Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞ ԱԱԾ, թե ՀՔԾ Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել ««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին
ԼՐԱՀՈՍ
Գևորգ Պետրոսյան Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը աաա Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ աաա Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու Եվա Ռիվաս Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար Արփինե Հովհաննիսյան Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Նարինե Թուխիկյան Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին գֆհ Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞ ԱԱԾ ԱԱԾ, թե ՀՔԾ Աղվան Պողոսյան Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին աաա Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ ՀԴՄ Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք aaa Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել լ ««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց աաա Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին աաա Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել Սանիտեքի Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը 12 Ով էր ճիշտ և ով սխալվեց Էդուարդ Աղաջանյան Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել աաա Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար Փաշինյան Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում» Ադրբեջան Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին աաա Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար աաա ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ ԵՊՀ- ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել աաա Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է աաա «Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն 12 Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը hjk Ստամբուլում 4 հարկանի շենք է փլվել. ևս 10 բարձրահարկ փլուզման եզրին է. Տեսանյութ Փարիզ, Աստվածամոր տաճար Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդն այրում Փարիզի Աստվածամոր տաճարը. Տեսանյութ հյկ Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ. Էդուարդ Շարմազանով tyujr «Նոր Ալիք 2019»-ին Հայաստանը կներկայացնի Տյոմը բն Կարճ ժամանակ հետո մեր երկիրը նույնպես հայտնվելու է կրոնական անհանդուրժողականության թիրախում ՀՅԿ Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունի հգֆհ Ուկրաինայի ընտրությունները, Քեթրինի Միհրանի ձերբակալությունը. ապրիլի 22-ի ուշագրավ լուրերը. Տեսանյութ հյ «Golden Palace»-ի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը հյկ Ես միշտ օրինապահ մարդ եմ, մեռնեմ օրենքին. Բարսեղ Բեգլարյան հյկլ Սերժ Սարգսյանը խոսեց. Տեսանյութ հդֆ Համարձակ ու սեքսուալ. Իջինը նոր տեսահոլովակ է ներկայացրել հյկ Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը մարզպետների հետ յֆգ Ժողովրդավարության "double check"-ը, Ուկրաինան և Հայաստանը ւտռւ «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում». Սիրուշոյի գրավիչ լուսանկարը նհգ Ադրբեջանում մայիսի 1-ին կմեկնարկեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը կխոսի, բայց՝ ոչ վաղը աաա Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3. Տեսանյութ հարձակվել են Մասիսում հարձակվել են Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի վրա փողոցներ Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանի կինը գրառում է կատարել Զելենսկի Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ աաա Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Պետրոսյան «Մեր ազգին մենակ մարիխուանայի տոնն էր պակաս». Գ. Պետրոսյան Հովհաննիսյան ԵԽԽՎ–ի հայտարարությունը Ցեղասպանության դատապարտման հարցում ԱԺ դիվանագիտության ձեռքբերումներից է. Հովհաննիսյան. Լուսանկար աաա Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան Անի Կարապետյան Եթե Եվրոպան էլ Նիկոլի պես սուտասան չէ, պետք է ականջալուր լինի Ռ.Քոչարյանի հոդվածին. Անի Կարապետյան Արմեն Աշոտյան «Մարտի 1-ով սպառնացողն անարյուն չէր հեռանա»․ Արմեն Աշոտյան աաա Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի և Ա. Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ Շրի Լանկայում Շրի Լանկայում եկեղեցու մոտ ևս մեկ պայթյուն է որոտացել

««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց
1

Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել
2

Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը
3

Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել
4

«Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն
5

ԱԱԾ, թե ՀՔԾ
6

Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար
7

Ով էր ճիշտ և ով սխալվեց
8

Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք
9

Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին
10

Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում»
11

Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել
12

Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար
13

Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է
14

Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին
15

Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը
16

Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ
17

Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը
18

Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին
19

Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ
20

Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞
21

Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու
22

Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին
23

ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել
24

Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար
25

ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ
26

Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը
27

Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ
28


15 Ապրիլ 2019 թ․ 13:24

Վահե Հովհաննիսյան. «Նրանք, ովքեր հարձակվում են միասին»

1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է հուտուների «Ինտերահամվե» կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։


