Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին Պատժե՛ք բոլորին՝ սկսած ամենամեծերից. Տեսանյութ Փաշինյանը խորացնու՞մ է «ցեմենտային» պատերազմը Ծառուկյանի հետ Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը. Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը. «Այլընտրանքային նախագծեր» Տնտեսական հեղափոխությանը սպասելիս Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար
ԼՐԱՀՈՍ
Արմեն Սարգսյան, Ղազախստան Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին աաա Պատժե՛ք բոլորին՝ սկսած ամենամեծերից. Տեսանյութ աաա Փաշինյանը խորացնու՞մ է «ցեմենտային» պատերազմը Ծառուկյանի հետ Այլընտրանքային նախագծեր Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը. Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը. «Այլընտրանքային նախագծեր» Արմինե Օհանյան Տնտեսական հեղափոխությանը սպասելիս Վահան Իշխանյան Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար Բագրատաշեն, մաքսակետ «Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք». Բագրատաշենի մաքսակետում լարված իրավիճակ է. Տեսանյութ Արմեն Գրիգորյան ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ այցից հետո կմեկնի Ռուսաստան asfas Պետության ու բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլը հիմա էլ քննիչ հանձնաժողովներ է ստեղծում «Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից». Արթուր Ղազինյան Արդյո՞ք Սվիտալսկու այս գնահատականը չի կարող դիտարկվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին 131312 Այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ ձեր սիրած «ազատ ու անկախ» Ուկրաինայի մասին 131312 Հայ «մտավորականությունն» ընդդեմ պետության. Նարեկ Մալյանը՝ Արթուր Իսպիրյանի մասին. Տեսանյութ 131312 «Ուզածներդ ի՞նչ է։ Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք». Կարեն Վրթանեսյան 131312 Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. Լուսանկար 131312 Երևան ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում որոշ փողոցների անուններում «Սուրբ» բառն ավելացնելու նախագիծն է աֆասֆ ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը. Տեսանյութ 131312 Ի՞նչ է նշանակում՝ «Իմ քայլի» պատգամավորները բացատրություններ են ուզել Արցախի նախագահ Բակո Սահակյանից 131312 Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էին, քան ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում 131312 Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան 131312 Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր․ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի 131312 Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում 131312 «Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում». «Ադեկվադ»-ի հայտարարությունը 131312 Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե նպատակը բանակի փլուզումը չի 131312 Հայկական երկու պետություններում Փաշինյանից բացի պատերազմ հրահրող այլ ուժ չեմ տեսնում 131312 Ի՞նչ է հանձնարարվել ուժային կառույցներին 131312 «Քոչարյանը ո՞նց է». «Իմ քայլի» պատգամավորի հարցը՝ Բակո Սահակյանին 131312 Փաշինյանը պատրաստվում է կադրային «ջարդ» իրականացնել 131312 Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի՞ ձևավորվի Շառլ Ազնավուր, Հայաստան, Ֆրանսիա, Երևան, Փարիզ «… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրը 95 տարեկան է 131312 ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. օրակարգում է ցեմենտի հարցը. ՈՒղիղ 131312 Դատական համակարգում իրար են խառնվել. Իրավապահները ստուգումներ են անում 131312 Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից 131312 «Իմ քայլը» կապահովի՞ քվորում ԱԺ արտահերթ նիստի կայացման համար 131312 Մարզպետները՝ ամենաթույլ և ռիսկային կադրեր. Հաջորդը Արագածոտնի՞ մարզն է ասֆասֆ Լավ, ինչքան կարելի է ստել, խեղաթյուրել. Տեսանյութ 131312 «Կայֆերը» շարունակվում են. ՔՊ-ական պատգամավորը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում 131312 «Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». ԱԳ նախարարը «դուխ» է տվել 131312 ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմը մշակվեց. «ՀՀ-ն շահած դուրս եկավ» Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Քաղաքական բանավեճի հայկական մշակույթ 131312 Փորձաքննության եզրակացությունը դրական է «Լիդիանի» համար 131312 Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն». Տեսանյութ Արա Գալոյան Հարևանների արտաքին պարտքը Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Դատարանն արգելափակածների թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն 3-րդ ներկայացուցիչը Եվգենի Պետրոսյան Եվգենի Պետրոսյանի հեռախոսի «հայկական» նկարը գերել է օգտատերերին. լուսանկար Անգլիայում Անգլիայում միտումնավոր այրել են 250-ամյա կաղնին Կարո Փայլան Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխված» հայ տղայի հետ. լուսանկար Քիմ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայազգի քույր». Քիմը Շերին շնորհավորել է արխիվայրին լուսանկարով

Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. Լուսանկար
1

Լավ, ինչքան կարելի է ստել, խեղաթյուրել. Տեսանյութ
2

«Քոչարյանը ո՞նց է». «Իմ քայլի» պատգամավորի հարցը՝ Բակո Սահակյանին
3

Դատարանն արգելափակածների թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն 3-րդ ներկայացուցիչը
4

«Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք». Բագրատաշենի մաքսակետում լարված իրավիճակ է. Տեսանյութ
5

Դատական համակարգում իրար են խառնվել. Իրավապահները ստուգումներ են անում
6

«Կայֆերը» շարունակվում են. ՔՊ-ական պատգամավորը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում
7

Ի՞նչ է հանձնարարվել ուժային կառույցներին
8

«Ուզածներդ ի՞նչ է։ Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք». Կարեն Վրթանեսյան
9

Փաշինյանը խորացնու՞մ է «ցեմենտային» պատերազմը Ծառուկյանի հետ
10

Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում
11

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը. Տեսանյութ
12

Ի՞նչ է նշանակում՝ «Իմ քայլի» պատգամավորները բացատրություններ են ուզել Արցախի նախագահ Բակո Սահակյանից
13

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն». Տեսանյութ
14

Հայ «մտավորականությունն» ընդդեմ պետության. Նարեկ Մալյանը՝ Արթուր Իսպիրյանի մասին. Տեսանյութ
15

Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր․ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի
16

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». ԱԳ նախարարը «դուխ» է տվել
17

Այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ ձեր սիրած «ազատ ու անկախ» Ուկրաինայի մասին
18

Փաշինյանը պատրաստվում է կադրային «ջարդ» իրականացնել
19

Արդյո՞ք Սվիտալսկու այս գնահատականը չի կարող դիտարկվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին
20

Հայկական երկու պետություններում Փաշինյանից բացի պատերազմ հրահրող այլ ուժ չեմ տեսնում
21

Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան
22

Պետության ու բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլը հիմա էլ քննիչ հանձնաժողովներ է ստեղծում
23

Քաղաքական բանավեճի հայկական մշակույթ
24

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը. Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը. «Այլընտրանքային նախագծեր»
25

«Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում». «Ադեկվադ»-ի հայտարարությունը
26

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից
27

Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե նպատակը բանակի փլուզումը չի
28

ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմը մշակվեց. «ՀՀ-ն շահած դուրս եկավ»
29

Փորձաքննության եզրակացությունը դրական է «Լիդիանի» համար
30

Պատժե՛ք բոլորին՝ սկսած ամենամեծերից. Տեսանյութ
31

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի՞ ձևավորվի
32

Հարևանների արտաքին պարտքը
33

Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար
34

Մարզպետները՝ ամենաթույլ և ռիսկային կադրեր. Հաջորդը Արագածոտնի՞ մարզն է
35

«Իմ քայլը» կապահովի՞ քվորում ԱԺ արտահերթ նիստի կայացման համար
36

Երևան ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում որոշ փողոցների անուններում «Սուրբ» բառն ավելացնելու նախագիծն է
37

Տնտեսական հեղափոխությանը սպասելիս
38

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրը 95 տարեկան է
39

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. օրակարգում է ցեմենտի հարցը. ՈՒղիղ
40

ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ այցից հետո կմեկնի Ռուսաստան
41

Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էին, քան ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում
42

Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին
43


10 Մայիս 2019 թ․ 17:17

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և եղբորը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։

 

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ.Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին ևս։

Մասնավորապես՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով, Գ.Համբարձումյանը մի խումբ անձանց հետ տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դ.Համբարձումյանը, Գ.Համբարձումյանը, ինչպես նաև մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով և որպես զենք օգտագործվող, նախապես իրենց հետ վերցրած մահակներով և քարերով հարվածներ հասցնելով երթի մասնակիցներին:

Այդ ընթացքում Դ.Համբարձումյանը ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ:

Բացի այդ, Դ.Համբարձումյանը, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, եղբոր՝ Գ.Համբարձումյանի հետ բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներին, ինչպես նաև՝ վնասել երթի մասնակիցներից մեկի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:

Այդ ամենի ընթացքում մի խումբ անձինք մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով և այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով հարվածներ են հասցրել երթի մյուս մասնակիցներին, վնասել Հայանիստ համայնքին պատկանող «CHEVROLET AVEO 1.2» և Արարատի մարզի բնակչին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները՝ համայնքին և քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:

Մինչդատական վարույթում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դրան հաջորդող օրը՝ 2018թ. ապրիլի 23-ին` ժամը 16:30-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ անկարգություններին մասնակից երեք անձինք, մի խումբ այլ անձանց հետ, բռնություն են գործադրել նաև Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում:

Մասնավորապես՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, արգելել են քաղաքացիներին արտահայտել իրենց ազատ կամքը, հայհոյանքներ և սպառնալինքեր են հնչեցրել Երևան քաղաք գնացող քաղաքացիների հասցեին, բռունցքով հարվածներ հասցրել մասնակիցներից մեկին, ինչպես նաև վնասել վերջինիս «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասերով,

Գոռ Համբարձումյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,

վեց անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով,

մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

ևս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշված մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Եվս երկու մեղադրյալի, զանգվածային անկարգությունների կազմակերպչի և միջադեպերին մասնակից մյուս անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպերին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company