Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի մասին. Տեսանյութ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը, Արթուր Վանեցյանը և վերջում Նիկոլ Փաշինյանը հռչակվեն ռուսամետ-հակահեղափոխականներ Պոպ-արտ, թե դաժան նատուրալիզմ Միայն Նիկոլի թվին
ԼՐԱՀՈՍ
Վթարվել Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը h «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս աաա Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին սսս Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ Արցախ Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց աաա Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին Ադել Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է աաա Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա աաա Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի մասին. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան Թավշյա «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ սդհ Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը, Արթուր Վանեցյանը և վերջում Նիկոլ Փաշինյանը հռչակվեն ռուսամետ-հակահեղափոխականներ աաա Պոպ-արտ, թե դաժան նատուրալիզմ Նիկոլ Միայն Նիկոլի թվին աաա Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Փաշինյան Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները աաա Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները Ամերիկյան ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը Հայաստանցին Հայաստանցին տուգանվել է Մոսկվայից Տյումեն թռչող ինքնաթիռի զուգարանում ծխելու համար ձյուն Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում աաա «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն. Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում զինծառայող Ժամկետային զինծառայողն արթնացրել է ծառայակցին և դանակահարել աաա Սպասվում են տեղումներ. եղանակն առաջիկա օրերին Լիլիթ Հովհաննիսյան Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ. Տեսանյութ Պորոշենկո Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ․ Սաակաշվիլի հսդգհ Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան. Նիկոլ Փաշինյան ֆհ Փաշինյանը՝ անորակ հեռուստաեթերի մասին աաա Սանասարյան Դավիթը եթե արած-չարածը մինչև 2018 թվի նոյեմբերի 1-ն արած լինի, համաներմամբ դուրս կգա Համազասպ Դանիելյան Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը Գագիկ Հարությունյան Լիազորությունները կդադարեցվե՞ն աաա Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ :ձ «Ո՞նց կարող էին հանձնել Մեղրին, ո՞նց եք պատկերացնում դա…». Սամվել Բաբայանը. Տեսանյութ Հայոց ցեղասպանության Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը աաա Տնտեսական անորոշություն գֆհ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու մասին Տիգրան Ավինյան Տիգրան Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ աաա Երբ Սիլվա Համբարձումյանի մի ցուցմունքով մարդ էին ձերբակալում, ասում էին՝ տո լավ են անում Արտակ Զեյնալյան Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ Էդուարդ Շարմազանով Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև աաա Աղմկահարույց նախագծից կօգտվի միայն Դավիթ Սեդրակյանը աաա Ստեր՝ կապված իմ անձի հետ. Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել Դավիթ Սանասարյան Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ աաա ՔՊ-ից ոչ ոք չի մասնակցել Եվրասիական համաժողովին աաա Սահմանադրական դատարանն ընդդե՞մ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոս Ճաշ՝ Սբ. Հովանի օծման արարողությունից հետո. Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում Սամվել Ալեքսանյան Աննա Հակոբյանի եղբայրը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է» Տեր-Պետրոսյան Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը աաա Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին 12 Ստե՜լ, ստե՜լ, այնպե՛ս ստել, որ բութ նախիրը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը Ստեփան Մարգարյան Ուժեղ և կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր․ Ստեփան Մարգարյան 454 Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը. Տեսանյութ sfa «Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր. Տեսանյութ Սերժ Սարգսյան Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան Արմեն Գեւորգյան Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Արարատ Միրզոյան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան Նարե Գրիգորյանի ՀՀՇ-ից միակ տարբերությունն այն է, որ սրանք ավելի անգրագետ են Նիկոլ Փաշինյան Իմ տված խոստումների մեծ մասը կատարել եմ 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Ստե՜լ, ստե՜լ, այնպե՛ս ստել, որ բութ նախիրը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը
1

Ժամկետային զինծառայողն արթնացրել է ծառայակցին և դանակահարել
2

Աննա Հակոբյանի եղբայրը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է»
3

Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ. Տեսանյութ
4

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
5

Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը
6

«Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն. Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում
7

Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը, Արթուր Վանեցյանը և վերջում Նիկոլ Փաշինյանը հռչակվեն ռուսամետ-հակահեղափոխականներ
8

«Ո՞նց կարող էին հանձնել Մեղրին, ո՞նց եք պատկերացնում դա…». Սամվել Բաբայանը. Տեսանյութ
9

Սանասարյան Դավիթը եթե արած-չարածը մինչև 2018 թվի նոյեմբերի 1-ն արած լինի, համաներմամբ դուրս կգա
10

«Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ
11

Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա
12

Ճաշ՝ Սբ. Հովանի օծման արարողությունից հետո. Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում
13

Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ․ Սաակաշվիլի
14

Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև
15

Միայն Նիկոլի թվին
16

Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը
17

Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը
18

Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ
19

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները
20

Երբ Սիլվա Համբարձումյանի մի ցուցմունքով մարդ էին ձերբակալում, ասում էին՝ տո լավ են անում
21

Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան
22

Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին
23

Ստեր՝ կապված իմ անձի հետ. Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել
24

Տնտեսական անորոշություն
25

Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ
26

Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ
27

Սահմանադրական դատարանն ընդդե՞մ Նիկոլ Փաշինյանի
28

Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին
29

Պոպ-արտ, թե դաժան նատուրալիզմ
30

Փաշինյանը՝ անորակ հեռուստաեթերի մասին
31

Աղմկահարույց նախագծից կօգտվի միայն Դավիթ Սեդրակյանը
32

Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ
33

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի մասին. Տեսանյութ
34

Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան. Նիկոլ Փաշինյան
35

Լիազորությունները կդադարեցվե՞ն
36

ՔՊ-ից ոչ ոք չի մասնակցել Եվրասիական համաժողովին
37

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
38

Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու մասին
39

Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները
40

ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը
41

Տիգրան Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ
42

Սպասվում են տեղումներ. եղանակն առաջիկա օրերին
43

Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է
44

Հայաստանցին տուգանվել է Մոսկվայից Տյումեն թռչող ինքնաթիռի զուգարանում ծխելու համար
45

«Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս
46

Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին
47

Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց
48

Թոխմախի Մհերի բիզնեսը կծաղկի, Փաշինյանի աներորդին ու Սամվել Ալեքսանյանը շաքար հարաբերությունների մեջ են.օրվա գլխավոր լուրերը. Տեսանյութ
49

Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը
50


25 Ապրիլ 2019 թ․ 16:32

Ինչու՞ է Սեֆիլյանը սպառնալիքների լեզվով սկսել խոսել Փաշինյանի հետ (Տեսանյութ)

«Սասնա ծռեր» քաղաքական միավորման փաստացի առաջնորդ Սեֆիլյանը այսօր հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ սպառնալով Փաշինյանին։

Բանն այն է, որ այս քաղաքական ուժի անդամներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մինչ այսօր գտնվում են կալանքի տակ, և քիչ հույս կա, որ նրանք կարող են ազատ արձակվել մոտ ժամանակներս:

Հեղափոխությունից անցել է արդեն 10 ամիս, սակայն Սեֆիլյանի կողմնակիցները դեռ կալանքի տակ են գտնվում, ինչը հարվածում է Սեֆիլյանի իմիջին՝ թիմի ներսում:


Բացի այդ, եթե Սեֆիլյանը հաշտվի այս իրադրության հետ, կնշանակի ոչ միայն հարվածի տակ դնել իր հեղինակությունը թիմի ներսում, այլև կընդունի այն սկզբունքը, որ իր գործը «լեգիտիմ» չի եղել 2016-ին: Մինչդեռ, Սեֆիլյանի թիմը խորապես համոզված է, որ երկրի «իսկական հեղափոխականները» հենց իրենք են՝ «Սասնա Ծռերի» -ը, մինչդեռ, Փաշինյանը և իր ընկերները պարզապես օգտվեցին բազմաթիվ հարվածներ ստացած և դրանից թուլացած նախկին իշխանությունից և կարողացան իրենք հասնել իշխանափոխության:

Ահա թե ինչու Սեֆիլյանի համար իր գործընկերների կալանքից ազատումը սկզբունքային հարց է: Հավելենք, որ իշխանությունը բավարարեց «Ծռերի» բոլոր պահանջները, բացառությամբ ոստիկաններին սպանության մեջ կասկածողներին: 

Հենց այս հարցում էլ առաջացել էր «Ծռերի» ու Փաշինյանի հակասությունը, որը ոչ մի կերպ չի հանգուցալուծվում: Ավելին, պարբերաբար այս հարցի շուրջ առաջանում է փոքրիկ լարվածություն, սակայն կողմերից ոչ մեկը, ավելորդ սրման մինչ այս պահը չէր գնում:

Նույնիսկ անցած ընտրությունների ընթացքում «Ծռերը» ռիսկ չէին անում հակադրվել Փաշինյանին: Իսկ երբ նախընտրական փուլում անմեղ տեսակետ հայտնեցին, որ կարծում են, թե երկու տարի անց անհրաժեշտ կլինի նոր ընտրություններ անցկացնել, Փաշինյանի կողմից պատասխանը չուշացավ, ընդ որում, խիստ վիրավորական ձևով: Նա նշեց, որ«կառնեն ասֆալտի համը, եթե շարունակեն երկու տարի անց արտահերթ ընտրություն պահանջել»։ 

Այդ հայտարարությունից հետո «Ծռերը» նահանջեցին ու շտապեցին հայտարարել, որ իրենք Փաշինյանի կողքին են։ Արդյունքում, ընտրությունների ընթացքում ստացան ձայների ընդամենը… 1.5 տոկոսը: 

Սակայն այսօր իրավիճակը փոքր ինչ փոփոխվել է, Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, և այդ բացը փորձելու են լրացնել Սեֆիլյանն ու նրա թիմակիցները:
Սա օբյեկտիվ երևույթ է, որը բնորոշ է եղել բոլոր տիպի հեղափոխությունների ընթացքում: 

Այսպես, Ֆրանսիական հեղափոխությունից հետո, հեղափոխական-ժիրոնդիստներին փոխարինեցին հեղափոխական-յակոբինյանները, որոնք ավելի արմատական հեղափոխական պահանջներով էին հանդես գալիս:

Ռուսաստանում, էսեռ Կերենսկու փոխարեն իշխանության եկան ավելի արմատական բոլշևիկները:

Մերօրյա արմատական-հեղափոխականները «Սասնա Ծռերն են», որոնք Փաշինյանի վարկանիշի անկումից փորձում են օգտվել:

Սակայն, նրանք կատարեցին մի շարք տակտիկական սխալներ:

Ի տարբերություն ֆրանսիացի-յակոբինյանների ու ռուս-բոլշևիկների, «Ծռերը» անցած ընտրություններում հանդես եկան որպես սկսնակ գործիչներ, որոնք այդպես էլ չկարողացան տարանջատվել Փաշինյանից, և այսօր նրանց քննադատությունն առ Փաշինյան չի ընկալվի լայն հանրության կողմից:

Իսկ եթե նրանք փորձեն «նոր ՊՊԾ գնդի» օպերացիա իրականացնել, ապա դա համընդհանուր դատապարտման կենթարկվի հանրության ճնշող մեծամասնության կողմից:

Ամեն մի գործիչ և քաղաքական ուժ պետք է զգա իր պահանջվածության պահը և ժամանակին հայտ ներկայացնի, իսկ երբ նա դա կորցնում է, ապա նրա հաջորդ փորձերը ապարդյուն են ստացվում:

Սակայն դա չի նշանակում, որ Սեֆիլյանը վերջնականապես է «խաղից դուրս» մնացել:

Եթե Փաշինյանը շարունակի իր քաղաքական վենդետան կոնկրետ Քոչարյանի նկատմամբ, ապա դա «նոր շանս»  կարող է բացել նաև Սեֆիլյանի համար: Պահանջել ճանաչել «ժողովրդի ընդվզման իրավունքը» ոչ միայն մարտի 1-ի, այլև՝ 1996-ի համար, երբ իշխանությունը նույնպես ճնշեց այդ ընդվզումը և հայտարարեց, որ «100 տոկոս հավաքելու դեպքում էլ իշխանությունը իր տեղը չի զիջի», 2003-ի համար, 2013-ի համար և այլն: 

Հասկանալի է, որ «իսկական հեղափոխականը» ընտրովի արդարադատություն չի կարող հաստատել երկրում: Հենց դրանով են իսկական հեղափոխականները տարբերվում ընտրովի հեղափոխականներից: 

Սակայն այս գիտակցությանը «Սասնա Ծռերը» դեռ չեն հասել, իսկ դա նշանակում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, դժվար թե կարողանան հեծել նոր քաղաքական թրենդը։  

Եվ չի բացառվում, որ նրանց տեղը կլրացնեն ավելի ինքնաբավ և հայաստանակենտրոն ուժերը, կամ ուժը:

Սակայն եթե Փաշինյանը հրաժարվի իր այս ընտրովի թիրախավորման քաղաքականությունից և հանդուրժողականությունը կրկին դարձնի գերակա ուղենիշ, ապա կկարողանա ամրապնդել իր դիրքերը հանրության մեջ, իսկ ատելության մթնոլորտը երկրում էապես կնվազի, արդյունքում, շեշտակիորեն կփոքրացնի նաև տարբեր տեսակի հեղափոխականների գործունեության քաղաքական տիրույթը:

Շանս կառաջանա երկրում իսկապես «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու համար: 

Սակայն այս ամենը եթեներ են, որոնք իրենց հերթին ունեն իրենց դեդլայնները:

Եվ երբ երկրում առաջանա հոգնածություն բոլոր տեսակի հեղափոխականներից, ապա հենց այդ ժամանակ էլ կգա «հայկական թերմիդորի» ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company