Նախաքաղաքացու օրը

Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ չենք պատկերացնում նրա շերտերը, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը, նրա իրական արժեքները և մնացած՝ այլ հասարակություններին բնութագրող որակները։

Պատմությունը եղել է ծանր, ուսումնասիրությունները՝ քիչ։

Մենք դեռևս ապրում ենք ուրիշների և հաճախ՝ ինքներս մեր մասին հորինած պատկերացումների և հորինվածքների շրջանակում։

Հետևաբար՝ ինքնաճանաչման փուլը, իրական ընկալման, դժվար խոստովանությունների փուլը առջևում է։ Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչերի է դա բերելու։ Ջինը արդեն բաց է թողնված, պրոցեսը կարծես թե անդառնալի է։ Եթե այս պրոցեսը մատնվի ինքնահոսի՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, բայց անգրագիտության պատճառով սխալ ուղղորդվի, մենք ստանալու ենք մի իրականություն, որից միայն խուսափել է պետք։ Կա մեկ ճանապարհ՝ շատ զգույշ ու գրագետ ազդել պրոցեսների վրա, կրթել հասարակություն, թույլ չտալ վտանգավոր միտումներ։

Երբ հարթակից հնչեց հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու հրահանգը, երբ հորինվեց հեղափոխություն և հակահեղափոխություն բաժանումը, հնի ու նորի բանաձևը, ինձ համար պարզ էր, որ սխալի ստարտի կոճակը սեղմել ենք։ Իսկ երբ նկատեցի, որ հարթակում՝ բանախոսի հետևում կանգնած կիրթ մարդիկ ծափահարում են, այլևս չմնաց ոչ մի կասկած, որ մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ։

Եթե հարթակը ավելի զուսպ լիներ, կարելի էր ենթադրել, որ կա մի շերտ, որը հասկանում է, որ որևէ դեպքում, որևէ նպատակի համար չի կարելի հասարակությունը բաժանել ներքին թշնամիների։ Որովհետև դրանից մինչև «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» հեռու չէ։

Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության և «հանուն ճշմարտության և օրենքի» վարքագծի տարբերությունը։ Տնտետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել։

Այս հասարակությունը չգիտի շատ բաներ, որովհետև չեն ասել, չեն սովորեցրել՝ սերունդներ շարունակ։ Փոխարենը՝ փայլուն գիտի մեկի վրա զանգվածային, «շատով» հարձակվելու արվեստը։ Տրանսգենդերի պատմությունից միակ շահողը Նազենի Ղարիբյանն էր։ Մինչ տրանսգենդերի ելույթը հայ հասարակության թիվ մեկ կոնսոլիդացված թիրախը Ն. Ղարիբյանն էր։ Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն։ Ապահով հարձակվեն։ Նազենի Ղարիբյանի վրա հարձակվել էին բոլորը ու նաև նրանք, ովքեր երբևէ օպերան ներսից չեն տեսել, և այդ հեռանկարը նրանց չի սպառնում։ Տրանսգենդերը փրկեց Նազենիին՝ իր վրա վերցնելով համայն հայության ցասումը։

Բայց այս շղթան շատ դժվար է լինելու կանգնեցնել. վաղը կմոռանան տրանսգենդերին ու կանցնեն հաջորդին, հետո՝ մյուսին, հետո՝ հարյուրերորդին։ Ենթադրաբար՝ ոմանց հանդեպ ագրեսիան սոցցանցերից մի օր կանցնի իրական կյանք, ու մենք կունենանք հաշվեհարդարների սահմռկեցուցիչ պատմություններ։

Այս հասարակությանը ոչ ոք երբևէ չի կրթել, բայց մինչև վերջին գիծը օգտագործել են նրա անկրթությունը. օգտագործել, օգտագործել, օգտագործել։

