«Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք». Բագրատաշենի մաքսակետում լարված իրավիճակ է. Տեսանյութ Պետության ու բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլը հիմա էլ քննիչ հանձնաժողովներ է ստեղծում Արդյո՞ք Սվիտալսկու այս գնահատականը չի կարող դիտարկվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին Այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ ձեր սիրած «ազատ ու անկախ» Ուկրաինայի մասին Հայ «մտավորականությունն» ընդդեմ պետության. Նարեկ Մալյանը՝ Արթուր Իսպիրյանի մասին. Տեսանյութ «Ուզածներդ ի՞նչ է։ Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք». Կարեն Վրթանեսյան Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. Լուսանկար Երևան ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում որոշ փողոցների անուններում «Սուրբ» բառն ավելացնելու նախագիծն է Ի՞նչ է նշանակում՝ «Իմ քայլի» պատգամավորները բացատրություններ են ուզել Արցախի նախագահ Բակո Սահակյանից ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը. Տեսանյութ Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էին, քան ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր․ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի
ԼՐԱՀՈՍ
Բագրատաշեն, մաքսակետ «Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք». Բագրատաշենի մաքսակետում լարված իրավիճակ է. Տեսանյութ asfas Պետության ու բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլը հիմա էլ քննիչ հանձնաժողովներ է ստեղծում «Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից». Արթուր Ղազինյան Արդյո՞ք Սվիտալսկու այս գնահատականը չի կարող դիտարկվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին 131312 Այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ ձեր սիրած «ազատ ու անկախ» Ուկրաինայի մասին 131312 Հայ «մտավորականությունն» ընդդեմ պետության. Նարեկ Մալյանը՝ Արթուր Իսպիրյանի մասին. Տեսանյութ 131312 «Ուզածներդ ի՞նչ է։ Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք». Կարեն Վրթանեսյան 131312 Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. Լուսանկար 131312 Երևան ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում որոշ փողոցների անուններում «Սուրբ» բառն ավելացնելու նախագիծն է 131312 Ի՞նչ է նշանակում՝ «Իմ քայլի» պատգամավորները բացատրություններ են ուզել Արցախի նախագահ Բակո Սահակյանից աֆասֆ ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը. Տեսանյութ 131312 Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էին, քան ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում 131312 Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան 131312 Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր․ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի 131312 Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում 131312 «Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում». «Ադեկվադ»-ի հայտարարությունը 131312 Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե նպատակը բանակի փլուզումը չի 131312 Հայկական երկու պետություններում Փաշինյանից բացի պատերազմ հրահրող այլ ուժ չեմ տեսնում 131312 Ի՞նչ է հանձնարարվել ուժային կառույցներին 131312 «Քոչարյանը ո՞նց է». «Իմ քայլի» պատգամավորի հարցը՝ Բակո Սահակյանին 131312 Փաշինյանը պատրաստվում է կադրային «ջարդ» իրականացնել 131312 Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի՞ ձևավորվի Շառլ Ազնավուր, Հայաստան, Ֆրանսիա, Երևան, Փարիզ «… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրը 95 տարեկան է 131312 ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. օրակարգում է ցեմենտի հարցը. ՈՒղիղ 131312 Դատական համակարգում իրար են խառնվել. Իրավապահները ստուգումներ են անում 131312 Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից 131312 «Իմ քայլը» կապահովի՞ քվորում ԱԺ արտահերթ նիստի կայացման համար ասֆասֆ Լավ, ինչքան կարելի է ստել, խեղաթյուրել. Տեսանյութ 131312 Մարզպետները՝ ամենաթույլ և ռիսկային կադրեր. Հաջորդը Արագածոտնի՞ մարզն է 131312 «Կայֆերը» շարունակվում են. ՔՊ-ական պատգամավորը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում 131312 «Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». ԱԳ նախարարը «դուխ» է տվել 131312 ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմը մշակվեց. «ՀՀ-ն շահած դուրս եկավ» Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Քաղաքական բանավեճի հայկական մշակույթ 131312 Փորձաքննության եզրակացությունը դրական է «Լիդիանի» համար 131312 Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն». Տեսանյութ Արա Գալոյան Հարևանների արտաքին պարտքը Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները պետականակործան են Դատարանն արգելափակածների թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն 3-րդ ներկայացուցիչը Եվգենի Պետրոսյան Եվգենի Պետրոսյանի հեռախոսի «հայկական» նկարը գերել է օգտատերերին. լուսանկար Անգլիայում Անգլիայում միտումնավոր այրել են 250-ամյա կաղնին Կարո Փայլան Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխված» հայ տղայի հետ. լուսանկար Քիմ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայազգի քույր». Քիմը Շերին շնորհավորել է արխիվայրին լուսանկարով Քիմ Քարդաշյան «Անհավատալի է մի քանի օրից լրանում է 30 շաբաթ». հղիության վերջին փուլում գտնվող Լուսինե Թովմասյանի նոր ֆոտոշարքը Գուրգեն Եղիազարյան «Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ ղարաբաղցիներ «Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով կ Ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամի. Տեսանյութ սեռական հարաբերություն Երիտասարդն անչափահասին հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ ասֆա «Մեր մտահոգություն ենք հայտնում դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչի կապակցությամբ». Սաջադ Քարիմ Կոնստանտին Տեր-Նակալյան «Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան Նիկոլ Փաշինյան «Մեր մտահոգություն ենք հայտնում դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչի կապակցությամբ». Սաջադ Քարիմ ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Շարմազանով Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է. Շարմազանով Մխիթարյան «Սա ինձ համար բարդ որոշում էր». Մխիթարյանը մեկնաբանել է ԵԼ եզրափակչի համար Բաքու չմեկնելու որոշումը աաա Փաշինյանը իմիտացիա է ստեղծում, որ պահպանում է հեղափոխական ալիքը. Երվանդ Բոզոյան․ Տեսանյութ Զոհրաբյան Անհրաժեշտ է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել հասկանալու՝ ինչո՞ւ զինվորը չուներ փամփուշտ, ո՞վ էր գողացել դիզվառելիքը. Ն. Զոհրաբյան աաա Եռման ջրից այրվածքներ ստացած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Լավ, ինչքան կարելի է ստել, խեղաթյուրել. Տեսանյութ
1

