Էստրադային երգչուհի Սոֆիա Ռոտարուի առողջական վիճակը լրջորեն անհանգստացրել է ռուսական զլմ-երին: Երգչուհին դադարել է համերգներ տալ, ինչպես նաեւ այլեւ չի երեւում հայտնի փառատոնների ժամանակ, ելույթ չի ունենում թանկարժեք հոնորարներով կորպորատիվների ժամանակ:

Որոշ տվյալներով, աստղի շոու-բիզնեսից հեռանալու պատճառն առողջական խնդիրներն են: Ինչպես պնդում է «Экспресс-Газета»-ն, երգչուհու մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվել, ընդ որում նրա մոտ այդ նույն հիվանդությունն ախտորոշվել է նաեւ 27 տարեկանում: Այժմ երգչուհին քիմիաթերապիայի կուրս է անցնում, եւ հնարավոր է հենց այդ պատճառով է նրա արտաքինն անճանաչելի դարձել՝ շոկի ենթարկելով երկրպագուներին: