» կառուցման առաքելություն չունի: «Նոր Ուկրաինայի» կառուցման առաքելությունը պատվիրված էր Պորոշենկոյին:

Իսկ դա նշանակում էր իր հերթին, որ Զելենսկին խնդիր չունի ամեն կերպ տարբերվել Պորոշենկոյից: Դեռ ավելին՝ Զելենսկին եկել է իշխանության՝ սրբագրելու, խմբագրելու, այլ ոչ թե ամբողջովին մերժելու Պորոշենկոյի հեղափոխական քաղաքականությունը:

Փաշինյանը՝ ճիշտ հակառակը, նախկին իշխանության քաղաքականության ամբողջական փոփոխություն է ուզում, ինչպես Պորոշենկոն 2014-ին:

Բայց Պորոշենկոն պրոֆեսիոնալ և փորձված կադրերով էր հանդես գալիս: Եվ փորձում էր Ուկրաինայի համար բոլորից տարբերվող «նոր օրակարգով» հանդես գալ: Նա փոփոխություն էր առաջարկում գրեթե բոլոր բնագավառներում՝ լեզվի հարցում, ազգային ինքնության մեջ, տնտեսության մեջ, և նույնիսկ փորձ արեց կրոնական հարցում իր միջամտությունն ունենալ:

Փաշինյանի պարագայում այդպիսի փոփոխություններ չկան: Արտաքին քաղաքականությունը նույնն է մնացել, տնտեսական և քաղաքական համակարգերը՝ նույնպես: Խոստանալով «նոր Հայաստանի» կառուցում՝ նա ընդամենը սկսեց սրբագրել նախկին իշխանությունների քաղաքականությունը, ընդ որում՝ շատ հարցերում այդ սրբագրումները ոչ թե պոզիտիվ, այլ նեգատիվ ազդեցություն ունեցան:

Սովորաբար, առաջին ալիքի հեղափոխական գործիչների քաղաքական կյանքը երկար չի տևում: Յուշչենկոն կառավարեց մեկ ընտրական ցիկլ, Պորոշենկոն՝ նույնպես: Բայց երկուսն էլ իրապես արմատական փոփոխության էին գնում: Այլ հարց է, թե դա ինչ ազդեցություն էր ունենում Ուկրաինայի վրա:

Հեղափոխության երկրորդ ալիքի գործիչները սովորաբար ավելի երկար են կառավարում, Կուչման` Ուկրաինայում, Պուտինը` Ռուսաստանում, Լուկաշենկոն՝ Բելառուսում, Կվասնևսկին՝ Լեհաստանում, և այլն: Պատճառն այն է, որ նրանք ոչ թե «նոր երկիր էին» խոստանում, այլ սրբագրում էին իրենց նախկին հեղափոխական գործիչների սխալները:

Այդ իմաստով Զելենսկին գոնե տեսական հնարավորություն ունի երկար կառավարելու, եթե, իհարկե, վիրտուալ կյանքից տեղափոխվի իրական կյանք: Նա էլ է հեղափոխական երկրորդ ալիքի գործիչ:

Փաշինյանն, ի տարբերություն Զելենսկու, նույնիսկ այդ տեսական հնարավորությունը չունի և այդ առումով դժվար կացության մեջ է: Նախ՝ նա հեղափոխական առաջին ալիքի գործիչ է. փորձում է ամեն կերպ տարբերվել իր նախորդներից: Ավելին՝ այդ տարբերվելն է իր լեգիտիմության հիմնական աղբյուրը: Սակայն, մյուս կողմից, նա տարբերվելու գրեթե հնարավորություն չունի: Քանզի երկրի արտաքին քաղաքականության գծում տարբերվելու լյուֆտը չափազանց փոքր է: Երկրի քաղաքական և տնտեսական համակարգերի փոփոխության լյուֆտը՝ նույնպես: Մնում է միայն տարբերվել ձևի մեջ: Այդ իսկ պատճառով էլ սկզբից հիմնն էին ուզում փոխել, հետո՝ զինանշանը: Իսկ այսօր ընկել են դատարանների հետևից:

Թերևս միակ բնագավառը, որտեղ ուզում է տարբերվել Փաշինյանն իր նախորդներից, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է: Սակայն դա էլ է դժվար լուծելի խնդիր: Քանզի այդ խնդիրը ինքնանպատակ դարձնելով՝ կարելի է ընդհանրապես բիզնես բարենպաստ միջավայրը կորցնել: Որից հետո կատաղած ամբոխը, ով մեկ տարի առաջ կուռք էր դարձրել Փաշինյանին, նույն ձևով էլ կարող է նրան տապալել:

Իջևանի դեպքերն առաջին ծիծեռնակներից էին:

Այդ իսկ պատճառով Փաշինյանի վիճակը էապես տարբերվում է Զելենսկու վիճակից՝ դրանից բխող հետևանքներով:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 
 
Следуйте за нами Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company