Ինչու է Գագիկ Սուրենյանը ցանկանում հրաժարական տալ Սպասվում են անձրև և ամպրոպ Հրաժարական նաև Լոնդոնում Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա Կրթության նախարարը մեկնաբանել է ԵՊՀ ռեկտորի հրաժարականը ԲՖԿ «Սիստեմա» ընկերությունն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ներառել տնօրենների խորհրդի կազմում Հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց երկրում նորից հանրահավաք է Ինչու՞ է ՀՅԴ-ի հանրահավաքը վախեցրել Նիկոլ Փաշինյանին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար». Շկոդրան Մուստաֆի Երևանյան բնակարանում խոհանոցի հատակին դի է հայտնաբերվել «Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է. Նարեկ Մալյան Գորգիսյանին հեռացրե՛ք. թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Գագիկ Սուրենյան Ինչու է Գագիկ Սուրենյանը ցանկանում հրաժարական տալ Սպասվում են անձրև և ամպրոպ Սպասվում են անձրև և ամպրոպ վարչապետ Հրաժարական նաև Լոնդոնում ՃՈ Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա ԵՊՀ Կրթության նախարարը մեկնաբանել է ԵՊՀ ռեկտորի հրաժարականը սդքսդք ԲՖԿ «Սիստեմա» ընկերությունն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ներառել տնօրենների խորհրդի կազմում ասֆասֆ Հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց երկրում նորից հանրահավաք է Նիկոլ Փաշինյան Ինչու՞ է ՀՅԴ-ի հանրահավաքը վախեցրել Նիկոլ Փաշինյանին աաա Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մխիթարյան «Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար». Շկոդրան Մուստաֆի դի Երևանյան բնակարանում խոհանոցի հատակին դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյան «Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան Նարեկ Մալյան Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է. Նարեկ Մալյան աաա Գորգիսյանին հեռացրե՛ք. թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Տեսանյութ աաա Քաղաքացիները դիմել են սադրանքի. Վանեցյանը՝ Բագրատաշենի միջադեպի մասին. Տեսանյութ ՌԴ Պարզվում է՝ Հայաստանը զենք է արտահանում ՌԴ, Չինաստան աաա ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը. փոխնախարար ԱԱԾ տնօրեն Հասարակության շրջանում պետական պաշտոնյայի կապերի և անցյալի մասին պետք է կասկածներ չլինեն. ԱԱԾ տնօրեն. Տեսանյութ Գագիկ Հարությունյան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Աշոտ Փաշինյան Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան Ռուդովան Նատալյա Ռուդովան բիկինիով տեսանյութ է հրապարակել աաա Փաշինյանը մասնակցում է կրոնի ազատության հիմնախնդիրներին նվիրված համաժողովին. ՈՒղիղ ասֆաֆ Եթե կան դավադիր ուժեր, ապա տվեք անուններ և պատժեք, եթե չկան, ապա դա քաղաքական մանիպուլյացիա է. Տեսանյութ աաա ԱԺ-ում լսումներ են անցումային արդարադատության կիրառման վերաբերյալ, ԱԺ-ի բակում՝ բողոքի ակցիա. ՈՒղիղ Արմեն Սարգսյան Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին աաա Անցումային արդարադատության թեմայով լսումներ ԱԺ-ում. ՈՒղիղ կհնչի վերջին զանգ Հայաստանի դպրոցներում կհնչի վերջին զանգը աաա Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին աաա «Ցրողների» աճ և օրենսդրական բաց Իմ քայլի Արտահո՞սք, թե՞ «ժուչոկներ». Թեման քննարկվել է «Իմ քայլի» ներքին «չատում» աաա Վերադիրքավորում. Լյովա Երանոսյանին փոխարինում է վարչապետի համադասարանցին աաա Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. Քննարկում «Իմ քայլի» վերնախավում Հրաչյա Հակոբյան Հրաչյա Հակոբյանը ինքնաբացարկ է հայտնել աղբյուրներ «Ճիշտը մենք ենք». Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ աաա Անակնկալ հրաժարական. Ինչու ԵՊՀ ռեկտորը որոշեց այլևս չդիմադրել աաա Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարա՞ր Նիկոլ Փաշինյան «Իմ քայլում» դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից. տրոհումն անխուսափելի է Փոխնախարար «Գումարները վատնվել են տարբեր ծրագրերով». Փոխնախարարի հրաժարականի հետքերով աաա «Իմ քայլը» հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի ԱԺ ԱԺ ղեկավարությունը հասավ լրատվական կայքին աաա Նիկոլ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Հովհաննես Մանուկյան «Իշխանության խոսքը ոչ միշտ է գործի վերածվում». Հովհաննես Մանուկյանը՝ դատավորների հրաժարականի մասին աաա Չի բացառվում, որ հնչի կոչ՝ ՀՅԴ–ի բոլոր գրասենյակների դռները շրջափակելու ՔՊ ՔՊ կուսակցությունը չկայացած, արհեստական կառույց է ասֆասֆ Փաշինյան - Տոնոյան հակասություններ և Ադրբեջանի ռազմական սպառնալիքը հայկական կողմին. օրվա լուրեր աաա Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը ՔՈ-ն բողոքարկել է աաա Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե ակցիան դատարանների արգելափակումն ինքնաբուխ է. Նաիրա Զոհրաբյան աաա «Սա մի ընթացք է, որը գուժում է սահմանադրական պետության վերջի մասին». Ռուստամյանը՝ իշխանություններին. Տեսանյութ աաա ՀՀԿ-ն վճռական է սահմանադրականության սպառնալիքի դեպքերում շարունակել քաղաքական պայքարը. ՀՀԿ ԳՄ նիստը՝ Սարգսյանի գլխավորությամբ աաա Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով 2 բողոք է ներկայացրել. Պարզաբանում աաա Միայն 4 ընկերություն է 1 մլրդ դրամից ավելի շահութահարկ մուծել աաա Ամենասարսափելին թշնամու փնտրտուքն է Արցախում. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ աաա «Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին աաա Մի քանի փաստ ու հարց` անցումային արդարադատության վերաբերյալ. Լուսանկար աաա ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել աաա Ոստիկանությունն ապահովում է Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը

Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան
1

Ինչու՞ է ՀՅԴ-ի հանրահավաքը վախեցրել Նիկոլ Փաշինյանին
2

Պարզվում է՝ Հայաստանը զենք է արտահանում ՌԴ, Չինաստան
3

«Իմ քայլում» դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից. տրոհումն անխուսափելի է
4

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին
5

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
6

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
7

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան
8

Չի բացառվում, որ հնչի կոչ՝ ՀՅԴ–ի բոլոր գրասենյակների դռները շրջափակելու
9

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10

Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է. Նարեկ Մալյան
11

ԲՖԿ «Սիստեմա» ընկերությունն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ներառել տնօրենների խորհրդի կազմում
12

ՔՊ կուսակցությունը չկայացած, արհեստական կառույց է
13

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. Քննարկում «Իմ քայլի» վերնախավում
14

«Ճիշտը մենք ենք». Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ
15

ԱԺ-ում լսումներ են անցումային արդարադատության կիրառման վերաբերյալ, ԱԺ-ի բակում՝ բողոքի ակցիա. ՈՒղիղ
16

Հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց երկրում նորից հանրահավաք է
17

ԱԺ ղեկավարությունը հասավ լրատվական կայքին
18

Նատալյա Ռուդովան բիկինիով տեսանյութ է հրապարակել
19

Փաշինյանը մասնակցում է կրոնի ազատության հիմնախնդիրներին նվիրված համաժողովին. ՈՒղիղ
20

Վերադիրքավորում. Լյովա Երանոսյանին փոխարինում է վարչապետի համադասարանցին
21

Հրաչյա Հակոբյանը ինքնաբացարկ է հայտնել
22

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարա՞ր
23

«Գումարները վատնվել են տարբեր ծրագրերով». Փոխնախարարի հրաժարականի հետքերով
24

Սպասվում են անձրև և ամպրոպ
25

ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը. փոխնախարար
26

Գորգիսյանին հեռացրե՛ք. թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Տեսանյութ
27

«Իմ քայլը» հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի
28

Արտահո՞սք, թե՞ «ժուչոկներ». Թեման քննարկվել է «Իմ քայլի» ներքին «չատում»
29

«Իշխանության խոսքը ոչ միշտ է գործի վերածվում». Հովհաննես Մանուկյանը՝ դատավորների հրաժարականի մասին
30

