Արմավիրի մարզի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը «Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին». Կարո Փայլան «Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն» Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել. Հրայր Թովմասյան. Տեսանյութ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին. Տեսանյութ Երկրաշարժ՝ Արցախում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ ՀՀ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի մասին Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան
ԼՐԱՀՈՍ
j Արմավիրի մարզի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել Էրդողան, Թուրքիա, ցեղասպանություն Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Ցեղասպանություն, Կարո Պայլան «Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին». Կարո Փայլան աաա «Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին h Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ աաա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն» աաա Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել. Հրայր Թովմասյան. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին. Տեսանյութ Երկրաշարժ Երկրաշարժ՝ Արցախում աաա Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Քրիստինե Պեպելյան Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ Միհրան Պողոսյան ՀՀ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի մասին աաա Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան լույս չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում աաա Ռոբերտ Քոչարյանը ծաղկեսպասկ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Լուսանկար ԵՊՀ Չեմ ապրում նրան տեսնելու փափագով. ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր համար Փաշինյանը եղած-չեղած մի հաշիվ է աաա Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ. Տեսանյութ աաա ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ ԱՄՆ դեսպան. Տեսանյութ աաա Հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում՝ այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում. Սեյրան Օհանյան աաա Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի Միհրան Պողոսյան Ինչու՞ հիմա ձերբակալվեց Միհրան Պողոսյանը աաա Հայաստանի մեկամյա իշխանությունը փաստացիորեն մոռացել, արհամարհել է թե՛ այսօրվա խորհուրդը, թե՛ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն ու ցավը Թագուհի Ղազարյան Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը գործազուրկ Ի վերջո, քանի՞ մարդ կմնա գործազուրկ նոր Հայաստանում աաա Լարվել են Փաշինյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի աաա Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՈՒղիղ Ադրբեջան Ադրբեջանը վախենո՞ւմ է տարածք կորցնելուց. աննախադեպ հայտարարություններ՝ Բաքվից աաա ՀՀ տարածքում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները կհանվե՞ն պ Ի՞նչ են թաքցնում պետական կառավարման մարմինները աաա Դաստիարակել սեփական զավակներին ոչ միայն որպես հայ, այլև ՀՀ պատասխանատու և պահանջատեր քաղաքացիներ. Լուսանկարներ Սանասարյան Սանասարյանի սկանդալի համար վրեժ կլուծեն աաա Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Բակո Սահակյանի ուղերձը բ Մի քանի դիտարկում Հայոց ցեղասպանության պատճառների մասին աաա Գլուխ խոնարհելով նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը Զելենսկի Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ Մխիթարյան Կրկին խոշոր հրդեհ Փարիզում. կարող է այրվել Վերսալի պալատը. Տեսանյութ Շրի Լանկա ԻՊ-ը ստանձնել է Շրի Լանկայում 321 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների պատասխանատվությունը Լիլի Մորտո Կարճ զգեստ, վառ դիմահարդարում. Լիլի Մորտոյի սեքսուալ հոլովակը. Տեսանյութ Հայոց ցեղասպանության Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱԳՆ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Անկարայի հայտարարություններին Հայոց ցեղասպանության Ուկրաինայի հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթք կհնչի հֆգհ Ի՞նչ կասի Սերժ Սարգսյանը, սև կատու Փաշինյանի և Վանեցյանի միջև. օրվա ուշագրավ լուրերը. Տեսանյութ ԱԱԾ Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է Միհրան Պողոսյան ՌԴ դատախազությունը 40 օրով կկալանավորի Միհրան Պողոսյանին Գոհար Գոհար Ավետիսյանը Երևանում է կ Մեկնարկում է ավանդական ջահերով երթը. Տեսանյութ Արմեն Աշոտյան Արմեն Աշոտյանն անհանգստացած է Ադրբեջան Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել ադրբեջանցի խորհրդարանականներին ձեռնպահ մնալ պատերազմի կոչերից քաղաքացու օր «Ինչու՞ չի հրապարակվում քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը» Գագիկ Սուրենյան «Տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է». Գագիկ Սուրենյան ԱԱԾ Բացահայտվել է կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպք. Տեսանյութ Սուրեն Սուրենյանց «Եթե՝ այո, ինչո՞ւ են թերացել մեր ԱԳՆ, ԱԺ համապատասխան կառույցները»․ Սուրեն Սուրենյանց աաա Ունենք բոլոր փաստաթղթերը և կարող ենք ապացուցել, որ ոչ մի դրամ չի յուրացվել. Մհեր Դերձյան աղաքացու օր «Առանց քաղաքացի ունենալու՝ քաղաքացու օր ենք նշում». Տեսանյութ աաա ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը բլոգ կվարի. կպատմի իր և ԱՄՆ–ի մասին գհ 10 փաստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին

Սանասարյանի սկանդալի համար վրեժ կլուծեն
1

Ադրբեջանը վախենո՞ւմ է տարածք կորցնելուց. աննախադեպ հայտարարություններ՝ Բաքվից
2

Ինչու՞ հիմա ձերբակալվեց Միհրան Պողոսյանը
3

Չեմ ապրում նրան տեսնելու փափագով. ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր համար Փաշինյանը եղած-չեղած մի հաշիվ է
4

ՀՀ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի մասին
5

Ռոբերտ Քոչարյանը ծաղկեսպասկ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Լուսանկար
6

Լարվել են Փաշինյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի
7

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՈՒղիղ
8

Հայաստանի մեկամյա իշխանությունը փաստացիորեն մոռացել, արհամարհել է թե՛ այսօրվա խորհուրդը, թե՛ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն ու ցավը
9

Ի՞նչ են թաքցնում պետական կառավարման մարմինները
10

Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
11

ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ ԱՄՆ դեսպան. Տեսանյութ
12

Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Բակո Սահակյանի ուղերձը
13

Հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում՝ այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում. Սեյրան Օհանյան
14

Գլուխ խոնարհելով նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը
15

Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը
16

Դավիթ Սանասարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին. Տեսանյութ
17

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
18

Մի քանի դիտարկում Հայոց ցեղասպանության պատճառների մասին
19

Երկրաշարժ՝ Արցախում
20

Դաստիարակել սեփական զավակներին ոչ միայն որպես հայ, այլև ՀՀ պատասխանատու և պահանջատեր քաղաքացիներ. Լուսանկարներ
21

Ի վերջո, քանի՞ մարդ կմնա գործազուրկ նոր Հայաստանում
22

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ. Տեսանյութ
23

ՀՀ տարածքում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները կհանվե՞ն
24

Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի
25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
26

Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան
27

Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել. Հրայր Թովմասյան. Տեսանյութ
28

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ
29

«Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին». Կարո Փայլան
30

Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը
31

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
32

«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին
33

Արմավիրի մարզի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել
34


21 Ապրիլ 2019 թ․ 10:47

Ով ինչպես հիմնեց օլիգարխիկ համակարգը Հայաստանում, և ո՞րն է ելքը

Այսօրվա հարցերի հարցը դարձել է հետևյալը խնդիրը՝ ինչպես՞ վերափոխել օլիգարխիկ համակարգը, և ինչ՞ անել օլիգարխների հետ։

Լուծումների առաջարկները շատ տարբեր են, սակայն ճիշտ լուծման ձևերը շատ չեն։ Քանզի սխալ լուծումների դեպքում, օլիգարխների հետ միասին, մենք կարող ենք կորցնել նաև ողջ տնտեսությունը։ Իսկ այդ դեպքում տնտեսության կորստից դեպի անվտանգության համակարգի փլուզում կարող է մեկ քայլ լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հայաստանում օլիգարխիկ համակարգի ձևավորումը տարերային և մեկուսացված բնույթ չի կրել։ Այն եղել է հետխորհրդային զարգացումների տրամաբանական արդյունք, որից անմասն չի մնացել նաև Հայաստանը։

Երբ և ինչպես ձևավորվեց օլիգարխիկ համակարգը հետխորհրդային տարածքում

Բոլոր հիմնական արևմտյան փորձագետների կարծիքով անցած դարի 80–ականների վերջում ԽՍՀՄ–ը կարող էր զարգանալ բարեփոխումների չինական մոդելով, սակայն ազգային խնդիրները թույլ չտվեցին դա, և ԽՍՀՄ–ը 90–ականների սկզբին արդեն կիսափլված վիճակում էր գտնվում։ Իսկ 1991 թվականի ГКЧП–ի խռովությունը վերջնականապես փլուզեց ԽՍՀՄ–ը, որից հետո կայսերական ուժերի նոր խռովությունից խուսափելու համար Ելցինն ու նրա թիմը որոշում կայացրեցին վարչահրամայական եղանակով ապամոնտաժել նախկին խորհրդային տնտեսական կառուցվածքը։ Դրա լավագույն ձևը, այսպես կոչված, լիբերալ, շոկային սեփականության ձևի փոփոխությունն էր։ Ենթադրվում էր, որ երբ սեփականության ձևը փոփոխվեր, ապա կվերանար նաև խռովության պոտենցիալ վտանգի տնտեսական հիմքը։

