Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին Ինչու են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր Եթե անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանը նվեր մատուցեց Քոչարյանի փաստաբանական թիմին Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն «Բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ». Արամ Վարդևանյան Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով «Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ Փաշինյանի հեղափոխության 2-րդ փուլը և Ադրբեջանի հրճվանքը. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան․ «Պաշտոնական Երևանը Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական արկածախնդրության դիմելու մեղավոր նշանակեց Արցախին». Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Բակո Սահակյան Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին Նիկոլ Փաշինյան Ինչու են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները 131312 Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր 131312 Եթե անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել saf Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանը նվեր մատուցեց Քոչարյանի փաստաբանական թիմին Նինա Մարգարյան Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում 131312 Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Ավետիք Իշխանյան Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի Fhsh Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Hfhx «Բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ». Արամ Վարդևանյան Shdh Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով նն «Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ քք Փաշինյանի հեղափոխության 2-րդ փուլը և Ադրբեջանի հրճվանքը. Տեսանյութ asfafa Անդրանիկ Թևանյան․ «Պաշտոնական Երևանը Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական արկածախնդրության դիմելու մեղավոր նշանակեց Արցախին». Տեսանյութ աաա Ծավալներն, իհարկե, համեստ են, բայց Ադրբեջանն արդեն սկսել է 5-րդ Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողները միկրոֆոնների վրայից հանել լոգոն Արեգնազ Մանուկյան Եվ այս նախադասությունը ՀՀ վարչապետն ասում է ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել աաա Խոչընդոտել են իմ մուտքը դատարան, իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկել՝ իշխող ուժի ենթակայության տակ. փաստաբան Քիմ Քարդաշյան Քարդաշյան քույրերը հանգստի վայրում՝ սեքսուալ լողազգեստներով Փաշինյան Ադրբեջանցիները ակտիվորեն սատարում են Փաշինյանին. Լուսանկարներ աաա Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր ա Դատարանների մուտքերի փակում և Փաշինյանի լայվը. մայիսի 20-ը` ամփոփ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Հրաժարական կտամ, եթե Փաշինյանը հրաժարական տա, դատավոր Փաշինյան Միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին սս Հանգստացի հլը արա․ Միհրան Պողոսյանին ոստիկանները մի կերպ հեռացրին. Տեսանյութ Արմեն Աշոտյան «Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա, որ… ի՞նչ անի» պաշտոնանկ Արարատի երկու փոխմարզպետներ պաշտոնանկ են արվել Փաստաբան Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գևորգ Պետրոսյան «Ի՞նչ արժեր վարչապետի ելույթը». Գևորգ Պետրոսյան աաա Քոչարյանի փաստաբան․ «Գործը ենթակա է կարճման» Բակո Սահակյան Փակ հանդիպում. Բակո Սահակյանն այսօր կլինի ԱԺ-ում աաա Չափազանց վտանգավոր են Արցախի իշխանության հասցեին մեղադրանք-սպառնալիքները. «Հանրապետություն» կուսակցություն աաա Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել վարչապետի հետ խորհրդակցությունից Գոռ Աբրահամյանի Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի մասին գգգգ Փաշինյանը լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է Նարեկ Մանթաշյան Քո ռեյտինգը հիմա այսքան է՝ ճոխ թվերով՝ 4000 մարդ Սենսացիա. Փաշինյանը պատրաստվում է տարածքային զիջումնե՞ր անել Ադրբեջանին Արշակ Կարապետյանին Փաշինյանի խորհրդական նշանակած իշխանությունն իրո՞ք ուզում է բացահայտել Ապրիլյանի իրողությունները Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճան Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Արմեն Սարգսյան Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հրանտ Մարգարյան Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Դատարաններ Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին շուրջ 1100 մարդ է արձագանքել Փաշինյան Երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի. Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին աաա Թուրքիայում հակաօդային պաշտպանության լազերային համակարգեր կարտադրեն «Լուսավոր հայաստանն» որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին Էրդողան Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կզբաղվեն S-500-ների համատեղ արտադրությամբ Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը․ վարչապետ. Տեսանյութ «Լուսավոր հայաստանն» որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ Ոհմակով Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, ըստ Փաշինյանի, կարևոր երևույթ չէ՞ Նիկոլ Փաշինյան. Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին. Տեսանյութ Զելենսկի Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադայի արձակման մասին գգ Սենսացիա. Փաշինյանը պատրաստվում է տարածքային զիջումնե՞ր անել Ադրբեջանին. Տեսանյութ Բենիամին Մաթևոսյան Ըստ Փաշինյանի՝ եթե պատերազմ սկսվի, դրա պատասխանատուն լինելու է ոչ թե ինքը, այլ «Արցախում և Հայաստանում գործող դավադիր ուժերը» Նիկոլ Փաշինյան Գագիկ Ջհանգիրյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետի կոչ-հայտարարությունը Կարեն Վարդանյան Նիկոլը այլևս չունի ժողովրդական լայն աջակցություն, նրա ռեյտինգը գահավիժում է Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա Խորհուրդ Փաշինյանի շրջապատին. Պատմական կեղծիքների տակ մի մտեք, հետո պատասխանատվություն եք  կրելու Լրատվամիջոցներ, պատրաստվեք, շուտով Ժողովուրդը ձեզ է այցելելու Խորհուրդ Փաշինյանի շրջապատին. Պատմական կեղծիքների տակ մի մտեք, հետո պատասխանատվություն եք  կրելու Անմեղսունակությու՞ն, թե՞ ծրագրված գործողություն Ռոբերտ Քոչարյան «Բացահայտ սուտ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ


20 Մայիս 2019 թ․ 11:38

«Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն. Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում

այ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն: «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն» վերնագրով «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում նման կարծիք է հայտնել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մինասյանը:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցև ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաև, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային հանգամանքներն ու իրողությունները։ Ամենակարևորը՝ շատ առումներով զգալի փոխակերպումների են ենթարկվել հենց մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։  Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։

Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի երկու երկրների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգային բնույթի խնդիրների լուծման հարցերում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք ի վիճակի կլինեն սպառիչ պատասխաններ տալու գոյություն ունեցող բոլոր հարցերին ու հնարավոր մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Ու այս ամենը` ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների գործնական համադրմամբ։

Հաճախ են հայ-ռուսական հարաբերությունները որակվում իբրև բացառիկ։ Նման գնահատականներն, իհարկե, տեղին են։ Սակայն հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական տեսանկյունից նման գնահատականների հիմքում առաջին հերթին պատմական անցյալն է ու այդ անցյալի վերաբերյալ երկու ժողովուրդների հիշողությունը և ապա նոր միայն առկա քաղաքական իրողությունները։ Քաղաքական իրատեսությունը, սակայն, պահանջում է սթափ վերլուծության ենթարկել հետխորհրդային ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների միտումները՝ վեր հանելու այն հիմնարար խնդիրները, որոնց անտեսումը կարող է վնասել հայ-ռուսական դաշնակցության ճարտարապետության կենսունակությունն ապագայում։

ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո՝ անկախություն հռչակած և բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված երեկվա եղբայրական ժողովուրդները շատ երկրներում, քաղաքական ու պատմական նոր իրադարձությունների լույսի ներքո, սկսեցին այլ կերպ մեկնաբանել սեփական պատմությունը։ Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով և ոչ առանց խոշոր, համակարգային և հետևողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների։

