PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ Եթե «Արսենալ»-ն ու Մխիթարյանը որոշել են, որ վերջինս չի մեկնի Բաքու, ուրեմն հիմնավոր պատճառներ են ունեցել Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է հայաստանյան լեռներում զբոսնող կովկասյան հովազին. Տեսանյութ Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ լուսանկար Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները. Տեսանյութ Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը Եղանակը՝ հանգստյան օրերին Պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
ԼՐԱՀՈՍ
Fnffj PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Անդրանիկ Թևանյան Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Թորոս Ալեքսանյան Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Շարմազանով Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Սերժ Սարգսյան Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյան Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ աաա Եթե «Արսենալ»-ն ու Մխիթարյանը որոշել են, որ վերջինս չի մեկնի Բաքու, ուրեմն հիմնավոր պատճառներ են ունեցել gg Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է հայաստանյան լեռներում զբոսնող կովկասյան հովազին. Տեսանյութ Լիլի Մորտո Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ լուսանկար աաա Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները. Տեսանյութ Արցախ Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը Եղանակը՝ հանգստյան օրերին Եղանակը՝ հանգստյան օրերին աաա Պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Երթևեկության Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում սահման Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ աաա Ներքաղաքային տրանսպորտի նոր ցանցում երթուղային տաքսիներ չեն սպասարկի. Լուսանկար Մակրոն Մակրոնը հաստատել է, որ 5 տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի աաա Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով աաա Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան 1213456 Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․ Աննա Նաղդալյան, Հենրիկ Մխիթարյան, ԱԳՆ Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Հրդեհ, ԱԻՆ, Տաշիր պիցցա Խոշոր հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում. մեկնել է չորս մարտական հաշվարկ asfasf «Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան Օրբելյանին Ինչու՞ Փաշինյանը այդպես էլ չհանդուրժեց Օրբելյանին աաա Միշա Գրիգորյանը, Ռոբերտ Բագրատյանը և մնացած մասնակիցները՝ «Մանկական ձայնը» նախագծի հաղթողներ. Տեսանյութ Մարգարիտա Գրիգորյան «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ Իմ քայլը Խորհրդարանական ընդդիմությունը նոր սցենար է մտածում հեղափոխության «Փոփոխություն չեմ տեսնում հիմա և անկեղծ հիասթափված եմ». անկեղծ զրույց՝ հեղափոխության սիմվոլ դարձած աղջկա հետ աաա Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին աաա Երևանի ավագանիում էլ «Իմ քայլի» «թևերն ու ոտքերը» շատ են Արծրուն Հովհաննիսյան Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը Ռուբեն Մելիքյան Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում աաա Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից աաա Միակ նախարարությունն է, որտեղ Սերժ Սարգսյանի կադրերին ձեռք չեն տվել աաա Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին Վահան Իշխանյան Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի Նիկոլ Փաշինյան Ռաֆիկ Մաշադյանը կփոխարինի Դավիթ Անանյանին. Վարչապետի որոշում աաա «Նյու Շմայս»՝ ԱԺ-ում. Հայկ Սարգսյանը զբաղված է նաև բիզնես հարցերի լոբբինգով ծեծ Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը աաա Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մտահոգվելու առիթ չունե՞ն Դավիթ Շահնազարյան МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում աաա Հրաժարական. Հունիսին իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Արտակ Զեյնալյանը աաա Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է « Իշխանությունն անցումային արդարադատություն կկիրառի 1998 թ. այսկողմ ընկած ժամանակի համար՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները չհանելով «ջրի երես» Անդրանիկ Թևանյան Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն Փաշինյան «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով Ֆյֆյ Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ afaf Ֆաշիստական կարգերի վտանգը Հայաստանում և իշխանությունների նոր մեծ հանրահավաքը. օրվա լուրեր asfasf Բան ա փոխվել՝ անունը Զաքիր Հասանովը հրահանգել է հարկ եղած դեպքում ՀՀ ԶՈՒ դեմ կիրառել բոլոր տեսակի ու տրամաչափերի հրազեն. Տեսանյութ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին ասֆասֆ «ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին»․ Լուսավոր Հայաստան ասֆասֆ Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում. Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին. Տեսանյոթ Արթուր Վանեցյանի ավագ որդին նշում է «Վերջին զանգը». լուսանկարներ Արթուր Վանեցյանի ավագ որդին նշում է «Վերջին զանգը». լուսանկարներ asfas Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ քսդք Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները եւ նոր մասնագիտությունը Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է. Նարեկ Մալյան Այդ ո՞վ է իրավունք տվել Սորոսի հիմնադրամին փայ մտնելու Հայաստանի ժողովրդի իշխանության մեջ sdg Փաշինյանը սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա Քիմ Քարդաշյան Փսալմ Ուեսթ. Քիմ Քարդաշյանը նորածին որդու անունը որպես ապրանքանիշ արտոնագրելու հայտ է ներկայացրել