Եթե կան դավադիր ուժեր, ապա տվեք անուններ և պատժեք, եթե չկան, ապա դա քաղաքական մանիպուլյացիա է. Տեսանյութ
31

«Ցրողների» աճ և օրենսդրական բաց
32

Անցումային արդարադատության թեմայով լսումներ ԱԺ-ում. ՈՒղիղ
33

Երևանյան բնակարանում խոհանոցի հատակին դի է հայտնաբերվել
34

«Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար». Շկոդրան Մուստաֆի
35

Կրթության նախարարը մեկնաբանել է ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
36

Հասարակության շրջանում պետական պաշտոնյայի կապերի և անցյալի մասին պետք է կասկածներ չլինեն. ԱԱԾ տնօրեն. Տեսանյութ
37

Հայաստանի դպրոցներում կհնչի վերջին զանգը
38

Քաղաքացիները դիմել են սադրանքի. Վանեցյանը՝ Բագրատաշենի միջադեպի մասին. Տեսանյութ
39

Հրաժարական նաև Լոնդոնում
40

Անակնկալ հրաժարական. Ինչու ԵՊՀ ռեկտորը որոշեց այլևս չդիմադրել
41

Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա
42

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին
43

Ինչու է Գագիկ Սուրենյանը ցանկանում հրաժարական տալ
44


15 Մայիս 2019 թ․ 14:33

Մի վտանգավոր ձևակերպման մասին

Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։

Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականությունը կարող է իր մեջ չարագուշակ բան պարունակել։ Ի՞նչը հունից հանեց և առիթ հանդիսացավ այս ձևակերպման հեղինակների համար։ Ֆորմալ՝ կար երեք առիթ.

Վարկած 1. Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում։

Տեսականորեն հնարավոր է, որ սա կարող էր լինել պատճառ, որովհետև Սարգսյանի ներկայությունը Մայիսի 9-ի տոնակատարություններին կասկածի տակ է դնում «Նոր Հայաստանի» կոնցեպտը։ «Նոր Հայաստանը» հաճախ ընդհանրապես հաշվի չի առնում ժառանգականության սկզբունքը և երկիրը դիտում է ոչ թե որպես մի ամբողջություն, որն այսօր պարզապես նոր փուլ է մտել, այլ՝ որպես զրոյից սկսվող մի միավոր։ Մոռանում է, որ այսօրվա Հայաստանը կա «Հին Հայաստանի» շահած պատերազմի շնորհիվ, ու որ «հինհայաստանյան» փուլի գործիչների մոտ, բացի քաղաքական հաշվարկներից և օրվա ռեյտինգներից, կարող է լինել նաև մարդկային գործոն՝ կարոտել զոհված ընկերներին, ներկա լինել իրենց մասնակցությամբ ձեռք բերված տոնին։ Ի վերջո, դու կարող ես համարել, որ այս կամ այն գործիչը չունի քաղաքական ներկա, գուցե նաև՝ ապագա, բայց չես կարող խլել նրա անցյալը։

Վարկած 2. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակը՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Հնարավոր է, որ այս քայլն էր գնահատվում որպես հակահեղափոխության դրսևորում։ Հասկանալի է, որ սա նույնպես կոնցեպտուալ հակասության մեջ է մտնում «Նոր Հայաստանի» հետ, քանի որ պարզվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլն էլ Արցախը եղել է պետություն, և այդ պետությունը ունեցել է ղեկավար, նախագահ։ Որ «Հին Հայաստանի» օրոք հնարավոր է եղել կասեցնել ադրբեջանական տանկերի մուտքը Ստեփանակերտ, որոնք 15-20 րոպե հեռավորության վրա են եղել։ Որ եղել են մարդիկ, որոնք կարողացել են դա կազմակերպել, որ եղել են տարիներ, երբ այդ մարդկանց զոհվելու հավանականությունը հազար անգամ ավելի մեծ է եղել, քան՝ ապրելունը։ Որ եթե չլինեին այդ մարդիկ, չլիներ համերաշխությունը և չլիներ հստակ աշխատող պետական համակարգը, ապա չէր լինի ոչինչ, այդ թվում՝ Արցախը և «Նոր Հայաստանը»։

