Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞ ԱԱԾ, թե ՀՔԾ Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին
ԼՐԱՀՈՍ
աաա Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» զոհվել Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները աաա Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը Պամելա Անդերսոն, ֆոտոշարք Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում Գևորգ Պետրոսյան Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը աաա Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ աաա Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու Եվա Ռիվաս Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար Արփինե Հովհաննիսյան Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Նարինե Թուխիկյան Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին գֆհ Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞ ԱԱԾ ԱԱԾ, թե ՀՔԾ Աղվան Պողոսյան Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին աաա Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ ՀԴՄ Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք aaa Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել լ ««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց աաա Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին աաա Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել Սանիտեքի Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը 12 Ով էր ճիշտ և ով սխալվեց Էդուարդ Աղաջանյան Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել աաա Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար Փաշինյան Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում» Ադրբեջան Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին աաա Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար աաա ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ ԵՊՀ- ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել աաա Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է աաա «Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն 12 Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը hjk Ստամբուլում 4 հարկանի շենք է փլվել. ևս 10 բարձրահարկ փլուզման եզրին է. Տեսանյութ Փարիզ, Աստվածամոր տաճար Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդն այրում Փարիզի Աստվածամոր տաճարը. Տեսանյութ հյկ Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ. Էդուարդ Շարմազանով tyujr «Նոր Ալիք 2019»-ին Հայաստանը կներկայացնի Տյոմը բն Կարճ ժամանակ հետո մեր երկիրը նույնպես հայտնվելու է կրոնական անհանդուրժողականության թիրախում ՀՅԿ Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունի հգֆհ Ուկրաինայի ընտրությունները, Քեթրինի Միհրանի ձերբակալությունը. ապրիլի 22-ի ուշագրավ լուրերը. Տեսանյութ հյ «Golden Palace»-ի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը հյկ Ես միշտ օրինապահ մարդ եմ, մեռնեմ օրենքին. Բարսեղ Բեգլարյան հյկլ Սերժ Սարգսյանը խոսեց. Տեսանյութ հդֆ Համարձակ ու սեքսուալ. Իջինը նոր տեսահոլովակ է ներկայացրել հյկ Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը մարզպետների հետ յֆգ Ժողովրդավարության "double check"-ը, Ուկրաինան և Հայաստանը ւտռւ «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում». Սիրուշոյի գրավիչ լուսանկարը նհգ Ադրբեջանում մայիսի 1-ին կմեկնարկեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը կխոսի, բայց՝ ոչ վաղը աաա Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3. Տեսանյութ հարձակվել են Մասիսում հարձակվել են Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի վրա փողոցներ Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանի կինը գրառում է կատարել Զելենսկի Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ աաա Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Պետրոսյան «Մեր ազգին մենակ մարիխուանայի տոնն էր պակաս». Գ. Պետրոսյան Հովհաննիսյան ԵԽԽՎ–ի հայտարարությունը Ցեղասպանության դատապարտման հարցում ԱԺ դիվանագիտության ձեռքբերումներից է. Հովհաննիսյան. Լուսանկար

««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց
1

Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել
2

Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները
3

Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը
4

Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել
5

ԱԱԾ, թե ՀՔԾ
6

«Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն
7

Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար
8

Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար
9

Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք
10

Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին
11

Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը
12

Ով էր ճիշտ և ով սխալվեց
13

Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը
14

Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու
15

Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում»
16

Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել
17

Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար
18

Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է
19

Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին
20

Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ
21

Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞
22

Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին
23

Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը
24

Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին
25

Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ
26

Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում
27

Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը
28

Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ
29

ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել
30

ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ
31

Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
32


12 Ապրիլ 2019 թ․ 16:46

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց վերակենդանացնել ԵԿՄ–ն

Անցյալ տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո Երկրապահի ճակատագիրը մնաց օդից կախված: Փաշինյանը չէր մոռացել, թե ինչպես 2008-ի մարտին վերջին պահին Մանվել Գրիգորյանը գործնական ջանք չթափեց՝ միանալու համար այն ժամանակվա ընդդիմությանը: Իսկ ճգնաժամը հաղթահարելուց հետո Մանվելը մինչև 2018-ի ապրիլ հետևողականորեն աջակցում էր Սերժ Սարգսյանին: Ավելին՝ նա համարվում էր նախկին իշխանության ռազմական կցորդը:

Իսկ անցած տարվա ամռանը, երբ քրեական գործ բացվեց գեներալ Մանվելի դեմ, արդեն կասկածի տակ էր ոչ միայն գեներալի, այլև ողջ Երկրապահի ճակատագիրը: Այդ կառույցի անդամները խուճապահար փորձում էին «լեզու գտնել» Փաշինյանի հետ, որպեսզի կարողանային պահպանել կառույցը: Սկզբում առաջարկում էին որպես կառույցի ղեկավար  նշանակել Փաշինյանի գործընկերոջը՝ Սասուն Միքայելյանին: Սակայն վերջինս, իմանալով Փաշինյանի տրամադրվածությունը, ոչ միայն մերժում էր այդ առաջարկը, այլև ընդհանրապես կասկած էր հայտնում, թե ինչքանով է նպատակահարմար ԵԿՄ-ի հետագա գոյությունն ընդհանրապես: Այդ իսկ պատճառով երկրապահները որոշել էին կառչել Վազգեն Սարգսյանի եղբորից՝ Արամից, որպեսզի վերջինս ղեկավարի կառույցը: Արամը սկզբից համաձայնվեց ընդունել այդ առաջարկը՝ պայմանով, որ դա դրական կընդունվի նաև Փաշինյանի կողմից: Սակայն վերջինիս արձագանքը դրական չէր: Նախ՝ այդ ժամանակ Փաշինյանի ու Արամ Զավենիչի հարաբերություններն այդքան էլ փոխվստահելի բնույթ չունեին: Բացի այդ, Փաշինյանը չէր հասկանում, թե ինչու է անհրաժեշտ այդ կառույցն իրեն: Եվ վերջապես, գեներալի հայտնի կոռուպցիոն գործից հետո Փաշինյանի մոտ լուրջ կասկած կար՝ արդյոք այդ կառույցի վերակենդանացումը չի՞ խփի իր իմիջին:

Սակայն այդ ամենից բացի՝ կար նաև մեկ այլ հարցադրում՝ իսկ «նորացված ԵԿՄ-ն» ինչքանո՞վ կխանգարի կամ կօգնի Փաշինյանին իշխանության պահպանման համար:

Բանն այն է, որ այս կառույցն իր ստեղծման օրվանից առանցքային, յուրօրինակ քաղաքական «ջոկերի» դեր է խաղացել երկրի քաղաքական կյանքում:

Սկսած 1995-ի ընտրություններից՝ ԵԿՄ-ն ակտիվորեն միջամտել է երկրի ներքաղաքական հարցերին: Իսկ 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ առանցքային դեր է ունեցել ժողովրդական ընդվզումը ճնշելու հարցում: Եթե 96-ին նա աջակցեց կասկածելի ձևով ընտրված Տեր-Պետրոսյանին, ապա ուղիղ երկու տարի անց, հենց այդ կառույցի գործուն ջանքերի շնորհիվ, նույն Տեր-Պետրոսյանը հեռացվեց իր պաշտոնից: 1999-ի խորհրդարանական ընտրությունները ԵԿՄ-ի վերելքն էին, երբ այդ կառույցը, Հանրապետական կուսակցության և Կարեն Դեմիրճյանի ժողովրդական կուսակցության հետ միասին, կազմեց «Միասնություն» դաշինքը, և միասին մեծամասնություն վերցրեցին այդ տարի անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Հոկտեմբերի 27-ից հետո երկրապահները, արդեն Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին քաղաքական «ջոկերի» դեր ստանձնեցին ներիշխանական ու ներքաղաքական պայքարում:

Եվ վերջապես, 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում նույն ԵԿՄ-ն կրկին փորձում էր քաղաքական «ջոկերի» դեր ստանձնել իշխանության ու ընդդիմության արանքում: Արդյունքում՝ իշխանությունը կարողացավ պահպանել իր դիրքերը, իսկ ԵԿՄ-ն ու Մանվել Գրիգորյանը ստացան լրացուցիչ պրեֆերենցիաներ տնտեսական դաշտում այն ժամանակվա իշխանություններից:

Այդ ժամանակվանից Երկրապահի դերը երկրի քաղաքական կյանքում սկսեց նվազել: Եվ այդ կառույցը «ջոկերից» դարձավ իշխանության «կցորդ»: Իշխանությունները հետևություններ էին կատարել 96-ի և 2008-ի դեպքերից, և այլևս ոչ Մանվել Գրիգորյանը, ոչ էլ նրա տեղակալները գործող բանակում ծառայության մեջ չէին:

Անցած տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո այս կառույցի դերը մնաց օդից կախված: Սակայն վերջին պահին Փաշինյանը որոշեց «վերակենդանացնել» ԵԿՄ-ն:

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց «վերակենդանացնել» ԵԿՄ-ն

2018-ի ամռանը Փաշինյանի վարկանիշը չափազանց բարձր էր: Բացի այդ, նա չգիտեր, թե ինչ ուղով կընթանան ղարաբաղյան բանակցությունները: Հասկանալի պատճառով այդ պայմաններում նրան չէր հետաքրքրում ԵԿՄ-ն:

Բոլորովին այլ վիճակ է այսօր, երբ նրա վարկանիշը անկում է ապրում, և տեսանելի չէ, թե ով կարող է լցնել այդ բացը:

Այսօր Փաշինյանի վիճակը կայուն չէ ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում: Ամերիկացիները դժգոհ են Փաշինյանից, քանզի մեծ հույսեր էին կապում նրա հետ: Մոսկվան անթաքույց ցույց է տալիս իր դժգոհությունը մի շարք հարցերում:

Երկրի ներսում ժամանակը նույնպես աշխատում է Փաշինյանի դեմ, քանզի ժամանակն անցնում է, սակայն մարդկանց հույսերը մի շարք ուղղություններով այդպես էլ չեն արդարանում: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ այդ հույսերն արհեստականորեն ուռճացված էին, և դժվար է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու այդ հիասթափության ալիքը: Իսկ որ այն լինելու է, ակներև է:

Այդ փուլին սպասում են Փաշինյանի բոլոր հակառակորդները: Բայց Փաշինյանն ինքն է այդպիսի իրավիճակ ստեղծել, երբ տարբեր պատճառներով վանել է իրենից գրեթե բոլոր շրջանակներին: Պառակտել է հանրությանը մի շարք մասերի:

Բնականաբար, այդ իրավիճակում կտրուկ մեծանում է երկրի ուժային կառույցների դերը: Այսօր արդեն հանրության մեջ բավականին մեծ է, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի վարկանիշը: Նրան է մոտենում նաև ՊՆ Դավիթ Տոնոյանի վարկանիշը:

Պետական համակարգում փորձում է իր վարկանիշը բարձրացնել Տիգրան Ավինյանը, ում վարչարարական հատկանիշներն ակնհայտորեն ավելի բարձր են, քան վարչապետինը: Ժամանակի ընթացքում, իշխող ուժի վարկանիշի անկման հաշվին, անխուսափելիորեն մեծանալու են նաև ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» վարկանիշները: Եթե ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, ապա կալաննքի տակ գտնվող ՀՀ 2–րդ նախագահի վարկանիշի, ճիշտ հակառակը, անխուսափելիորեն բարձրանալու է։ Եթե այս ամենին ավելացնենք նաև արտախորհրդարանական ուժերի անխուսափելի ակտիվացումը, ապա ակնհայտ է դառնալու այն, որ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է լինելու Երկրապահին լուրջ գործոն դարձնելը, որի միջոցով հնարավոր կլինի պահել ներիշխանական ուժերի բալանսը:

Ահա թե ինչու Փաշինյանը որոշեց ոչ միայն վերակենդանացնել ԵԿՄ-ն, այլև իր անմիջական հսկողության տակ վերցնել այդ կառույցը:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company