01 Մայիս 2019 թ․ 18:32

Խորհուրդ Փաշինյանի շրջապատին. Պատմական կեղծիքների տակ մի մտեք, հետո պատասխանատվություն եք կրելու

Այսօր ԱԺ-ի իշխող «Իմ քայլը»  խմբակցությունը մարտի 1-ի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես  եկել, որի իմաստն  այն է, որ մինչև այդ  ոճրագործության  պատասխանատուները  չպատժվեն, երաշխիք չի լինի, որ հետագայում նոր մարտի 1 չի կրկնվի:

Միաժամանակ, նույն հայտարարության մեջ արդեն փաստացի նշանակված էին մարտի 1-ի մեղավորները, և  նույնիսկ հրապարակված ապագա դատարանի վճիռը այդ հարցով:

Եվ  որպեսզի ավելորդ հարցեր չառաջանային, Փաշինյանի տիկնոջ թերթը խմբագրականով էր հանդես եկել, որտեղ բացատրվում էր, թե ինչքան վատն էին Ռոբերտ Քոչարյանն  ու Սերժ  Սարգսյանը, որոնք  կազմակերպել էին այդ ոճրագործությունը և դրա համար պիտի պատժվեն, որպեսզի հետագայում դա չկրկնվի: Ավելին, թերթը նույնիսկ պատկերավոր էր ներկայացրել, թե ինչ է կատարվել այն ժամանակ:

«Ի վերջո  ինչո՞ւ էին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց։ Որովհետեւ ընտրությունները կեղծվել էին, կեղծվել էին բացահայտորեն ու ամենացինիկ ձեւով, իսկ իրավական դաշտում կեղծված արդյունքները չեղարկել հնարավոր չէր։ Հիմա ի՞նչ, որեւէ մեկն ուզում է ժողովրդին համոզել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ մասին տեղյակ չէի՞ն, չգիտեի՞ն, թե իրականում ինչպես են «հաղթել» ընտրություններում։ Իհարկե տեղյակ էին։ Գուցե ոչ ամենայն մանրամասնությամբ /ասենք՝ չգիտեին, թե որ մարզում քանի հոգու եւ քանի հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվել, ամեն տեղամասում քանի զրո է ավելացվել իրենց ստացած թվերին եւ այլն/, բայց որ այդ ամենը լավ կազմակերպված էր, ու իրենք էլ գործընթացը վերահսկում էին, դա՝ հաստատ։ Այսինքն, համաժողովրդական ընդվզման պատճառն իրենց կազմակերպած հանցագործությունն էր։ Սխեման շատ պարզ էր «մենք կեղծում ենք ընտրությունները /տոկոս ենք խփում/, իսկ եթե բողոքեք՝ կկրակենք»։ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը հենց սա է»։ Եզրակացնում է  Փաշինյանի  տիկնոջ  թերթը:

Առաջին  հայացքից այս  բացատրությունը  պետք է որ բավարարի երիտասարդ ու անփորձ քայլականներին: Սակայն, քանի որ այս ամենի հետևում թաքնված է չափազանց մեծ պատմական  կեղծավորություն ու նույնիսկ ցինիզմ,  և մարդկային ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու մտադրություն, ապա հարկ ենք համարում զգուշացնել Փաշինյանի թիմակիցներին    դրանից բխող հետագա հետևանքների մասին ՝ երկրի համար: 

Փորձենք բացատրել, թե ինչու են ուզում կեղծել պատմական  փաստերը

Փաշինյանը ձեզ հիմնավորում է, որ 2008-ի ընտրությունները կեղծվել էին, դրա համար էլ ժողովուրդը ուներ իրավունք ընդվզելու, իսկ իշխանությունն իրավունք չուներ այդ ընդվզումը ճնշելու և դրա համար էլ նա հանցագործ է և պիտի  պատժվի, որպեսզի «չարը  պատժվի»: Եվ  նույնիսկ ներկայացվում է իշխանության  մոտեցումը,- «ես կկեղծեմ ընտրությունը, բայց դու  ժողովուրդ, իրավունք չունես բողոքելու, հակառակ դեպքում ես ձեզ կպատժեմ», մոտավորապես այս թեզով:

Հարգելի քայլականներ, ենթադրենք, ձեր ղեկավարը ճիշտ է ասում:

Կուզենք ձեզ հիշեցնել, որ Փաշինյանն ու նրա «հոգևոր  հայրերը»՝  Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը և Վանո Սիրադեղյանը իրենց այս գաղափարները բառացի են կիռարել 1996-ին և ամենալկտի ձևով :

1996-ին  Տեր-Պետրոսյանը  ամենաբիրտ ձևով կեղծեց նախագահական ընտրությունները, որից հետո ժողովուրդն ընդվզեց ,  1-ին  նախագահը տանկերը հանեց ժողովուրդի դեմ: Արդյունքում ձերբակալվեցին հազարից ավել քաղաքացիներ: Ըստ ԱՄՆ-ի Պետդեպի , 100-ից ավել ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, հանրային գործիչներ ծայրաստիճան տանջանքների ենթարկվեցին  բանտերում: Երկրում փաստացի  հաստատվել էին ֆաշիստական կարգեր, երբ  քաղաքի կենտրոնում հինգ հոգուց ավել հավաքված մարդկանց կալանավորում էին: Եթե  2008-ի  ընտրությունները  միջազգային դիտորդները ընդանուր առմամբ կեղծված չէին գնահատել, ապա 1996-ի  ընտրությունները գնահատվել էին որպես «վիճահարույց» , այսինքն կեղծված էին գնահատել նույնիսկ դրսում:

Ավելինմ հետագայում Սիրադեղյանը նույնիսկ անուղղակի խոստովանել էր, որ 96-ի ընտրությունները կեղծվել էին:

Իսկ հիմա անցնենք գլխավոր կարգախոսներին:

Ընդվզումը ճնշելուց հետո Վազգեն Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ «Եթե  ընդդիմությունը 100 տոկոսով էլ ձայներ հավաքեր, միևնույն է, մենք նրանց իշխանությունը չէինք  հանձնելու»:

Իսկ Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ ժողովրդի ճնշման համար կարող են և  հարյուրավոր զոհեր լինել:

Իսկ վերջում, այս երեքը շամպայնի բաժակով իրար «շնորհավորեցին» համատեղ  «գործողությունները»  հաջող իրականացնելու համար: Թե ինչպես կարելի է գնահատել նրանց արարքները, թողնենք  ձեր հայեցողությանը:

Հիշեցնենք, որ  Փաշինյանի  համար  Տեր-Պետրոսյանը հանցագործ չէ: Թեև նա և կեղծել է ընտրությունները, և բանակը հանել է ժողովրդի դեմ:

Ինչո՞ւ, կհարցնեք, կարծում եմ, պատասխանը ձեզ հայտնի է:

Փաշինյանը իր քաղաքական ու գաղափարական պորտալարով շաղկապված է իր հոգևոր հոր հետ: Նա չի կարող պատժել չարին, քանզի այդ չարից է դուրս եկել  «մարդամեջ»:

Եվ ուրեմն ստացվում է, որ նույնիսկ ձեր իսկ կողմից ներկայացված մեթոդաբանությամբ, դուք  Փաշինյանի հետ միասին ոչ թե արդարադատություն եք հաստատում, այլ՝ պարզ քաղաքական  վենդետա՝ հեռու գնացող աշխարհաքաղաքական հեռահար նպատակներ հետապնդելով:

Բայց մեկ բան կուզենք ձեզ հուշել: Այս  բոլոր ծրագրերը արդեն բացահայտված են, նպատակները հայտնի են, մեթեդները՝ նույնպես:

Իսկ դա նշանակում է, որ այդ ծրագրերը չեն կարող իրականացվել:

Փաշինյանը ուներ հնարավորություն՝ հրաժարվել իր քինախնդրության մոտեցումից, բայց մերժեց այդ ուղին: Աստված իր հետ:

Ընտրությունը ձերն է, հետո չասեք, թե չենք նախազգուշացրել:

Արտակ  Հակոբյան


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company