Եթե վերանանք պահի անոմալիայից, ապա պետության համար շատ ավելի վատ կլիներ, եթե Արցախի ներկա ու նախկին նախագահները լռեին։ Դա կնշանակեր անհիշողություն պետություն և անտեսվող մարդկային գործոն։ Ու շատ լավ է, որ այդպես չեղավ։ Պահը կանցնի, իսկ փաստը մնալու է։

Վարկած 3. Հայաստան-Արցախ ֆորումը

Կա տեսակետ, որ հենց սա՛ էր «հակահեղափոխության վտանգի» հիմնական գործոնը։ Որպես անմիջական մասնակից՝ ուզում եմ մի քանի հանգամանքի վրա ավելի մանրամասն կանգ առնել։ Ի պատիվ ֆորումի կազմակերպիչների՝ այն անցավ շատ զուսպ և գործնական մթնոլորտում, և, չգրված պայմանավորվածությամբ, որևէ ներքաղաքական թեմա չբարձրացվեց, որևէ կուսակցական կամ ներքաղաքական շահ չշոշափվեց։ Թեման մնաց այն, ինչ ընտրվել էր՝ Արցախ-Հայաստան ինտեգրացիան տարբեր ոլորտներում, դրան խանգարող կամ օգնող քայլերը, անվտանգության բարձրացում, նոր գաղափարներ։

Ի պատիվ Արցախի ներկայացուցիչների՝ նշեմ, որ նրանք զուսպ և հաշվենկատ ձևակերպումներով արեցին ամեն ինչ, որպեսզի ֆորումը մնա իր նախնական գաղափարի սահմաններում։ Ֆորումին մասնակցում էին մարդիկ՝ տարբեր քաղաքական և փորձագիտական շրջանակներից։ Նրանք ներկայացնում էին տեսակետներ, առաջարկներ, նույնիսկ՝ անհամաձայնություն, իսկ հաճախ՝ աշխատելու պատրաստակամություն։ Սա՛ էր կարևորը։

Բայց հանուն անկեղծության պիտի նշեմ, որ կար հակահեղափոխության մի առանցք։ Դա ինձ անկեղծորեն մտահոգում է։ Դա իշխող ուժի հակահեղափոխությունն էր. բոլոր մասնակիցներից միայն ու միայն «Իմ քայլի» պատգամավորներն էին, որոնք որևէ ձայն չհանեցին, որևէ տեսակետ կամ կարծիք չհայտնեցին։ Եթե ֆորումից մտահոգվելու առիթ կա, ապա՝ միայն ու միայն այս փաստի համար։ Ստացվում է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ակտիվ են լոզունգների և մեղադրանքների դաշտում, բայց կոնկրետ թեմաներում, կոնկրետ աշխատանքում լուռ են, չունեն կամ չեն ներկայացնում տեսակետներ։ Սրա՛ մասին է պետք մտածել։

Իսկ իրականում ի՞նչն էր առիթ դարձել նման վտանգավոր ձևակերպման համար։ Այստեղ ևս կարող է լինել մի քանի վարկած.

Ա. գուցե հայաստանյան իշխանությունը բավարար լրջությամբ չի՞ մոտենում սեփական հայտարարություններին, և դրանց վերաբերվում է, ինչպես ֆեյսբուքյան հերթական ստատուսի՞

Բ. գուցե ներկա իշխանությունը վստա՞հ չէ իր ուժերի վրա՝ երկրում ճիշտ տնտեսական, պետական կառավարում իրականացնելու առումով, և ցանկանում է շեղե՞լ հանրության ուշադրությունը հերթական հեղափոխական ոգևորությամբ

Գ. գուցե ուժի ցուցադրո՞ւմ է պարզապես տեղի ունեցել՝ Արցախում քաղաքական ընտրություններին ընդառաջ սեփական դերի ընդգծման և հայաստանյան իշխանություններին առավել լոյալ թեկնածուի առաջքաշման նպատակով

Դ. գուցե Արցախի հարցի շուրջ զարգացումնե՞ր կան, որոնց մասին իշխանությունը պատրաստ չէ առայժմ հանրությանը և Արցախի իշխանություններին տեղյակ պահել, և ցանկանում է նման էքսցենտրիկ ձևով ֆոն ապահովել իր՝ որևէ հետագա որոշման կամ գործողության-անգործության շուրջ