Դատարանն արգելափակածների թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն 3-րդ ներկայացուցիչը
2

Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. Լուսանկար
3

«Կայֆերը» շարունակվում են. ՔՊ-ական պատգամավորը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում
4

Դատական համակարգում իրար են խառնվել. Իրավապահները ստուգումներ են անում
5

Ի՞նչ է հանձնարարվել ուժային կառույցներին
6

Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում
7

Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր․ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի
8

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն». Տեսանյութ
9

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը. Տեսանյութ
10

«Քոչարյանը ո՞նց է». «Իմ քայլի» պատգամավորի հարցը՝ Բակո Սահակյանին
11

«Ուզածներդ ի՞նչ է։ Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք». Կարեն Վրթանեսյան
12

Ի՞նչ է նշանակում՝ «Իմ քայլի» պատգամավորները բացատրություններ են ուզել Արցախի նախագահ Բակո Սահակյանից
13

Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան
14

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». ԱԳ նախարարը «դուխ» է տվել
15

Հայկական երկու պետություններում Փաշինյանից բացի պատերազմ հրահրող այլ ուժ չեմ տեսնում
16

Փաշինյանը պատրաստվում է կադրային «ջարդ» իրականացնել
17

Հայ «մտավորականությունն» ընդդեմ պետության. Նարեկ Մալյանը՝ Արթուր Իսպիրյանի մասին. Տեսանյութ
18

Քաղաքական բանավեճի հայկական մշակույթ
19

Այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ ձեր սիրած «ազատ ու անկախ» Ուկրաինայի մասին
20

ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմը մշակվեց. «ՀՀ-ն շահած դուրս եկավ»
21

Փորձաքննության եզրակացությունը դրական է «Լիդիանի» համար
22

Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե նպատակը բանակի փլուզումը չի
23

Հարևանների արտաքին պարտքը
24

Մարզպետները՝ ամենաթույլ և ռիսկային կադրեր. Հաջորդը Արագածոտնի՞ մարզն է
25

«Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում». «Ադեկվադ»-ի հայտարարությունը
26

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից
27

Արդյո՞ք Սվիտալսկու այս գնահատականը չի կարող դիտարկվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին
28