Այսինքն, այսպես կոչված, լիբերալ բարեփոխումների շոկային թերապիան ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործիք էր ներկայացնում։

Սակայն, ինչպես հայտնի է, որպեսզի ընթանա սեփականաշնորհման գործընթաց, պետք է լինեն փողատերեր, որոնք կարող են գնել այդ ահռելի պետական սեփականությունը։

Սակայն ԽՍՀՄ–ում այդչափ հարուստ մարդիկ չկային։ Օրինակ՝ ԱՄՆ–ում, Բրիտանիայում և արևմտյան այլ երկրներում լայն սեփականաշնորհման գործընթացը օգուտ տվեց, և լեգիտիմ էր, քանի որ այդ երկրներում հարուստների դասակարգ առկա էր և լեգիտիմ բնույթ ուներ այդ հասարակությունների համար։

Այլ էր նախկին ԽՍՀՄ–ի տարածքում։ Եվ այստեղ Արևմուտքը, որպեսզի արագացնի լիբերալ բարեփոխումները, այն հիմնավորումը բերեց, թե, իբր, «առանց նախնական մեծ կապիտալի կուտակման՝ բարեփոխումները դատապարտված կլինեն ձախողման»։ Այս հիմնավորումը նրա համար էր, որպեսզի հնարավոր լիներ արագ սեփականաշնորհում անցկացնել։ Իսկ դրա համար պետք էր հիմնավորել, որ նոր հարուստներին կարելի է արագացված ձևով ստեղծել։ Այս թեզը հետագայում հիմք հանդիսացավ նոր սեփականատերերի լեգիտիմության հաստատման համար Արևմուտքում: Այն ժամանակ Արևմուտքին դա շահավետ էր, քանզի կոնի վրա դրված էր ԽՍՀՄ–ից ազատվելու խնդիրը։

Արդյունքում՝ Ռուսաստանում որպեսզի բարեփոխումները արագ անցկացվեին, հնարեցին, այսպես կոչված «գրավադրման աուկցիոնների» մեխանիզմը, որի արդյունքում Ելցինի թիմը թուղթ ու գրիչով որոշում էր, թե վաուչերիզացման դեպքում ում պետք է հասնեն ռուսական տնտեսության յուղալի կտորները։ Հենց այդ ժամանակ էլ առաջացավ, այսպես կոչված ռուսական օլիգարխիկ դասակարգը՝ «նոր հարուստ ռուսները»։

Իսկ բուն վաուչերիզացումը թալանի օրինականացման ձև էր, որպեսզի հետագայում շարքային քաղաքացիները իրավական հավակնություններ չունենային ապագա հարուստների նկատմամբ։

Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Ստիգլիցը նշում էր, որ «հենց այդ աճպարարությունից էլ ծնվեց ռուսական օլիգարխիկ համակարգը»։ Այն Արևմուտքի համար ուներ ռազմավարական նշանակություն, քանզի դրանով պատնեշվում էր ԽՍՀՄ–ի հնարավոր վերականգնման փորձը։

Իսկ սեփականաշնորհումից հետո տնտեսության հիմնական սուբյեկտները՝օլիգարխները, արդեն կսկսեն մտածել իրենց շահի մասին։ Եվ քանի որ նոր ֆինանսական համակարգն ամբողջովին կապված կլիներ Արևմուտքի հետ, բնականաբար, ըստ արևմտյան ճարտարապետների, ռուսական տնտեսության կախվածությունը Արևմուտքից կունենար խրոնիկ բնույթ, ինչը որ կա մինչ այսօր։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հետխորհրդային տարածքում օլիգարխիկ համակարգի ստեղծման իրական ճարտարապետն Արևմուտքն էր։ Իսկ օլիգարխիկ տնտեսական համակարգի ձևավորումը այն գինն էր, որի դիմաց կանխվելու էին ԽՍՀՄ–ի հնարավոր վերականգնման փորձերը։