Առավել կենսունակ մոդելների բացակայության թելադրանքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, նրա հետ միասին տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ներգրավումը սկսեց կամաց-կամաց ընկալվել իբրև ահագնացող մարտահրավեր ազգային ինքնիշխանությանը։ Նման մոտեցումն, իրականության մեջ, այդ նույն ազգային ինքնիշխանության գաղափարը զրկեց իրական բովանդակությունից՝ շատ հաճախ մղելով իռացիոնալ ու անիրատեսական փնտրտուքների հարթություն։ Գիտակցված, թե՝ ոչ, նման սխալ ու կործանարար մտայնությունն իր հերթին սկսեց սնուցվել ռուսաստանյան հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից մերթընդմերթ հրապարակ նետվող չհաշվարկված ու սադրիչ հայտարարություններով, որոնք միայն նպաստեցին հակառուսական տրամադրություններ աճին և լավ զենք ծառայեցին այն շրջանակների ու կազմակերպությունների ձեռքին, որոնք նման տրամադրությունների տարածումն իրենց անկախությունը կերտող երկրներում դիտում էին իբրև առաքելություն։

Ժամանակին ու սերնդափոխությանը զուգահեռ և՛ հայաստանյան և՛ ռուսաստանյան հանրային տրամադրություններում տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների կարևորության և դրա բովանդակության վերաիմաստավորում։ Եթե ավագ սերնդի համար հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են հարուցել կարոտաբաղձության տրամադրություններ, ապա հաջորդած սերունդների շատ ներկայացուցիչներ, հիմնականում, ելնելով ազգային շահերի ու ազգային ինքնիշխանության մասին սեփական պատկերացումներից, իրադարձությունների ինքնաբուխ ազդեցությամբ, հանգեցին մի այնպիսի իռացիոնալ ու կործանարար մտայնության, ինչի խոսուն դրսևորումը ռուսական շրջանակներում տարածված` «է, ու՞ր պիտի փախչի Հայաստանը մեր ազդեցության գոտուց, թուրքերը կկոտորեն» ձևակերպումն է։ Մյուս կողմից, հայկական շրջանակներում թևածում է «Ռուսաստանի հետ ունեցած անհաղթահարելի խնդիրների դեպքում, այո, Հայաստանը կտուժի, բայց ավելի շատ կտուժի Ռուսաստանը՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը» համոզմունքը։ Իսկ թե ինչ կարևորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները նոր սերնդի ընկալումներում, ի հեճուկս քաղաքական իրողությունների,  խոսում են սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալները․հայ երեխաների համար Ռուսաստանը սկսել է ընկալվել գրեթե ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները կամ Իտալիան, իսկ ռուսաստանցի երեխաների աչքում Հայաստանը գրեթե նույնն է, ինչ Սլովակիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ու սրանում մեղավոր ենք բոլորս։    

Ավելորդ է փորձել ըմբռնել մաշեցնող նման խոցերի առաջացման գործընթացն ու առանձին շրջանակների ձգտումները, ինչը սեփական ազգային շահերի ռացիանալ գնահատման ու համադրման փոխարեն սնուցել է փոխադարձ կասկածամտություն՝ կողմերից յուրաքանչյուրին մղելով չբարձրաձայնվող սեփական մտորումների ու հաշվարկների։ Ակնհայտ է, որ ժամանակը պահանջում է բեկում մտցնել զարգացումների նման ընթացքում։  

Հաճախ պաշտոնական փաստաթղթերի տեսքով, իսկ ավելի հաճախ հրապարակային օրակարգից էլ դուրս` մեր երկրները երբեմն շատ ավելի մեծ կարևորություն են վերագրում, այսպես կոչված, հավասարակշռված արտաքին քաղաքականության բովանդակությանն ու նպատակահարմարությանը, քան կարելի է երևակայել։ Գործնականում այն հաճախ հանգեցնում է արտառոց իրավիճակների և պրակտիկ քաղաքականության տեսանկյունից հնացած կոնցեպտների գերակայության։ Ռուսաստանի հետ ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ՝ Հայաստանն այն հավասարակշռում է ուժային այլ կենտրոնների հետ հարաբերություններով, իսկ Ռուսաստանն իր հերթին, սեփական տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Հայաստանի հետ իր ունեցած հարաբերությունները հավասարակշռում է Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ։ Արդյունքում ստացվում է մի անտրամաբանական պատկեր, երբ ո՛չ Հայաստանը ու ո՛չ էլ Ռուսաստանը այդ ամենից չեն շահում։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը հստակ փոխակերպումների միջոցով դրա պատմական բացառիկությունը պետք է կամրջի դեպի ապագա՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների  ազգային կենսական շահերը, քաղաքական իրատեսությունն ու պատմության դասերը։ Այդ դասերից մեկը և օրվա ռեալպոլիտիկը լուռ, բայց ծանրակշիռ վկայում է՝ ոչինչ այնքան արդյունավետ, ամբողջական և երկարաժամկետ չի կարող երաշխավորել Ռուսաստանի օրինական կենսական շահերը մեր տարածաշրջանում, որքան լիովին վստահելի, ուժեղ, անվտանգ և զարգացող հայկական պետականությունը։ Նույնկերպ, ոչինչ այնպես չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համահավաք ու անվտանգ գոյությունը, նրա խաղաղ արարումն ու բարօրությունը, որքան նոր բովանդակություն և նոր տեսլական ստացած հայ-ռուսական զինակցությունը՝ զերծ հայ ժողովրդի ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող կաղապարված պատկերացումների ու կործանարար մտայնությունների ազդեցություններից։

Հարաբերությունների նման հավակնոտ մոդելն իր բովանդակությամբ պետք է գա ապացուցելու, որ սերտ զինակցությունը Ռուսաստանի հետ ոչ թե մարտահրավեր է Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր միակ իրատեսական ճանապարհը, որը հեռանկար կբացի ազգային ինքնիշխանությունը լցնելու անհրաժեշտ ու իրական բովանդակությամբ, ամրապնդելու նրա հիմքերը, երաշխավորելու նրա շարունակական զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով նաև իրականությունից բխող հարացույց բացելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։

Դաշնակցության փոխակերպված ճարտարապետությունը աջակցության, վստահության ու պաշտպանվածության նոր ու հզոր ազդակ պետք է լինի տարբեր երկրներում ապրող, և ինչպես Մերձավոր Արևելքի պարագայում է՝ դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ու հայկական համայնքներին։ Այն պետք է լինի ազդակ առ այն, որ Հայրենիքը մշտապես կանգնած է իրենց կողքին, կանգնած է իրենց պաշտպանելու դիրքերում, ընդ որում՝ ոչ թե խոսքերով, այլ գործով՝ բազմապատիկ ուժեղացած հայ-ռուսական դաշնակցությամբ, շատ ավելի ազդեցիկ գործիքակազմով և ռեսուրսներով։

Սեփական փորձի ու պատմության դասերի ռացիոնալ գնահատմամբ, գործակցության նոր բանաձևը պետք է ինքնավստահության լրացուցիչ աղբյուր ծառայի հարևան երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների կառուցման և խաղաղ գոյակցության կիրառական բանաձևեր ձևակերպելիս՝ «բաց՝ հաղորդակցության, համագործակցության ու խաղաղ գոյակցության համար և հաստատուն՝ սեփական շահերի ու ձգտումների առաջմղման հարցում» տրամաբանությունից ելնելով։

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության նոր ճարտարապետությունը «երկու պետություն՝ մեկ նպատակ» կարգախոսի ներքո պետք է համախմբի եղբայրական երկու ժողովուրդների բոլոր ռեսուրսները։ Այն կարող է և պետք է ծառայի որպես հարաբերությունների օրինակելի մոդել, իսկ դրա արդյունքը՝ որպես հաջողված օրինակ մեր տարածաշրջանում ու դրանից դուրս, թե ինչ սպասել Ռուսաստանի հետ հարաբերություններից, երբ այդ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, սեփական շահերի սառնասիրտ ու իրատեսական գնահատումն ու քաղաքական կամքը՝ ծառայելու բացառապես ու միմիայն սեփական երկրի ու նրա քաղաքացիների շահերին։ Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը»։

Թարգմանությունը՝ Tert.am-ի 


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company