Ե. գուցե բոլորովին այլ՝ անձնական մոտիվացիա ունեցող տարբերակ

Հակառակ պարագայում՝ ամենասկզբում նշված երեք ֆորմալ վարկածներից որևէ մեկը չուներ իր մեջ բավարար ներուժ՝ իշխանության կողմից նման վտանգավոր հայտարարություն գեներացնելու համար։

Հիմա՝ ամենակարևորի մասին

Արցախում հակահեղափոխության կամ հեղափոխության սպառնալիքին, որը հնչում է Երևանից, մի պահ նայեք Ադրբեջանի հայացքով։ Նրանց գեներալների, հետախուզության և պատերազմի որոշում կայացնող քաղաքական վերնախավի աչքերով։ Գոնե սա կարո՞ղ է լրջացնել։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հին ու Նոր Ադրբեջան չկա։ Եվ Երևանի ամենակարևոր սենյակներից հնչող սպառնալիքը Արցախի բնականոն կյանքի հանդեպ կամ որևէ բաժանում «մենք» ու «նրանք»-ի, թշնամու աշխատասենյակներում վերծանվում է որպես մեր ներքին անկայունության, ապակառավարելիության միտում։ Իսկ դա պատերազմ սկսելու ամենահարմար միջավայրն է։

Եվս մեկ ամենակարևորի մասին

Մի տոնայնություն է հայտնվել, թե Արցախի իշխանությունները, զինվորական վերնախավը, հերոսները և այլոք հրապարակային խոսքի իրավունք չունեն։ Սա մի մեծ սխալ պատկերացման արդյունք է, որը ձևավորվել է Հայաստանյան որոշ շրջանակներում և բոմոնդի մեջ։ Ընդ որում՝ վաղուց։ Իսկապես, Երևանում կա մի պատկերացում, թե դիրքերը շատ հեռու են բարեկեցիկ երևանյան սրճարաններից ու աշխատասենյակներից, որ պատերազմի դեպքում հակառակորդը ՄԱԿ-ի քարտեզը ձեռքին է հարձակվելու, կամ պոլոնեզը միայն դեպի Արցախ է թռչում։

Մեր բոլորի մեղավորությունն է, որ Հին ու Նոր Հայաստանի բոլոր շրջանակները և գործիչները չեն հասկացել, որ այսօր Արցախը ապահովում է Հայաստանի խաղաղ կյանքը. 150 հազարանոց Արցախը՝ 10 մլն ժողովրդի գոյության իրավունքը։ Հյուսիսային պողոտայի, Հրապարակի, սոցցանցերի, լայվերի, ԱԺ-ի և մյուս բոլորի և ամեն ինչի խաղաղությունն ապահովվում է Արցախում։ Վախեցեք բաժանումներ մտցնել, հրաժարվեք բաժանումներ մտցնելուց։ Համերաշխության ու սիրո հեղափոխությունից հասել ենք այսօր մի փուլի, երբ վտանգավոր, արհեստական ձևակերպումների քանակը մենք կյանքում արդեն օրակարգ է դառնում։ Բոլորով պետք է դրանց դեմն առնենք։ Ո՛ր կողմից էլ դրանք հնչեն։ Իշխանությունը պիտի ամեն դեպքում գիտակցի, որ ներհասարակական լարվածության մեղավորը՝ անկախ ամեն ինչից ու բոլոր թվացյալ արդարացումներից, մնալու է ի՛նքը։ Ու շատ կարևոր է չլռելը։ Ներսից՝ յուրայինների միջից էլ պետք է ասվի, որ այդպես չի կարելի, դրսից էլ, ուժայիններից էլ, ԵԿՄ-ից էլ, մտավորականությունից էլ...։ Գոնե ամենակարևոր և ամենավտանգավոր հարցերի մասին կարող ենք չլռել։

Հ. Գ. Իրանը այսօր կես քայլ է պատերազմից հեռու։ Մի պատերազմ, որը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մեզ համար։ Այն Իրանը, որի հետ կենսական սահման ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Ադրբեջանն արդեն չարագուշակ ակնարկում է այդ մասին՝ արտգործնախարարի մակարդակով։ Այս պայմաններում հնչեցնել Արցախում հեղափոխության կամ այլ անկայունության սպառնալիքներ՝ ուղղակի ապշեցնող է։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company