Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞ ԱԱԾ, թե ՀՔԾ Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ
ԼՐԱՀՈՍ
զոհվել Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները աաա Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը Պամելա Անդերսոն, ֆոտոշարք Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում Գևորգ Պետրոսյան Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը աաա Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ աաա Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու Եվա Ռիվաս Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար Արփինե Հովհաննիսյան Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Նարինե Թուխիկյան Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին գֆհ Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞ ԱԱԾ ԱԱԾ, թե ՀՔԾ Աղվան Պողոսյան Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին աաա Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ ՀԴՄ Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք aaa Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել լ ««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց աաա Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին աաա Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել Սանիտեքի Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը 12 Ով էր ճիշտ և ով սխալվեց Էդուարդ Աղաջանյան Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել աաա Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար Փաշինյան Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում» Ադրբեջան Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին աաա Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար աաա ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ աաա Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է ԵՊՀ- ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել աաա «Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն 12 Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը hjk Ստամբուլում 4 հարկանի շենք է փլվել. ևս 10 բարձրահարկ փլուզման եզրին է. Տեսանյութ Փարիզ, Աստվածամոր տաճար Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդն այրում Փարիզի Աստվածամոր տաճարը. Տեսանյութ հյկ Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ. Էդուարդ Շարմազանով tyujr «Նոր Ալիք 2019»-ին Հայաստանը կներկայացնի Տյոմը բն Կարճ ժամանակ հետո մեր երկիրը նույնպես հայտնվելու է կրոնական անհանդուրժողականության թիրախում ՀՅԿ Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունի հգֆհ Ուկրաինայի ընտրությունները, Քեթրինի Միհրանի ձերբակալությունը. ապրիլի 22-ի ուշագրավ լուրերը. Տեսանյութ հյ «Golden Palace»-ի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը հյկ Ես միշտ օրինապահ մարդ եմ, մեռնեմ օրենքին. Բարսեղ Բեգլարյան հյկլ Սերժ Սարգսյանը խոսեց. Տեսանյութ հդֆ Համարձակ ու սեքսուալ. Իջինը նոր տեսահոլովակ է ներկայացրել հյկ Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը մարզպետների հետ յֆգ Ժողովրդավարության "double check"-ը, Ուկրաինան և Հայաստանը ւտռւ «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում». Սիրուշոյի գրավիչ լուսանկարը նհգ Ադրբեջանում մայիսի 1-ին կմեկնարկեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը կխոսի, բայց՝ ոչ վաղը աաա Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3. Տեսանյութ հարձակվել են Մասիսում հարձակվել են Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի վրա փողոցներ Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանի կինը գրառում է կատարել Զելենսկի Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ աաա Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Պետրոսյան «Մեր ազգին մենակ մարիխուանայի տոնն էր պակաս». Գ. Պետրոսյան Հովհաննիսյան ԵԽԽՎ–ի հայտարարությունը Ցեղասպանության դատապարտման հարցում ԱԺ դիվանագիտության ձեռքբերումներից է. Հովհաննիսյան. Լուսանկար աաա Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց
1

Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել
2

Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը
3

Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել
4

ԱԱԾ, թե ՀՔԾ
5

«Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն
6

Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար
7

Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք
8

Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին
9

Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար
10

Ով էր ճիշտ և ով սխալվեց
11

Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը
12

Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում»
13

Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու
14

Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել
15

Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար
16

Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է
17

Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին
18

Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը
19

Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ
20

Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞
21

Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը
22

Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին
23

Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին
24

Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ
25

ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել
26

Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ
27

ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ
28

Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը
29

Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները
30

Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում
31


13 Ապրիլ 2019 թ․ 12:22

Ո՞րն է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության գլխավոր տարբերությունը. Տեսանյութ

Իշխող ուժի գլխավոր խոսափողներից մեկը՝«Հայկական ժամանակը» երեկ խմբագրականով է հանդես եկել, որտեղ նշվում էր, թե որն է Սերժ Սարգսյանի ժամանակվա և այսօրվա իշխանությունների կողմից վարած արտաքին քաղաքականության գլխավոր տարբերությունը:

