Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով. Տեսանյութ Մոտ 20 դար առաջ մի դատական գործի շրջանակներում արդարադատության իրականացումը պրոֆեսիոնալից վերցրեցին՝ լավ բան չստացվեց Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումները՝ Վաշինգտոնում Դատական իշխանությունը շատ կոշտ արձագանքում է Փաշինյանին Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է․ Շարմազանով. Տեսանյութ Քլոե Քարդաշյանն ամուսին է փնտրում Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈՒղիղ Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. Մանրամասներ ԲՀԿ-ն դեռ մտածում է Նոր նախագիծ. Այն դարձյալ չի լուծում մարզպետների ընտրության հարցը Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին
ԼՐԱՀՈՍ
131312 Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով. Տեսանյութ 131312 Մոտ 20 դար առաջ մի դատական գործի շրջանակներում արդարադատության իրականացումը պրոֆեսիոնալից վերցրեցին՝ լավ բան չստացվեց Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը 131312 Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումները՝ Վաշինգտոնում Նարեկ Սամսոնյան Դատական իշխանությունը շատ կոշտ արձագանքում է Փաշինյանին 131312 Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է․ Շարմազանով. Տեսանյութ Քլոե Քարդաշյան Քլոե Քարդաշյանն ամուսին է փնտրում Վազգեն Սաղաթելյան Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը afasf ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է 131312 ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈՒղիղ Փաշինյան Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. Մանրամասներ 131312 ԲՀԿ-ն դեռ մտածում է Նոր նախագիծ Նոր նախագիծ. Այն դարձյալ չի լուծում մարզպետների ընտրության հարցը Բակո Սահակյան Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին 131312 «Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ների» փնտրտուք՝ Ար­ցա­խում Նիկոլ Փաշինյան Ինչու են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները 131312 Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր 131312 Եթե անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել saf Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանը նվեր մատուցեց Քոչարյանի փաստաբանական թիմին Նինա Մարգարյան Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում 131312 Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Ավետիք Իշխանյան Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի Fhsh Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Hfhx «Բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ». Արամ Վարդևանյան Shdh Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով նն «Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ քք Փաշինյանի հեղափոխության 2-րդ փուլը և Ադրբեջանի հրճվանքը. Տեսանյութ asfafa Անդրանիկ Թևանյան․ «Պաշտոնական Երևանը Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական արկածախնդրության դիմելու մեղավոր նշանակեց Արցախին». Տեսանյութ աաա Ծավալներն, իհարկե, համեստ են, բայց Ադրբեջանն արդեն սկսել է 5-րդ Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողները միկրոֆոնների վրայից հանել լոգոն Արեգնազ Մանուկյան Եվ այս նախադասությունը ՀՀ վարչապետն ասում է ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել աաա Խոչընդոտել են իմ մուտքը դատարան, իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկել՝ իշխող ուժի ենթակայության տակ. փաստաբան Քիմ Քարդաշյան Քարդաշյան քույրերը հանգստի վայրում՝ սեքսուալ լողազգեստներով Փաշինյան Ադրբեջանցիները ակտիվորեն սատարում են Փաշինյանին. Լուսանկարներ աաա Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր ա Դատարանների մուտքերի փակում և Փաշինյանի լայվը. մայիսի 20-ը` ամփոփ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Հրաժարական կտամ, եթե Փաշինյանը հրաժարական տա, դատավոր Փաշինյան Միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին սս Հանգստացի հլը արա․ Միհրան Պողոսյանին ոստիկանները մի կերպ հեռացրին. Տեսանյութ Արմեն Աշոտյան «Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա, որ… ի՞նչ անի» պաշտոնանկ Արարատի երկու փոխմարզպետներ պաշտոնանկ են արվել Փաստաբան Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գևորգ Պետրոսյան «Ի՞նչ արժեր վարչապետի ելույթը». Գևորգ Պետրոսյան աաա Քոչարյանի փաստաբան․ «Գործը ենթակա է կարճման» Բակո Սահակյան Փակ հանդիպում. Բակո Սահակյանն այսօր կլինի ԱԺ-ում աաա Չափազանց վտանգավոր են Արցախի իշխանության հասցեին մեղադրանք-սպառնալիքները. «Հանրապետություն» կուսակցություն աաա Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել վարչապետի հետ խորհրդակցությունից Գոռ Աբրահամյանի Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի մասին գգգգ Փաշինյանը լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է Սենսացիա. Փաշինյանը պատրաստվում է տարածքային զիջումնե՞ր անել Ադրբեջանին Արշակ Կարապետյանին Փաշինյանի խորհրդական նշանակած իշխանությունն իրո՞ք ուզում է բացահայտել Ապրիլյանի իրողությունները Նարեկ Մանթաշյան Քո ռեյտինգը հիմա այսքան է՝ ճոխ թվերով՝ 4000 մարդ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճան Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Արմեն Սարգսյան Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հրանտ Մարգարյան Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Դատարաններ Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին շուրջ 1100 մարդ է արձագանքել

Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր
1

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի
2

Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում
3

Եթե անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել
4

Դատական իշխանությունը շատ կոշտ արձագանքում է Փաշինյանին
5

Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանը նվեր մատուցեց Քոչարյանի փաստաբանական թիմին
6

Թեժ հանդիպում. Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին
7

Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. Մանրամասներ
8

Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը
9

Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են
10

Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է․ Շարմազանով. Տեսանյութ
11

ԲՀԿ-ն դեռ մտածում է
12

Ինչու են իշխանություններն անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները
13

Քլոե Քարդաշյանն ամուսին է փնտրում
14

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈՒղիղ
15

Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը
16

«Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ների» փնտրտուք՝ Ար­ցա­խում
17

Նոր նախագիծ. Այն դարձյալ չի լուծում մարզպետների ընտրության հարցը
18

Մոտ 20 դար առաջ մի դատական գործի շրջանակներում արդարադատության իրականացումը պրոֆեսիոնալից վերցրեցին՝ լավ բան չստացվեց
19

ԲԴԽ-ի «սպիտակ ագռավը» Հայկ Մարությանի ընկերն է
20

Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումները՝ Վաշինգտոնում
21

Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով. Տեսանյութ
22


19 Մայիս 2019 թ․ 12:23

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․Ազարյան

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության իրավունքով կալանքից ազատ արձակած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին հարցրինք՝ դատական համակարգում կարծում են, որ սխալ էր այդ հիմքով ազատ արձակելը, դա փակուղի մտցրեց ՀՔԾ-ին, այ, որոշումից հետո, ըստ էության, պետք է կարճվեր Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը, իսկ իշխանությունն այդ քայլին չէր գնա, ուստի ճիշտ կլիներ կալանքը փոխել մեկ այլ հիմքով, թեկուզ՝ գրավով։ Դա էր պատճառը, որ Ազարյանի որոշումը բեկանվեց, եւ հաջորդ ատյաններն այլեւս չհամարձակվեցին դեմ գնալ իշխանական կամքին ու հաստատեցին կալանքի որոշումը։ Նա հրաժարվեց մեկնաբանել իր որոշումը․ «Չեմ կարող մեկնաբանել այլ կարծիքներ, բացի այն, ինչ գրել եմ որոշման մեջ, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:

- Եթե հնարավորություն լիներ կրկին քննելու այդ միջնորդությունը, նորից նույն որոշո՞ւմը կկայացնեիք:

- Այո:

- Պարոն Ազարյան, Ձեր որոշումից հետո դատարաններն իրար հետեւից հակառակ որոշումներն են կայացնում՝ կալանքի տակ թողնելով Քոչարյանին: Ինչո՞վ են պայմանավորված հակասական որոշումները, դատավորների շրջանում համարձակության պակա՞ս կա:

- Ես չեմ կարող ասել, ուրիշի փոխարեն ինչպե՞ս կարծիք հայտնեմ: Նույնիսկ էթիկայի կանոններից ելնելով չեմ կարող գնահատական տալ: Քանի ես դատավոր եմ, ես չեմ կարող որպես իրավաբան հանդես գալ, համենայնդեպս՝ այս ժամանակահատվածում:

- Դեռեւս անցած տարվա աշնանից դատարանները հասարակական հնչեղություն ունեցող գործերով կայացնում էին որոշումներ, որոնք որոշակիորեն չէին բխում իշխանության դիրքորոշումից, այս տարի կարծես հակառակ գործընթացն է գնում: Լինելով համակարգի մի մասը՝ ի՞նչ կարող եք ասել՝ դատական համակարգը վախի մե՞ջ է, ճնշումնե՞ր կան դատարանների վրա:

- Ես կարող եմ միայն ինձ համար պատասխանել. ես վախի մթնոլորտ չեմ ունեցել, չունեմ եւ դժվար էլ հետագայում ունենամ, բայց մյուսների մասով, թե վախի մթնոլորտ կա համակարգում, չեմ կարող ասել:

- Ձեր գործընկերների վրա ճնշումներ չե՞ք նկատում:

- Ոչ:

- Ձեր հայտնի որոշումից հետո հասարակական ճնշումներ եղան Ձեր ուղղությամբ, Դուք չե՞ք ընկճվել դրանից:

- Ընդհանրապես, ցանկացած անմակարդակ մարդու ելույթ, նույնիսկ եթե նա պաշտոնատար անձ է, ինձ վրա չի կարող ազդել:

- Հիմա, Ձեր կարծիքով, դատական համակարգն անկա՞խ է:

- Միշտ անկախ է եղել, նկատի ունեմ՝ վերջին ժամանակահատվածում անկախ է եղել:

- Նախկին իշխանությունների օրո՞ք էլ, որովհետեւ շատ են ասում՝ անցյալում քաղբանտարկյալներ կային, քաղաքական հրահանգներ էին իջեցվում դատարանների վրա:

- Իսկ ովքե՞ր են քաղբանտարկյալները, մի հատ ասեք՝ ես էլ հասկանամ, չափանիշն ո՞վ է որոշում, բացի Եվրոպական դատարանից, ես չգիտեմ, ինչ-որ իրավապաշտպա՞ն է որոշում «քաղբանտարկյալ» հասկացությունը:

- Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բազմիցս իր վերաբերյալ ասել, որ ինքը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել:

- Մարտի 1-ի գործին ծանոթ չեմ, կոնկրետ իր գործին  ծանոթ չեմ, չեմ կարող ասել՝ քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ ոչ, սակայն նորից եմ կրկնում՝ վ«արչապետի քաղբանտարկյալ լինել-չլինելու գնահատականը, համենայնդեպս, ինքը չպիտի տա:

- Հիմքեր այժմ կա՞ն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու:

- Ես չեմ կարող պատասխանել, իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու: Ես տեսել եմ հիմքերը, երբ գործն ինձ մոտ էր, ես այդ հիմքերի առկայության պայմաններում կայացրել եմ այն որոշումը, որը կայացրել եմ, եւ գտնում եմ, որ ճիշտ եմ արել:

- Դատավորների միությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Ձեր կարծիքով, այստեղ անելիք ունե՞ն, որ անկախանան դատարանները, որովհետեւ հիմա էլ Քոչարյանի պաշտպաններն են ասում, որ քաղաքական հրահանգներ կան:

- Ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատարանների միությունն ընդհանրապես չարձագանքեցի իմ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, նույնիսկ սպառնալիքներ եղան: Եթե անելիք ունի, թող անի, տեսնենք՝ ընդունա՞կ են ինչ-որ բանի, թե՞ ոչ:

- Որո՞նք են այն քայլերը, որ պետք է անեն այդ մարմինները՝ անաչառություն ապահովելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու համար:

- Մի օրինակ բերեմ. Դավիթ Բալայանի կողմից երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվեց գրավ, եւ դրանից հետո պարոն Բալայանը ենթարկվեց հասարակական ճնշումների, եթե չեմ սխալվում, Դատարանների միությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մոտավորապես միտք արտահայտեց, որ սահմանն արդեն հատել են՝ չի կարելի, դես-դեն: Ես զարմացած եմ՝ այդ չափը... այսինքն՝ էն հասարակական ճնշումները, սպառնալիքները, որոնք կիրառվեցին իմ նկատմամբ, չափի մեջ էին, պարոն Բալայանի դեպքում՝ ո՞չ․ դա է ինձ զարմացնում:

- Ինչո՞ւ Դուք սպառնալիքների վերաբերյալ իրավապահ մարմիններին չդիմեցիք՝ կանխելու հետագայում նման վարքագիծը:

- Ուրեմն քրեական գործ հարուցելու հիմքերը մատնանշված են Քրեական դատավարության օրենսգրքով, եւ եթե դատախազությունը չտեսավ այդ գործողությունների մեջ սպառնալիք կամ քրեական գործ հարուցելու հիմքեր, ես էն անձնավորությունը չեմ, որ ինձ պաշտպանելու համար դիմեմ իրավապահ մարմիններին, եթե իրավապահ մարմինները գտել են, որ բացակայել են հիմքերն ու առիթները, թող այդպես գտնեն:


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company