Այս առումով ամենաբնորոշը Հայաստանի ամենաթունավոր հարթակին վերածված՝ օպերայի հարթակն էր։ Անկախության ձևավորման տարիների ազնիվ, ինքնաբուխ, ազատ մտքի հարթակից այն սահուն փոխակերպվեց քաղաքական հաշվենկատ առևտրի ու մանիպուլյացիաների հարթակի։ Գուցե ՝ դա համարժեք պատասխանն էր իշխանությունների՝ ոչ հասուն քաղաքական պահվածքի և այլ որակների։ Ինչ էլ որ լինի պատճառը, հետևանքն եղավ այն, որ, վաղ 2000-ականներից սկսած, այս հասարակության տարբեր սերունդներին թունավորել ու մոլորեցրել են այդ հարթակից, ներշնչել սեփական շահով պայմանավորված գաղափարներ, ներարկել ատելություն, սերմանել պառակտում ու թշնամանք, տարածել ամենագռեհիկ ստերը՝ բամբ, ճղճղան, երգեցիկ, հոգևոր և այլ տիպի ձայներով։ Նայած, թե ով՝ ինչ փուլում։ Այսօր այդ հարթակն իր բովանդակային ու գեղագիտական ողջ «հմայքով» սահուն տեղափոխվել է սոցիալական ցանցեր։

Այն, ինչը սկսվեց կատարվել սոցիալական ցանցերում մեկ տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, դա մենք ենք, մեր հասարակությունը։ Եթե մարդը դրսևորում է նման վարքագիծ ու արժեհամակարգ սոցցանցերում, ապա նույնին ընդունակ է տանը, ընտանիքում, աշխատավայրում, բանակում, փողոցում՝ ամենուր։ Սա ինքնին արդեն լրջագույն խնդիր է։ Սրա ամենալուրջ պատնեշը, ամենաէֆեկտիվ լուծումը կլիներ այն, որ նոր իշխանությունը որպես քաղաքացի լիներ ավելին, քան՝ իր համակիրների սոցցանցը։

Իշխանությունը Հայաստանում միշտ պետք է լինի ավելի զուսպ, քան հասարակությունը, ավելի հանդուրժող, քան հասարակությունը, ավելի լայնախոհ, քան հասարակությունը, ավելի հստակ, քան հասարակությունը։ Երբեք իշխանությունը Հայաստանում չպետք է տուրք տա հանրային ագրեսիվ կամ հետադիմական հոսքերին։ Երբեք, ոչ մի պայմանով։ Իսկ այսօրվա պայմաններում թերևս կա անհրաժեշտություն՝ միասին տոնելու մի օր, և այն պիտի կոչվի Նախաքաղաքացու օր։

Շատ զգույշ պետք է լինել լրատվամիջոցների և լայվերի զանգվածային ազդեցության հարցում։ Դրանք մեր տիպի հասարակությունների վրա ունենում են տասնապատիկ ավելի ուժեղ ազդեցություն, և շատ հեշտ է այս կամ այն մարդու կամ խավերի հանդեպ չարություն ու թշնամանք ձևավորել։ Սա շատ խաբուսիկ հաջողություն է, որովհետև անձերը ժամանակի ընթացքում կփոխվեն, իսկ սերմանված չարությունը շատ երկար է մնալու և անընդհատ ձգտելու է պարպվել՝ նոր հասցեներ փնտրելով։ Կար մի լրատվամիջոց՝ «Հազարավոր բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» RTLM, որը մի երկրում այնքան սև ու սպիտակի քարոզ արեց, որ դա վերջացավ աննկարագրելի ողբերգությամբ։

«Ատելության ռադիոները», ճակատագրի հեգնանքով, իրենց անվան մեջ հաճախ կրում են «ազատ» և «ազատություն» բառերը։

Շատ զգույշ պետք է լինել լայվերի դաշտում։ Որովետև ոչ մի ֆեյք երբեք այդքան վնաս չի կարող տալ, այդքան պառակտում ու անորոշություն չի կարող տարածել, որքան՝ պաշտոնյայի հստակ անուն ազգանունով լայվը։

Հայ հասարակության բոլոր շերտերը բացահայտված չեն. սա դեռ մութ անտառ է, երբեք չի իմացվի՝ ինչպիսին են լինելու ռեակցիաները, հետևանքներն ու հետևությունները։

Երբ որևէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։ Հակառակը լրիվ այլ տեղ է տանելու։ Նամակ է՝ կհորինվի, կտարածվի, կանցնի, բայց զանգվածները կդառնան ավելի մոլորված ու անփարոս։

Այս պայմաններում ցանկացած մարդու կամ ցանկացած գաղափար կարելի է սարքել թիրախ ու «ագրեսիվ շատով» հարձակվել վրան։

Այս ամենի զուգահեռ պրոցեսը վախն է։ Երբ գործում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին» օրենքը, մնացածը սկսում են զգուշանալ, վախենալ։ Վախը խժռում է անհատականությունը, անհատի ձայնը։ Մյուսները, որոնք չեն կիսում զանգվածի տեսակետը, սկսում են վախենալ՝ իրենց ձայնը բարձրացնել, իրենց անհամաձայնությունն ասել։ Երբ ամիսներ առաջ սկսվեց ուղղորդվող տեղեկատվական արշավը Ռ. Քոչարյանի դեմ, երբ նրան սկսեցին մեղադրել բոլոր հնարավոր և անհնարին մեղքերում, շատերը, որոնք հասկանում էին, որ գործի մեծ մասը ուղղորդվող բանահյուսություն է, վախեցան բարձրաձայն դա ասել։ Դիմացը ագրեսիվ շատն էր՝ իր ուղղորդվող չարությամբ։ Ու հանկարծ չմտածեք, թե դա ընդամենը Քոչարյանի անձով էր պայմանավորված։ Երբ բազմությունը ամենավերջին բառերով հարձակվեց «Իմ քայլի» կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի վրա, «Իմ քայլի» անդամները (որոնք, ի դեպ, շատ լավ գիտեին, որ դա Ն. Ղարիբյանի խաղը չէր), նրա համար չպայքարեցին, չպաշտպանեցին, դուրս չեկան «շատի» դեմ, գերադասեցին չերևալ, քանի որ դիմացը շատով էին։ Հետևաբար՝ ոչ ոքի թող չթվա թե, ինքը ապահովագրված է, ու երբ «շատը» մի օր կհարձակվի իր վրա, իր թիմերն ու թիմակիցները, համախոհներն ու լայնախոհները ամուր կկանգնեն։

Ի՞նչ լուծում կա

Մենք պետք է հասկանանք խնդրի կարևորությունը։ Սա տեսական քննարկում չէ, սա շատ կոնկրետ հարց է՝ կոնկրետ իրականությամբ և կոնկրետ հետևանքներով։ Պետք է զգույշ լինել կախելու, այրելու, մատնելու, ուրանալու սողացող միտումներից։
Մենք պետք է ձևակերպենք նոր խաղի կանոն. որևէ շահի, որևէ նպատակի համար այսուհետ թույլ չտալ ներքին բարիկադներ, ներքին բաժանումներ, ներքին թշնամության սերմանում։

Մենք պետք է շատ զգույշ լինենք ազգային անվտանգությանը վերաբերող ձևակերպումների մեջ, հանկարծ որևէ վտանգավոր գաղափար չդրվի շրջանառության ու չշահի հանրության սիրտը (կարմիր թուրքերին Ղարսը հանձնելու օրինակով)։

Շատ կարևոր է, որ իշխանությունը բոլոր կարևոր հարցերի շուրջ ճիշտ ժամանակին և հստակ ձևակերպի իր տեսակետները։ Սա վերաբերում է բոլոր իշխանություններին։ Անկարծիք, անկայուն տեսակետներով իշխանությունը ամենապարարտ միջավայրն է՝ վտանգավոր հասարակական տրամադրությունների զարգացման համար։ Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռևս մեծ դժվարությամբ են գեներացնում առողջ գաղափարներ, և, որպես կանոն, պաշտոնական տեսակետի բացակայության դեպքում, հակագիտական ու հակաօրինական մտքերի հեղեղ է սկսվում։

Երբեք չի կարելի հասարակությանը մատուցել թիրախներ. ոչ մի շահի, ոչ մի նպատակի համար։ Դա վերջ չունեցող պրոցես է։ Եվ սա բոլորից ավելի արագ պետք է հասկանան ԱԺ-ի 88-ը և կառավարության անդամները։ Որոշ ժամանակ անց նրանք են դառնալու թիրախը. դա պետք է հիմա գիտակցել՝ բարձր վարկանիշի պահին։ Պետք է այս պահից սկսած անել ամեն ինչ, որ այդ ժամանակ տրամադրությունները չլինեն անկառավարելիության հասնող ագրեսիվ։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company