«Իմ քայլը» կապահովի՞ քվորում ԱԺ արտահերթ նիստի կայացման համար
29

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրը 95 տարեկան է
30

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի՞ ձևավորվի
31

Երևան ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում որոշ փողոցների անուններում «Սուրբ» բառն ավելացնելու նախագիծն է
32

Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էին, քան ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում
33

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. օրակարգում է ցեմենտի հարցը. ՈՒղիղ
34

«Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք». Բագրատաշենի մաքսակետում լարված իրավիճակ է. Տեսանյութ
35

Պետության ու բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլը հիմա էլ քննիչ հանձնաժողովներ է ստեղծում
36


17 Մայիս 2019 թ․ 15:02

Ի՞նչ խաղի կանոն է ուզում հաստատել Փաշինյանը Քոչարյանի ու մյուսների նկատմամբ. Տեսանյութ

Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը մի խմբագրականով է հանդես եկել, որտեղ հարցադրում է անում, թե ի՞նչ խաղի կանոններով պիտի շարժվեն քարոզչական դաշտի հիմնական խաղացողները, որպեսզի, կողմերից որևէ մեկն «իր վերջին խոսքը» չասի, քանի որ, «...խոսքը թշնամո՛ւ դեմ պատերազմում միջոցների միջև խտրականություն չդնելու մասին է, իսկ մեր դեպքում դիմացինի մեջ անպայման մահացու թշնամի տեսնելն անթույլատրելի է...»,- եզրակացնում է պարբերականը:

Այնուհետև օրինակներ է բերում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն հարցի վերաբերյալ մոտեցումը, որպեսզի ձևավորվի գոնե մինիմալ ընդհանուր հայտարար: Ինչ խոսք, այս խմբագրականի մոտեցումը ճիշտ է, սակայն մեթոդաբանությունն է սխալ: Վերցնենք հենց իրենց բերած օրինակներով: Խմբագրականը, բնականաբար կոնկրետ բերել է Քոչարյանի և Ծառուկյանի վերաբերյալ մոտեցումները: Անկեղծ ասած,  պարբերականի բերած օրինակները, ըստ Ֆրեյդի, հասկանալի են, ինչը ցույց է տալիս, թե որոնք են Փաշինյանի համար առավել ցավոտ կետերը: Բայց դա արդեն առանձին այլ խնդիր է:

Եվ այսպես, պարբերականը զարմանք է հայտնում, թե ինչպես է փոխվել Քոչարյանի նկատմամբ հանրային վերաբերմունքը՝ նշելով բառացի հետևյալը «... Այդ մարդը տասը տարի զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը (լեգիտիմության խնդիրը դեռ մի կողմ թողնենք), այդ ընթացքում պաշտոնապես բիզնեսով չի զբաղվել, պաշտոնանկությունից հետո պարզվել է, որ նրա ընտանիքի անդամները մուլտիմիլիոնատերեր են, ինքն էլ տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում աֆրիկյան սավաննաներում որսով զբաղվելու վրա։ Ընդ որում՝ նրա պաշտոնավարման տարիներին բոլորը համոզված էին, որ ապօրինի հարստացումը, վաղ, թե ուշ պատժվելու է։ Հիմա այդ «վաղ, թե ուշ»-ը եկել է։ Այո, գոյություն ունի անմեղության կանխավարկած, այո, ցանկացած հանցագործություն պիտի հիմնավորվի անհերքելի ապացույցներով, հակառակ դեպքում անձին պատասխանատվության ենթարկել չի կարելի, բայց բանն այնտեղ է հասել, որ Հայաստանում այսօր լրջորեն քննարկվում է՝ այդ մարդը հանցագո՞րծ է, թե՞ բյուրեղյա ազնվությամբ քաղհալածյալ։ Իրականում նման քննարկում չպիտի լիներ, պիտի այլ հարց քննարկվեր՝ լա՞վ են աշխատում իրավապահները, թե՞ վատ (եթե չեն կարողանում անհերքելի ապացույցներ ներկայացնել)...»,- վերջում զարմանում է պարբերականը։