Ինչպես ստեղծվեց օլիգարխիկ համակարգը Հայաստանում

Հասկանալի պատճառով հայաստանյան զարգացումները ռուսականի պատճենահանումն էին։ Հայաստանյան շոկային թերապիան սկսվեց 1994–ի վերջում, երբ ավարտվել էր պատերազմը, և կարելի էր սկսել արմատական փոփոխությունները տնտեսությունում։

Հենց այդ ժամանակ էլ երկրում առաջացան առաջին օլիգարխները, իսկ տնտեսությունն արդեն կառավարման կլանային բնույթ ուներ։

Այն ժամանակվա իշխող ուժի վառ ներկայացուցիչ Էդվարդ Եգորյանի թևավոր դարձած խոսքով՝ «երկրում հաստատվել էր նոմենկլատուրային կապիտալիզմի համակարգ»։

Հնարավոր՞ էր արդյոք խուսափել այս ամենից Հայաստանում։ Կարծում եմ, որ ոչ, քանզի եթե Հայաստանում սեփականության ձևն արագ չփոխվեր, ապա հին համակարգի պահպանման դեպքում մենք տնտեսության զարգացման որևէ հիմք չէինք ունենա։ Առանձին վերցրած՝ Հայաստանը չէր կարող զարգանալ, օրինակ, չինական մոդելով։ Մենք Ղազախստանի կամ Ադրբեջանի նման նավթային գործոն չունեինք: Բելառուսի նման աշխարհագրական բարենպաստ դիրք չունեինք, որպեսզի կարողանայինք Արևմուտքի ու Ռուսաստանի ապրանքափոխանակման ճանապարհին միջնորդի դեր կատարել: Մենք արդեն չէինք կարող զարգանալ նաև բալթյան երկրների տարբերակով, քանզի պատերազմն օբյեկտիվորեն հետ էր գցել մեզ դրանից։ Արդա՞ր էր արդյոք հայաստանյան վաուչերիզացման գործնթացը, իհարկե, ոչ։ Սակայն դրա մյուս տարբերակներն ավելի վատ կարող էին լինել։

Նոր սեփականատերերի դասի ստեղծումը, վատ թե լավ, հիմք դրեց երկրի հետագա զարգացման համար։

1998–ի իշխանափոխությունը տնտեսության մեջ նոր սեփականատերերի դասին լեգիտիմացրեց, վհուկների որս չանցկացրեց, և դա ճիշտ էր, քանզի հակառակ դեպքում մենք կունենայինք տնտեսական ցնցումներ, այլ ոչ թե զարգացում։ Երկրի հետագա տնտեսական զարգացումը դրա ապացույցը դարձավ։

Երկրում փաստացի ձևավորվեցին փոքր, միջին և խոշոր ձեռնակատերերի դասակարգեր: Փոքր բիզնեսը ստացել էր զարգացման արտոնյալ պայմաններ: Խոշորի համար զարգացման պայմաններ էին ստեղծվել օտարերկրյա ներդրումներին խրախուսման եղանակով, իսկ միջին բիզնեսը զարգանում էր տնտեսության ընդհանուր զարգացման հաշվին: Մրցակցության սոցիալական վերելակը բիզնեսի դաշտում փոքրից մինջև խոշոր աշխատում էր անխափան ձևով: Սակայն տնտեսական զարգացումից խոշորներն ավելի էին շահում, քանի որ փաստացի չէր գործում պրոգրեսիվ հարկման համակարգը: Իսկ վերջին գործոնը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նոր զարգացող երկրների համար ներդրումների գրավչության տեսանկյունից այդ համակարգը կարող էր խոչընդոտի դեր կատարեր: Եվ այդ տեսակետը ճիշտ էր: Սակայն ճիշտ էր նաև այն, որ այդ դեպքում խոշորների, միջինների ու փոքրերի միջև հարկման համակարգի տարբերությունը փաստացի շատ չէր դառնում: Դա բերում էր միաժամանակ և՛ տնտեսության հետագա զարգացման, և՛ խոշորների՝ էլ ավելի ուժեղացման՝ ի հաշիվ փոքրերի: Ինչը տնտեսության հետագա «օլիգարխիզացման» գործոնն ավելի էր ուժեղացնում:

Իհարկե, նոր սեփականատերերի կայացման գործընթացն այդքան էլ արդար բնույթ չէր կրում։ Սակայն դա այն գինն էր, որի դիմաց ունեինք տնտեսական զարգացում։ Դա է ցույց տալիս նաև այլ երկրների փորձը։ Ոչ մի երկրում օլիգարխներին չեն սիրում, որոհետև նրանք, մեծ հաշվով սիրելու բան չեն։ Ի դեպ, նույն պատկերն էր նաև Ռուսաստանում և ԱՊՀ մյուս երկրներում։ Ավելին՝ տնտեսության զարգացածության պահով մենք առաջ էինք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն ուներ զարգացման իր նավթային գործոնը, իսկ Վրաստանը Սահակաշվիլու կառավարման ընթացքում Արևմուտքից ստացավ աշխարհաքաղաքական բնույթի՝ ավելի քան 4,5 մլրդ դոլարի չափի օգնություն։ Արևմուտքը նպատակ էր դրել Վրաստանը դարձնել տարածաշրջանի, այսպես կոչված, «գովազդային վահանակ», որպեսզի մյուս երկրների համար օրինակ ծառայի զարգացման ուղենիշի իմաստով։

Ինչո՞ւ այս համակարգը ժամանակի ընթացքում սպառվեց

Օլիգարխիկ տնտեսական համակարգն ունի զարգացման ժամանակային լյուֆթ, որից հետո այն լճանում է և դառնում երկրի տնտեսության հետագա զարգացման պատնեշ։

Օրինակ՝ Հարավային Կորեայի տնտեսական զարգացման սկզբնական մոդելը նույնպես եղել է օլիգարխիկ բնույթի։ Այսպես կոչված «չեբոլները» կորեական օլիգարխներն էին, որոնցից ծնվեցին «Samsung»–ը,«LG Group»–ը, «Hyundai»–ն, «Daewoo»–ն և այլն։ Նույն օլիգարխիկ համակարգից զարգացան նաև ճապոնացիները։ Նրանց օլիգարխները կոչվում էին «ձայբացուներ»։

Սկզբնական շրջանում օլիգարխիկ համակարգերը նույնիսկ խթանում են տնտեսության զարգացումը, սակայն որոշ ժամանակ անց դառնում են այդ զարգացման պատնեշը, քանզի եթե տնտեսության մեջ մրցակցային դաշտերը նեղանում են, տնտեսության զարգացումը կանգ է առնում։ Բժշկական տերմինով ասած՝ եթե սրտի անոթները՝ տնտեսության ոլորտները, մենաշնորհներից խցանվում են, ապա սիրտը՝ տնտեսության զարգացումը, կանգ է առնում, «ինֆարկտ է ստանում»։ Ահա թե ինչու պետությունը պետք է ամեն կերպ օլիգարխներին աջակցի դրսի շուկաներ դուրս գալու համար, սակայն ներսի շուկայում խոչընդոտի իրենց մենաշնորհային դիրքերին։

Կապիտալիզմը բարիք է, երբ կա մրցակցություն, և այն դառնում է չարիք, երբ հաստատվում է մենաշնորհը։

Մեր հանրության համար վառ օրինակը հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումն էր։ Երբ կար Արմենթելի մենաշնորհը, մենք տեսնում էինք, թե ինչ չարիքի էր վերածվել այդ ընկերությունը բնակչության համար։

Իսկ երբ 2005–ի հուլիսի մեկից այդ ոլորտը ազատականացվեց, մենք տեսանք թե ինչ բարիք դարձավ մեզ բոլորիս համար բջջային հեռախոսից օգտվելը։ Մենք Արմենթելին համարում էինք «օլիգարխիկ կառույց», հաշվում նրանց գերշահույթները և նյարդայնանում էինք, թե ինչու է անարդար գործում այդ ոլորտը։

Այսօր, երբ VivaCell–ը, Beeline–ը, Ucom–ը մրցում են իրար հետ և միգուցե նաև ավելի շատ եկամուտներ են աշխատում, մենք նրանցից գոհ ենք, որովհետև երբ ոլորտը ճիշտ է զարգանում, մարդիկ օբյեկտիվորեն դժգոհելու տեղ չեն ունենում։

2008–ից հետո, հատկապես երբ սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հայաստանում, ցավոք, ժամանակին հետևություններ չարեցին: Վերը նշված հանգամանքի պատճառով երկրում շինարարական ոլորտը սկսեց թույլ զարգանալ, և անհրաժեշտ էր գտնել երկրի տնտեսության զարգացման նոր դրայվերներ: Ինչ վերաբերում է միջին ու փոքր բիզնեսին, ապա այդ փուլում ողջ աշխարհում նրանց պետությունները սկսեցին աջակցել, որպեսզի հեշտացնեն նրանց վիճակը ճգնաժամի պայմանները հեշտ հաղթահարելու համար:

Հայաստանում իրականացավ ճիշտ հակառակ քաղաքականությունը: Փոքրերի ու միջինների վիճակն է՛լ ավելի բարդացրին՝ վերացնելով պարզեցված հարկը փոքրերի համար, իսկ միջինների հանդեպ մեծացնելով հարկային ճնշումները:

Արդյունքը եղավ տրամաբանական. 2009-ին գրանցվեց 14,4 տոկոս անկում: Ազգային արժույթը արժեզրկվեց մոտ 25 տոկոսով: Եվ քանի որ տնտեսության զարգացման ուղությամբ նոր զարգացման դրայվերների փնտրտուք չեղավ, նույնիսկ դրամի արժեզրկումը չաշխուժացրեց երկրի տնտեսությունը: Իսկ այդ պայմաններում փոքր և միջին բիզնեսի զգալի մասը սնանկացավ ու վերացավ։ Արդյունքում՝ կրճատվեց երկրի տնտեսությունը, փոքրացավ սպառողական պահանջը, և է՛լ ավելի մենաշնորհային դարձավ տնտեսությունը:

Ինչու մենք չկարողացանք ապամենաշնորհել մեր տնտեսական համակարգը՝ խոսակցության առանձին խնդիր է։

Ինչպիսին՞ պետք է լինի 2018-ից հետո երկրի հետագա զարգացման ուղին։

Չի կարող, օրինակ, մեկ տնտեսվարող երկրի շաքարի մոտ 60–70 տոկոսը, այն էլ՝ դրանից հետո, սեփական սուպերմարկետների ցանցում այն վաճառի։ Նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ նման մոդելով երկիրը չի կարող զարգանալ։

Օլիգարխներին սեփականատեր դարձնելու ճանապարհը դժվարին է գործ է։ Սակայն միակ ելքը դա է։ Մյուս կողմից, պետությունը, վերացնելով նրանց մենաշնորհային դիրքը երկրի ներսում, պիտի ունենա ծրագիր նախ երկրի ներսում անխափան մրցակցային ոլորտներ զարգացնելու համար և միաժամանակ նրանց՝ օլիգարխներին, աջակցելու համար երկրից դուրս։ Երբ պետությունը լուծի այդ խնդիրը, միայն դրանից հետո օլիգարխները կդառնան խոշոր սեփականատերեր։ Հակառակ դեպքում նրանք իրենց կապիտալները կհանեն երկրից դուրս, որից երկիրն ու շարքային քաղաքացին չեն շահի։

Պայմանական ասած, տնտեսության «ապալֆիկացման» համար նույնպես անհրաժեշտ է լուրջ ծրագիր մշակել, որպեսզի մի կողմից մրցակցության արդյունքում երկրի տնտեսությունը սկսի «շնչել», իսկ մյուս կողմից երկրից օլիգարխները իրենց կապիտալները դուրս չհանեն, այլ ներդնեն տնտեսության արտահանման ոլորտներ՝ ստանալով պետությունից չափազանց մեծ պրեֆերենցիաներ։ Այնքան շատ, որ դրսում ներդնելուց ավելի շահավետ լինի։ Սա է տնտեսության կառուցվածքի փոփոխման և հետագա զարգացման միակ ձևը։

Կգնա՞ն նոր իշխանությունները այդ ճանապարհով, դժվար է ասել: Նախ դա պետք է գիտակցեն: Հետո պետք է բավարար գիտելիք ու փորձ ունենան՝ ներդնելու այդ համակարգը: Բացի այդ, պետք է ինտեգրելով նախկին օլիգարխներին բարեփոխումների մեջ՝ միաժամանակ պետք է երաշխավորեն իրենց բիզնեսի ու սեփականության անվտանգությունը տարատեսակ կուլակաթափման ծրագրերից: Եթե Փաշինյանի թիմը դա չգիտակցի, ապա «անօրինական կուտակված բիզնեսների ու սեփականության» դեմ պայքարի հետ մեկտեղ՝ ակամայից կվտանգի նաև երկրի տնտեսության հետագա զարգացումը՝ դրանից բխող հետևանքներով:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company