Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումները՝ Վաշինգտոնում Դատական իշխանությունը շատ կոշտ արձագանքում է Փաշինյանին Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է․ Շարմազանով. Տեսանյութ Քլոե Քարդաշյանն ամուսին է փնտրում Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈՒղիղ Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. Մանրամասներ ԲՀԿ-ն դեռ մտածում է Նոր նախագիծ. Այն դարձյալ չի լուծում մարզպետների ընտրության հարցը Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին «Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ների» փնտրտուք՝ Ար­ցա­խում Ինչու են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը 131312 Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումները՝ Վաշինգտոնում Նարեկ Սամսոնյան Դատական իշխանությունը շատ կոշտ արձագանքում է Փաշինյանին 131312 Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է․ Շարմազանով. Տեսանյութ Քլոե Քարդաշյան Քլոե Քարդաշյանն ամուսին է փնտրում Վազգեն Սաղաթելյան Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը afasf ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է 131312 ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈՒղիղ Փաշինյան Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. Մանրամասներ 131312 ԲՀԿ-ն դեռ մտածում է Նոր նախագիծ Նոր նախագիծ. Այն դարձյալ չի լուծում մարզպետների ընտրության հարցը Բակո Սահակյան Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին 131312 «Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ների» փնտրտուք՝ Ար­ցա­խում Նիկոլ Փաշինյան Ինչու են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները 131312 Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր 131312 Եթե անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել saf Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանը նվեր մատուցեց Քոչարյանի փաստաբանական թիմին Նինա Մարգարյան Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում 131312 Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Ավետիք Իշխանյան Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի Fhsh Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Hfhx «Բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ». Արամ Վարդևանյան Shdh Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով նն «Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ քք Փաշինյանի հեղափոխության 2-րդ փուլը և Ադրբեջանի հրճվանքը. Տեսանյութ asfafa Անդրանիկ Թևանյան․ «Պաշտոնական Երևանը Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական արկածախնդրության դիմելու մեղավոր նշանակեց Արցախին». Տեսանյութ աաա Ծավալներն, իհարկե, համեստ են, բայց Ադրբեջանն արդեն սկսել է 5-րդ Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողները միկրոֆոնների վրայից հանել լոգոն Արեգնազ Մանուկյան Եվ այս նախադասությունը ՀՀ վարչապետն ասում է ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել աաա Խոչընդոտել են իմ մուտքը դատարան, իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկել՝ իշխող ուժի ենթակայության տակ. փաստաբան Քիմ Քարդաշյան Քարդաշյան քույրերը հանգստի վայրում՝ սեքսուալ լողազգեստներով Փաշինյան Ադրբեջանցիները ակտիվորեն սատարում են Փաշինյանին. Լուսանկարներ աաա Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր ա Դատարանների մուտքերի փակում և Փաշինյանի լայվը. մայիսի 20-ը` ամփոփ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Հրաժարական կտամ, եթե Փաշինյանը հրաժարական տա, դատավոր Փաշինյան Միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին սս Հանգստացի հլը արա․ Միհրան Պողոսյանին ոստիկանները մի կերպ հեռացրին. Տեսանյութ Արմեն Աշոտյան «Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա, որ… ի՞նչ անի» պաշտոնանկ Արարատի երկու փոխմարզպետներ պաշտոնանկ են արվել Փաստաբան Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գևորգ Պետրոսյան «Ի՞նչ արժեր վարչապետի ելույթը». Գևորգ Պետրոսյան աաա Քոչարյանի փաստաբան․ «Գործը ենթակա է կարճման» Բակո Սահակյան Փակ հանդիպում. Բակո Սահակյանն այսօր կլինի ԱԺ-ում աաա Չափազանց վտանգավոր են Արցախի իշխանության հասցեին մեղադրանք-սպառնալիքները. «Հանրապետություն» կուսակցություն աաա Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել վարչապետի հետ խորհրդակցությունից Գոռ Աբրահամյանի Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի մասին գգգգ Փաշինյանը լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է Սենսացիա. Փաշինյանը պատրաստվում է տարածքային զիջումնե՞ր անել Ադրբեջանին Արշակ Կարապետյանին Փաշինյանի խորհրդական նշանակած իշխանությունն իրո՞ք ուզում է բացահայտել Ապրիլյանի իրողությունները Նարեկ Մանթաշյան Քո ռեյտինգը հիմա այսքան է՝ ճոխ թվերով՝ 4000 մարդ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճան Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Արմեն Սարգսյան Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հրանտ Մարգարյան Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Դատարաններ Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին շուրջ 1100 մարդ է արձագանքել Փաշինյան Երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի. Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին աաա Թուրքիայում հակաօդային պաշտպանության լազերային համակարգեր կարտադրեն «Լուսավոր հայաստանն» որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի
1

Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր
2

Եթե անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել
3

Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում
4

Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանը նվեր մատուցեց Քոչարյանի փաստաբանական թիմին
5

Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին
6

Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են
7

Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. Մանրամասներ
8

ԲՀԿ-ն դեռ մտածում է
9

Ինչու են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները
10

«Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ների» փնտրտուք՝ Ար­ցա­խում
11

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈՒղիղ
12

Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը
13

Նոր նախագիծ. Այն դարձյալ չի լուծում մարզպետների ընտրության հարցը
14

Դատական իշխանությունը շատ կոշտ արձագանքում է Փաշինյանին
15

Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է․ Շարմազանով. Տեսանյութ
16

Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը
17

ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է
18

Քլոե Քարդաշյանն ամուսին է փնտրում
19

Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումները՝ Վաշինգտոնում
20


19 Մայիս 2019 թ․ 12:33

Երկրիս վարչապետն ինձ զրպարտում է․ ԵԽ-ին, ԵՄ-ին կոչ եմ անում կանգնել կողքիս. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում

EurActiv կայքը հրապարակել է ներկայում անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում նախկին նախագահը ՀՀ գործող վարչապետին մեղադրում է իշխանության չարաշահման համար`ընդգծելով, որ միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու վերաբերյալ:

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,-գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:

Քոչարյանը նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմի քննադատը լինելու համար:



«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է ՀՀ 2-րդ նախագահը:

Քոչարյանը կասկած է հայտնել առ այն, թե արդյոք այն ժամանակվա հանդուգն անձը, որը փորձում էր  տապալել կառավարությունը, հիմա կհարգի և կպահպանի օրենքի գերակայությունը:

«Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգի տապալման» համար՝ չնայած, որ այս մեղադրանքի իմաստը պարզ չէ ո՛չ ինձ, ո՛չ փաստաբաններիս, ո՛չ էլ հանրության լայն շրջանակների համար: Մենք կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008 թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու ռազմական ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ «շփում» չի եղել: Երևանում բանակի դերակատարումը եղել է  կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք որպես այդպիսին ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,-գրել է անազատության մեջ գտնվող նախկին ղեկավարը:

Ըստ Քոչարյանի՝ դժվար է վստահել մի մարդու, որն իր հանրային ելույթներում չեզոքության համար անամոթաբար շանտաժի է ենթարկում և սպառնում է դատավորներին:

«Կարո՞ղ եմ վստահ լինել, որ նա չի միջամտի իր «քաղաքական նեմեսիսի» համար սարքված դատավարության ընթացքին: Ո՛չ, չեմ կարող: Իսկ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով: Եթե նա լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և նրա հետ գործընկերության դիմաց բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ուրեմն ՀՀ վարչապետը պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքները, ազատությունները, արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,- շարունակել է Քոչարյանը:

ՀՀ 2-րդ նախագահն իր հոդվածում հիշեցրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ հայաստանյան այցից հետո արված հայտարարությունն առ այն, որ թեև «Մարտի 1»-ի գործով հետաքննությունը ողջունելի է, սակայն դրան զուգահեռ իշխանությունները պետք է ապահովեն գործընթացի՝ օրենքի գերակայության, արդարադատության անկախության սկզբունքներին համապատասխանելը, ինչպես նաև թափանցիկությունը, ազատ դատավարության երաշխիքները, որպեսզի ընտրովի արդարադատության և քաղաքական գործիչների նկատմամբ ենթադրյալ վրեժխնդրության բոլոր կասկածները ցրվեն:

Քոչարյանը մանրամասնել է, որ իր փաստաբանական թիմը նամակով դիմել է ԵՄ հանձնակատարին՝ նրան տեղյակ պահելով նախկին նախագահի գործում առկա միջազգայնորեն ճանաչված իրավական սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին: Քոչարյանն ընդգծում է, որ այդ խախտումներն արվել են վարչապետի,  Հատուկ քննչական ծառայության կողմից:

ՀՀ 2-րդ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ սա քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է բնակչության արմատականացումը:

«Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել: Ես պատրաստ եմ այս կառավարությանը հաշվետու դարձնել Հայաստանի ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմաններում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև»,-գրել է նախկին նախագահը:

Թարգմանությունը՝ Tert.am-ի:


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company