Վրաստանում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և չեչենների միջև. Կա 50-ից ավելի վիրավոր. Տեսանյութ. Լուսանկար Զելենսկին կոչով դիմել է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին. Տեսանյութ Նորընտիր նախագահ Զելենսկին հասցրել է տուգանվել իր ընտրաթերթիկը հրապարակելու համար. Տեսանյութ. Լուսանկար Ուկրաինայի Նախագահական ընտրություններում Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տարել. Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում. ՀՔՑ Թոխմախի Մհերի բիզնեսը կծաղկի, Փաշինյանի աներորդին ու Սամվել Ալեքսանյանը շաքար հարաբերությունների մեջ են.օրվա գլխավոր լուրերը. Տեսանյութ Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա
ԼՐԱՀՈՍ
vrastan Վրաստանում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և չեչենների միջև. Կա 50-ից ավելի վիրավոր. Տեսանյութ. Լուսանկար zelenski Զելենսկին կոչով դիմել է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին. Տեսանյութ Զելենսկի Նորընտիր նախագահ Զելենսկին հասցրել է տուգանվել իր ընտրաթերթիկը հրապարակելու համար. Տեսանյութ. Լուսանկար zelenski Ուկրաինայի Նախագահական ընտրություններում Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տարել. Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Jfdj Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Mihran Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում. ՀՔՑ ֆգվբդզֆ Թոխմախի Մհերի բիզնեսը կծաղկի, Փաշինյանի աներորդին ու Սամվել Ալեքսանյանը շաքար հարաբերությունների մեջ են.օրվա գլխավոր լուրերը. Տեսանյութ Վթարվել Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը h «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս աաա Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին սսս Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ Արցախ Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց աաա Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին Ադել Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է աաա Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա աաա Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի մասին. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան Թավշյա «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ սդհ Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը, Արթուր Վանեցյանը և վերջում Նիկոլ Փաշինյանը հռչակվեն ռուսամետ-հակահեղափոխականներ աաա Պոպ-արտ, թե դաժան նատուրալիզմ Նիկոլ Միայն Նիկոլի թվին աաա Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Փաշինյան Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները աաա Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները Հայաստանցին Հայաստանցին տուգանվել է Մոսկվայից Տյումեն թռչող ինքնաթիռի զուգարանում ծխելու համար Ամերիկյան ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը ձյուն Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում աաա «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն. Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում զինծառայող Ժամկետային զինծառայողն արթնացրել է ծառայակցին և դանակահարել աաա Սպասվում են տեղումներ. եղանակն առաջիկա օրերին Լիլիթ Հովհաննիսյան Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ. Տեսանյութ Պորոշենկո Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ․ Սաակաշվիլի հսդգհ Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան. Նիկոլ Փաշինյան Համազասպ Դանիելյան Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը աաա Սանասարյան Դավիթը եթե արած-չարածը մինչև 2018 թվի նոյեմբերի 1-ն արած լինի, համաներմամբ դուրս կգա ֆհ Փաշինյանը՝ անորակ հեռուստաեթերի մասին Գագիկ Հարությունյան Լիազորությունները կդադարեցվե՞ն աաա Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ :ձ «Ո՞նց կարող էին հանձնել Մեղրին, ո՞նց եք պատկերացնում դա…». Սամվել Բաբայանը. Տեսանյութ Հայոց ցեղասպանության Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը աաա Տնտեսական անորոշություն գֆհ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու մասին Տիգրան Ավինյան Տիգրան Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ աաա Երբ Սիլվա Համբարձումյանի մի ցուցմունքով մարդ էին ձերբակալում, ասում էին՝ տո լավ են անում Արտակ Զեյնալյան Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ Էդուարդ Շարմազանով Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև աաա Աղմկահարույց նախագծից կօգտվի միայն Դավիթ Սեդրակյանը աաա Ստեր՝ կապված իմ անձի հետ. Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել Դավիթ Սանասարյան Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ աաա ՔՊ-ից ոչ ոք չի մասնակցել Եվրասիական համաժողովին աաա Սահմանադրական դատարանն ընդդե՞մ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոս Ճաշ՝ Սբ. Հովանի օծման արարողությունից հետո. Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում Սամվել Ալեքսանյան Աննա Հակոբյանի եղբայրը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է» Տեր-Պետրոսյան Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը աաա Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին 12 Ստե՜լ, ստե՜լ, այնպե՛ս ստել, որ բութ նախիրը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը Ստեփան Մարգարյան Ուժեղ և կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր․ Ստեփան Մարգարյան 454 Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը. Տեսանյութ


20 Ապրիլ 2019 թ․ 13:38

Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի թշնամի է բարությանը, քան չարությունը»

Հարցազրույց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհու՝ Իրինա Քոչարյանի հետ։

–Տիկի՛ն Քոչարյան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական ցանցերում, ինչը հասկանալի է: Երբ առաջին անգամ կալանավորեցին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ցանցերում գրեթե համատարած ողջունում էին Նիկոլ Փաշինյանի այդ քայլը: Հիմա պատկերը եթե ոչ կտրուկ, ապա էականորեն փոխվել է: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Նպատակամղված քարոզչությո՞ւն է տարվում Քոչարյանի օգտին, թե՞ մարդիկ են սկսել այլ հայացքով նայել քաղաքական գործընթացներին:

–Իրականում ժողովուրդը սկսում է նայել այլ աչքերով, որովհետև սկսում է արթնանալ ու հասկանալ, որ անցած տարվա գարնանը հայտարարված արժեքներն ու լոզունգները, անթիվ խոստումները՝ վայրկենական համընդհանուր բարգավաճման մասին, ոչ մի բանով չամրապնդված պարզ պոպուլիզմ էին:

Մարդիկ սկսում են հասկանալ, որ այժմյան ղեկավարությունը, որն իշխանության եկավ նախկին ղեկավարության հանդեպ առկա հասարակական դժգոհության ալիքի վրա, բարեփոխման նպատակներ չուներ, այլ բավարարելու սեփական հիվանդագին ձգտնումները և իրականացնելու այն պլանները, որոնք մշակել էր դեռ 90-ականների, հետո՝ 2000-ականների վերջում: Ցավոք, ժողովուրդը և նրա բարօրությունը ևս չդարձան բարձրագույն արժեքներ, այլ միայն գործիք մի խումբ մարդկանց համար՝ սեփական հետաքրքրությունները բավարարելու և անդրկուլիսային աշխարհաքաղաքական խաղերի համար: Մարդիկ սկսում են հասկանալ, որ տարվում է նպատակաուղղված ուժեղացված արհեստական դեմոնիզացում և հենց այն միակ անձի մեկուսացում, որը կարող է լինել իրական հակակշիռ ու խոչընդոտ իշխանության հասած «թավշյա գլխարկների» համար երկրի վերջնական կործանման ճանապարհին: Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի տարվող քարոզչությունն իրականացնում են հենց իրենք՝ իրենց իսկ ապաշնորհ ու անգրագետ քաղաքականությամբ: Նոր իշխանության տհաս մտածելակերպն արդեն դրսևորվում է երկրի համար ծանրակշիռ տարբեր ոլորտներում:

Բավական կարճ ժամանակահատվածում երիտասարդ անփորձ չինովնիկներն արդեն հասցրել են իրականացնել բազմաթիվ սխալ հաշվարկներ, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվում, այդ պատճառով չեմ կրկնի:

Վերջիվերջո, ամեն ինչ որոշվում է համեմատության մեջ։ Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ խորհրդարանական ամբիոնից հնչում էին սպառնալիքներ՝ պահանջելով չհամեմատել այժմյանը նախկինի հետ: Համեմատություն արդեն անում են շարքային քաղաքացիները, որոնց հիշողությունը սկսում է արթնանալ, և այդ համեմատությունն ամենևին էլ «թավշյա գլխարկների» շահերից չի բխում:

–Նիկոլ Փաշինյանը խոսում էր սիրո և հանդուրժողականության մասին, բայց հիմա լրիվ այլ պատկեր ենք տեսնում: Ձեր կարծիքով նա ի սկզբանե էր խաբո՞ւմ, թե՞ իշխանության գալուց հետո բան փոխվեց նրա մոտ:

–Հնարավոր եմ համարում, որ այդ մարդն անկեղծ հավատում էր և դեռ շարունակում է հավատալ իր որոշ գաղափարներին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ իշխանության եկած մարդիկ կա՛մ սարսափելի կեղծավորներ են, կա՛մ ուշադիր չեն կարդացել Ջին Շարպին, կա՛մ ուշադիր են կարդացել Օրուել: Կամ՝ երկուսը միաժամանակ: Օրուելի «1984» վեպի «Սերը ատելություն է» կարգախոսը միանգամայն համապատասխանում է նրան, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, երբ զանգվածային գիտակցության մեջ գերիշխող է դարձել հենց ատելությունը, երբ ամեն օր տեղի է ունենում ինտենսիվ զգացմունքային քարոզչություն. այդ կործանարար զգացմունքը շատ հեշտ կարելի է արթնացնել:

Մյուս կողմից, իհարկե, խոսել այն մասին, որ բացառապես քարոզչությունն է ձևավորում ատելություն, փորձ է՝ գտնելու հեշտ պատասխաններ դժվար հարցերին: Իսկ հարցը իսկապես դժվար է, որովհետև զանգվածային գիտակցությանը կարելի է ներշնչել այն, ինչ նա պատրաստ է ընդունել: Երբ երկրում կան իսկապես ներքին լուրջ խնդիրներ և սոցիալական դժգոհություն, մարդիկ վաղ թե ուշ լուծում են դրանք երկար ժամանակ ճնշված, բայց դուրս հորդող ագրեսիայով: Հենց այս ագրեսիան սեփական կամ օտար փորձառու տիկնիկավարների ձեռքերը կարող են ուղղորդել իրենց հարմար ուղղությամբ: Եվ այդ ամենը՝ «ժողովրդի անունից, ժողովրդի համար» կեղծ կարգախոսի ներքո: Հիմա ատելության բացահայտ դրսևորումները սկսել են ակտիվ խրախուսվել՝ ստեղծելով հասարակության պառակտում:

Երբ ագրեսիայի մակարդակն այսքան բարձր է, ինչպես մեզ մոտ, երբ զայրութը դառնում է բանականությունից ուժեղ, վրա է հասնում քաոս: Զայրույթը չի համագոյակցում արդարության հետ: Այդ ժամանակ սկսում են հարվածել նաև թույլերին ու անպաշտպաններին։ Իսկ այն մարդկանց թիվը, ովքեր ցուցադրական անպատժելիության փորձ ունեն, աճում է օրեցօր: Թույլատրելիության շեմը փոխվել է: Ժամանակին բռնություն գործադրելը համարվում էր ծայրահեղական մեթոդ։ Իսկ այժմ պարզվում է՝ ծայրահեղականը նա չէ, ով բռնություն է գործադրում կամ արդարացնում դա, այլ նա, որ լավին դրդում է բռնություն գործադրել։

Եկել է որոշիչ պահը, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դուրս գալ բռնության դեմ՝ հրամցված սիրո տակ: Ամեն ինչ կախված է մեզանից՝ հասարակ քաղաքացիներից, այլապես թավշյա ծովահրեշի գրկախառնությունները կխեղդեն Հայաստանը: Դե, իհարկե, հանուն ճշմարտության ու սիրո:

–Դուք «քաղաքական որսագողություն» էիք անվանել Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվի այս ամենը, և ի՞նչ եք պատրաստվում անել և՛ որպես ընտանիքի անդամ, և՛որպես քաղաքացի:

–Իսկ ուրիշ ի՞նչ կերպ, քան «քաղաքական որսագողություն» չպիտի անվանել քաղաքական ընդդիմախոսների նպատակաուղղված որսը՝ միաժամանակ օրենքները, մարդու իրավունքները ցուցադրական արհամարհելով, մշտական ճնշումներով մարդկանց գիտակցությունը մանիպուլացնելով, մշտապես ցավեցնելով վերքերը՝ «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», «Կոռուպցիա և միֆական միլիարդներ» անվանումներով։ Որքան երկար սա կտևի՝ չգիտեմ. քաղաքական կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Բայց վաղ թե ուշ մարդկանց աչքերը կբացվեն։ Արդեն եկել է այդ պահը։ Իսկ թմբիրից արթնանալու հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Վերջին ժամանակներս ես հաճախ եմ հիշում Ջորջ Օրուելի ստեղծագործությունը, որն իր «Անասնաֆերմայում» գրել է՝ հեղափոխությունն սկսվում է «Բոլոր կենդանիները հավասար են» կարգախոսով։ Բայց հազիվ է հեղափոխությունը հաղթում, խոզերը զավթում են իշխանությունը ֆերմայում, և կարգախոսը փոխվում է. «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են»։ Ցավոք, հանուն բոլորի հավասարության իրականացված հեղափոխությունը ավարտվում է ագրեսիվ փոքրամասնության կողմից պասիվ ու ահաբեկված մեծամասնության նկատմամբ բռնատիրության հաստատմամբ։ Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում։ Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ փորձեր են արվում արհեստականորեն ստեղծել կեղծ և երկրի համար չափազանց վտանգավոր հասարակական հարցում՝ մի կողմից ատելություն առաջացնել արցախյան ամեն ինչի նկատմամբ, մյուս կողմից խաղաղասիրական արտաքին քաղաքականության կոչ անել մեր ամենամոտ հարևանի նկատմամբ։ Ես մեծ հույս ունեմ, որ իշխանության գլխին գտնվողները իրենց շովինիստական պատրանքներից կանցնեն դեպի իրականություն, և քանի դեռ չեն կոտրել շատ «ճյուղեր», կմիացնեն վերջապես իրենց բանականությունը, քանի որ կոնի վրա ոչ միայն առանձին անհատականություններ են դրված, այլ փոքր, բայց մի ամբողջ ազգի ճակատագիր։ Հիմարությունն ավելի թշնամի է բարությանը, քան չարությունը։ Այժմ՝ հարցի երկրորդ մասի վերաբերյալ։ Ես չեմ կարող այս փուլում, իբրև Քոչարյանի ընտանիքի անդամ, զատել իմ քայլերը քաղաքացու իմ քայլերից, քանի որ միանգամայն համոզված եմ՝ Ռոբերտ Քոչարյանի գործն առանձին ընտանիքի հարց չէ, այլ խնդիր, որի ելքից է ուղղակիորեն կախված մեր երկրի ապագան։ Եվ չնայած այն բանին, որ ես գիտակցում եմ անուղղակիորեն լուրջ խնդիրների առաջացման հնարավոր հեռանկարները նաև իմ ընտանիքի համար, լռել ու ձեռքերս ծալած նստել չեմ պատրաստվում։ Իսկ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի։

–Ի՞նչ ակնկալիք ունեք քաղաքական 2019-ից:

-Միայն մի բան կասեմ. Աստված չանի՝ պատերազմ լինի...

7or.am


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company