Նշելով նախկին իշխանության ձախողումները, պարբերականը մասնավորապես նշում է բառացիորեն հետևյալը՝ «... Սերժ Սարգսյանի արձանագրած «արդյունքը» բոլորս ենք տեսել։ Սկզբում նա «ասոցացվում էր»  Եվրամիության հետ, ու Ռուսաստանը, որին դա դուր չէր գալիս, միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառեց Ադրբեջանին, հետո նա «փոշմանեց» ու մտավ ԵԱՏՄ, բայց արդեն ուշ էր, եւ արդյունքը եղավ ապրիլյան պատերազմը...»: Շարունակելով իր եզրակացությունը՝ «Հայկական ժամանակը» նշում է, որ ի տարբերություն նախորդների, ներկայիս իշխանությունը  վարում է ավելի ինքնուրույն քաղաքականություն,- «Իսկ ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Պարզապես փորձում են բարձրացնել մեր ինքնիշխանության մակարդակը։ Ընդ որում, հասկանալով, որ արտաքին բեւեռներից որեւէ մեկին դա դուր չի գալու, որովհետեւ այդ բեւեռներից յուրաքանչյուրը փորձում է ոչ թե պարզապես նվազեցնել մյուս բեւեռի ազդեցությունը Հայաստանի վրա, այլ դրա փոխարեն մեծացնել ի՛ր ազդեցությունը՝ առանց մեկ միլիմետր բարձրացնելու Հայաստանի ինքնիշխանության մակարդակը»,- եզրակացնում է սույն պարբերականը։

Հետո կոնկրետ օրինակ բերելով Քոչարյանի գործը կամ տրանսգենդերների խնդիրը, պարբերականը եզրակացնում է, որ Երևանը այս հարցերում անզիջում է, քանի որ- «...Ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, որքան էլ բարդ ու բոլոր կողմերից թիրախավորված, բայց երեւի միակ ճանապարհն է»:

Այս խմբագրականի թերևս միակ դրականը այդ վերջին «երևի» ձևակերպումն էր: Քանի որ հույս կա, որ այդ խմբագրականի հեղինակը վերջում կասկածով է եզրափակում իր միտքը:

 Փորձենք պատասխանել այս խմբագրականի հարցադրումներին, հույս ունենալով,որ այդ  կասկածը կարող է բերել սեփական սխալների գիտակցմանը:

Երբ սխալվում էր Սերժ Սարգսյանը, ո՞րնէր Փաշինյանի դիրքորոշումը

Խմբագրականում, ճիշտ է նշվում, որ 2011-2013 թվականների ոչ խելամիտ եվրաասոցացվող գործընթացի պատճառով Մոսկվան սկսեց զենք վաճառել Ադրբեջանին, որը,  ի դեպ, այդ ասոցացվող գործընթացին չէր մասնակցում: Բայց որտե՞ղ էր այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ դիրքորոշում ուներ նա այդ հարցում: Իսկ միգուցե նա զգուշացնու՞մ էր Սերժ Սարգսյանի նման վտանգի մասին: Միանշանակ, կարող ենք ասել, որ՝ ոչ: Դեռ ավելին, նա այդ «անմիտ» եվրոասոցացվող գործընթացի ջերմ ջատագովներից էր: Իսկ եթե այդպես է, ապա նա պակաս պատասխանատվություն չի կրում Ադրբեջանին 5 միլիարդ զենքի վաճառքի համար: Եվ այսօր դրա մասին հիշեցնելը, առնվազն, մեղմ ձևակերպենք ՝բարոյական չէ: Անցնենք առաջ, խմբագրականը նշում է, որ հետո Սերժ Սարգսյանը ստիպված կնքեց Մոսկվայի հետ «մաքսային միությանը» միանալու համաձայնագիրը, բայց արդեն ուշ էր...: Հիշեցնենք, որ նույնիսկ այդ ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանը ծաղրում էր Սերժ Սարգսյանի այդ քայլը: Այո, ճիշտ է, սխալ քայլի համար երկիրը վճարում է: Մենք վճարեցինք դրա համար 2016 թ-ի ապրիլին: Իսկ ի՞նչ դիրքորոշում ուներ այդ փուլում Նիկոլ Փաշինյանը, խմբագրականը չի նշում: Իսկ մենք հիշեցնենք: Մինչ 2013 թ-ի սեպտեմբերը, Փաշինյանը եվրոասոցիացիայի ջերմեռանդ կողմնակիցն էր, այսինքն, Սերժ Սարգսյանի հետ ուներ նույն դիրքորոշումը: Արդեն նույն թվականի սեպտեմբերին նա քննադատում էր Սարգսյանի քայլը: Ինչը նշանակում էր, որ եթե Սերժի տեղը լիներ Նիկոլը, ապա նա մինչև վերջ դիմադրելու էր Կրեմլին, և մենք ստանալու էինք, ոչ թե 2016 թ-ի ապրիլ, այլ ավելի մեծ աղետ: Ուկրաինայի ու Վրաստանի օրինակները մեր աչքի առջև են:

Անցնենք խմբագրականի երկրորդ մասին, որտեղ նշվում է, որ, ի տարբերություն նախորդների, ներկայիս իշխանությունը վարում է «ավելի ինքնուրույն քաղաքականություն»:

Ի՞նչ է  դա նշանակում գործնականում:

Եթե նախկինները փորձում էին վարել, այսպես կոչված և-և-ի քաղաքականություն, լավ թե վատ, ապա ներկաները ակնհայտորեն վարում են Ոչ-Ոչ-ի քաղաքականություն, որը աղետի է հասցնելու մեր երկիրը: Բերենք ընդամենը մի քանի օրինակ:

Օրինակ առաջին

Փաշինյանի ջանքերով ՀԱՊԿ-ում մենք ունենք լուրջ կորուստ և դրա արդյունքում  Մոսկվան սկսել է մեզ կասկածանքով  վերաբերվել, սակայն Վաշինգտոնն էլ դրանից հետո մեզ չի գնահատում: Արձանագրենք, այս հարցում մենք ունեցանք միայն բացասական գործոն:

Օրինակ երկրորդ

Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո, Վաշինգտոնից ստացանք բացասական գնահատանք, սակայն Մոսկվան դա առանձնապես չգնահատեց: Մեր շահերից էլ դա չէր բխում: Այս քայլից էլ ստացանք միայն բացասական արդյունք:

Օրինակ երրորդ

Բացահայտ հակառուսական գործիչներին իր կողքը պահելով՝  Փաշինյանը միայն գրգռում է Մոսկվային, սակայն Վաշինգտոնից տեսանելի օգուտ նույպես չունենք: Բացասական արդյունք:

Օրինակ չորրորդ

Բոլթոնի հետ սիլիբիլի անելուց հետո Ղարաբաղի հարցում մենք ստացանք խիստ բացասական արձագանք Մոսկվայից, և միաժամանակ հիասթափեցրինք Վաշինգտոնին, որովհետև վերջնաարդյունքում նրան մերժեցինք: Այսինքն, Փաշինյանը իրականացրեց մի յուրօրինակ մինիասոցիացիա Ղարաբաղի ուղղությամբ: Նույնպես բացասական արդյունք:

Օրինակ հինգերրորդ

Դուշանբեում Փաշինյանի պայմանավորվածության արդյունքում ճանապարհ բացվեց բացառապես, այսպես կոչված «սուբստանցիոն» բանակցությունների համար, որին Փաշինյանը պատրաստ չի: Փաստացի վիժեցված են նախորդ իշխանության ձեռքբերումները Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում: Այս հարցում էլ  Փաշինյանի վրիպումը ակնհայտ է:

Օրինակ վեցերրորդ

Ղարաբաղին բանակցային գործընթացում ակտիվացնելու ջանքերը մնացել են օդի մեջ: Այստեղ էլ ոչ մի դրական արդյունք չկա: Եվ տա աստված, որ հետագայում էլ, միջնորդների տարածաշրջանային այցերի ժամանակ, Բաքվի ու Երևանի հետ միասին այցելեն նաև Ստեփանակերտ, իմիջայլոց, ինչպես միշտ նախկինում է եղել:

Ամփոփենք, ի՞նչ ձեռքբերում ունի այսօր Նիկոլ Փաշինյանն արտաքին ոլորտում՝  զրո ձեռքբերում: Եթե սխալվում ենք, բերեք այլ օրինակներ:

Նույնիսկ նախկին իշխանությանների կողմից, 2017 թ-ին կնքված, այս անգամ շատ խելամիտ եվրոասոցացման պայմանագիրը, այսօր փաստացիորեն չի աշխատում: Ու՞մ սխալն է դա ՀՀԿ-ինը՞, սևերի՞նը, հակահեղափոխականների՞նը:

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ այս մեկ տարվա ընթացքում, Սերժի ու Նիկոլի արտաքին քաղաքականության գլխավոր տարբերությունն այն էր, որ առաջինը վարում էր  լավ, թե վատ ՝և-և-ի, իսկ երկրորդը՝ ոչ-ոչ-ի քաղաքականություն:

 Հուսանք, որ Փաշինյանի թիմն արդեն գիտակցել է, որ արտաքին ոլորտում միայն ձախողումներ են արձանագրված և ժամանակն է, որ մինչ ուրիշի սխալների մասին խոսելը, արժի, որ սեփական սխալները շտկելու մասին մտածել: Հակառակ դեպքում, այդ սխալների որակն այնքան վտանգավոր է, որ կարող է սպառնալիք դառնալ մեր երկրի և  Ղարաբաղի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company