Անկասկած, Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի մտածելու, որ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլար ունի, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը իրեն է պատկանում, որ Հայաստանի բանկերի մեծ մասը նույնպես իրենն է: Արամ Հարությունյանն էլ, օրինակ, իրավունք ունի մտածելու, որ ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը 5 մլրդ դոլարի տեր է, որ իր եղբորն էր ժամանակին պատկանում այն ժամանակվա երկրի տնտեսության ուղիղ կեսը: Հմայակ Հովհաննիսյանն էլ կարող էր համոզված լինել, որ, օրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակ երկրի կեսը իր եղբորը՝ Սաշիկին էրպատկանում: Իսկ, օրինակ Նարեկ Մալյանն էլ կարող է  համոզված լինել, որ միլիարդատեր է դարձել անձամբ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Խաչատրյանից, Սամվել Ալեքսանյանից և հանրությանը  հայտնի մյուս  դեմքերից գաղտնի, ստվերային գումարներ հավաքելով:

Սրանք, այսօր այն հայտնի միֆերն  են, որոնք տարածված են հանրության մեջ: Հանրության մի մասը մի միֆին է հավատում, իսկ մյուս մասը՝մյուսին:

Բայց կոնկրետ պրակտիկ քայլերի դեպքում պետք է շարժվել օրենքով: Ռոբերտ Քոչարյան իր ժամանակ հրաժարվեց ուսումնասիրել Տեր-Պետրոսյանի վերաբերյալ միֆերը,  Սերժ Սարգսյանը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանին այսօր հետաքրքիր է բացառապես Քոչարյանի շուրջ միֆերի ստուգումը, մյուսների գործը նրան հետաքրքիր չէ: Ինչը հասկանալի է, և դա նրա գործն է: Ավելին, դա նույնիսկ ողջունելի է, քանի որ  դա մարդկային չէր լինի, շատ հասկանալի պատճառներով...: Բայց դա այլ խնդիր է:

Փաշինյանը    ստուգում է  այն մարդու գործը, որին համարում է իր թշնամին և որին որևէ հարցում պարտական չէ: Դա հասկանալի է, բայց դա պետք է իրականացնի բացառապես իրավական ճանապարհով:

Նույնիսկ  ադրբեջանցիները հայերի հետ հակամարտության մեջ լինելով՝ չեն ուզում այրել բոլոր ճանապարհները: Քանի որ հասկանում են, որ բոլոր  կամուրջները այրել  չի կարելի: Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն՝ «ուժը ծնում է հակաուժ և փորձում է պահպանել հավասարակշռության բալանսը»: Նշենք, որ դա բնության օրենք է և գործում է ամենուրեք:

Իմիջիայլոց ,անկախ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի հանդեպ վերաբերմունքից՝ բերենք ընդամենը մի կարճ տեղեկանք:

1990 թվականին Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ն,  տարբեր հաշվարկներով,  տատանվում էր 25-30 մլրդ  դոլարի սահմաններում: 1998 թ-ին այն դարձել էր...2 մլրդ դոլարի չափի: Անշուշտ, այստեղ իր դերն էր կատարել և պատերազմը, և ԽՍՀՄ-ի փլուզումը, և շրջափակումը: Բայց արդյո՞ք Հայկազ Ղահրյանի լրատվամիջոցում նախկինում աշխատած լրագրող Փաշինյանը կարծում է, որ այս ամենը պայմանավորված էր բացառապես օբյեկտիվ հանգամանքներով, իհարկե,  ոչ: Եվ դա շատ լավ գիտի Փաշինյանը:

1998 թ-ից,  երբ Քոչարյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, 10 տարվա ընթացքում  երկրի տնտեսության ՀՆԱ-ն 2 մլրդ-ից աճեց մինչև...12 մլրդ դոլարի: Այսինքն, աճեց  6 անգամ: Երկրի բյուջեն 400 մլն դոլարից դարձավ ...2,5 մլրդ դոլար, այսինքն, աճեց ավելի քան 6 անգամ: Սա էր այն ժամանակվա իսկական տնտեսական հեղափոխությունը, որի մասին այսօր խոսում է Փաշինյանը: 2008 թ-ից մինչև 2018 թվականը երկրի տնտեսության ՀՆԱ-ն և բյուջեն մնացին նույնը: Իսկ պետական պարտքը մեծացավ ավելի քան 4 մլրդ դոլարով:

Սրանք այն չոր  փաստերն են, որ անկախ Նիկոլ Փաշինյանի, Արամ Հարությունյանի, Հմայակ Հովհաննիսյանի և Նարեկ Մալյանի սուբյեկտիվ կողմնորոշումներից հուշում են, թե ով ով է եղել և ով ինչպես է զարգացրել երկիրը այս 30 տարիների ընթացքում:

Անկասկած, այդ ընթացքում եղել են  և չարաշահումներ, և խայտառակ երևույթներ, և կեղծիքներ:

Բայց չի կարելի 96 թ-ի տանկերը չնկատել, իսկ 2008 թ-ի տանկերը  մտցնել մարդկանց աչքերը: Մարդիկ, կներեք ավանակ չեն, որ չհասկանան, թե ինչի համար է այս ամենը կատարվում:

Եվ այդ տեսանկյունից խոսել օբյեկտիվ մոտեցման մասին, մեղմ ասած,  ծիծաղելի է:

Եթե Փաշինյանն ուզում է «բացել 2008 թ-ը», ապա պետք է սկսի 96  թ-ից, հետո անցնի հոկտեմբերի 27-ով և սահուն մտնի 2008 թվական:

Բայց այդ ճանապարհը բռնելով, դժվար թե, Փաշինյանը կարողանա դուրս գալ երկրի պատմական կնճիռներից:  Քանի որ  այդ ճանապարհին երկիրը կպառակտվի 15 մասի: Այսօր արդեն Հայաստանի բոլոր գյուղերում ընթանում է պառակտման աննախադեպ գործընթաց: Ի դեպ, կա տեսակետ, որ սա ծրագրավորված գործընթաց է, որը թելադրվում է մեկ հայտնի կենտրոնից: Ավելին, կա նաև ավելի արմատական տեսակետ, որ դա ուղղորդվում է դրսից՝  ներկայիս իշխանությունների օժանդակությամբ: Մենք այդ տեսակետը չենք կիսում, բայց այդ տեսակետը տարածվում է սրընթաց ձևով:

Այսօր արդեն մենք ունենք սուպեր պառակտված հասարակություն: Հռետորական հարց, այս պայմաններում հնարավո՞ր է իրականացնել տնտեսական հեղափոխություն, իհարկե, ոչ: Հնարավո՞ր է միասնական մոտեցում ունենալ գոնե մի քանի խնդիրների շուրջ: Արդեն  խիստ կասկածելի է:

Վերջում վերը նշված պարբերականն այն եզրահանգմանն է գալիս, որ «...Միասնություն, իհարկե, պետք է։ Բայց առաջին հերթին պետք է միասնաբար որոշենք՝ կամ համաներման սկզբունքով մոռանում ենք անցյալում կատարված հանցագործությունները և մեկառմիշտ փակում այդ թեման, կամ բացահայտում ենք ամեն ինչ՝ առանց ընտրանքային մոտեցման։ Սա է ներհասարակական համերաշխության միակ ճանապարհը»:

Փաշինյանական  այս խմբագրականի եզրահանգման հետ չի կարելի չհամաձայնվել:  Կամ նոր էջ պետք է բացել մեր երկրի պատմության մեջ՝ քաղաքական գնահատական տալով  անցած 30 տարվա պատմությանը՝  ներկայացնելով  թե դրական, և թե բացասական երևույթները: Կամ էլ պետք է սկսել Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Ղանդիլյանի, Վարդգես Պետրոսյանի սպանություններով, անցնել  1995 թ-ի կեղծված ընտրությունով, հետո 1996 թ-ի խայտառակությունով, հետո 1998 թ-ի փաստացի հեղաշրջումով, հետո հոկտեմբերի 27-ով, հետո 2008-ի մարտով, որտեղ սպանվեցին 10 մարդ և մի քանի հարյուր վիրավորներ ունեցանք և այդ չափ պառակտումներից հետո, սպասենք, թե երբ է ադրբեջանական բանակը սթափեցնելու մեզ ռազմաճակատում:

Բոլոր այս դեպքերը պետք է փակվեն, դառնան պատմություն: Հոկտեմբերի 27-ը, որպես բացառություն, առանց մեծ  աղմուկի պետք է բաց թողնել, զուտ երկրի անվտանգության տեսանկյունից ուսումնասիրելու համար:

Ո՞րը կլինի Փաշինյանի ընտրությունը, պարզ կդառնա մոտ ժամանակներս: Այսօր ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ և եթե նա այս հարցում հապաղի, ապա այն անդառնալի կլինի իր իշխանության հետագա ճակատագրի տեսանկյունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company