Ուժեղ և կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր․ Ստեփան Մարգարյան Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը. Տեսանյութ «Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր. Տեսանյութ Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան ՀՀՇ-ից միակ տարբերությունն այն է, որ սրանք ավելի անգրագետ են Իմ տված խոստումների մեծ մասը կատարել եմ 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան Արդարադատության ոլորտում պետք է բացառվի էմոցիոնալ մոտեցումը, պետք է նայել փաստերին, ոչ թե մեր զգացմունքներին «Նիկոլը լավն է, բայց թիմը՝ վատը». հին և չաշխատող կարգախոս Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացիների հարցերին.Տեսանյութ Եզակի ստորջրյա լուսանկարներ Հեղափոխական սիմվոլներից մեկն ահազանգում է քաղաքական հետապնդումների մասին Դավիթ Սանասարյանն ամենևին էլ Արևմտամետ չի, ասեմ ավելին` նա ընդրանրապես միայն փողամետ ա Լիլիթ Հովհաննիսյանը Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել
ԼՐԱՀՈՍ
Ստեփան Մարգարյան Ուժեղ և կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր․ Ստեփան Մարգարյան 454 Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը. Տեսանյութ sfa «Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր. Տեսանյութ Սերժ Սարգսյան Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան Արմեն Գեւորգյան Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Արարատ Միրզոյան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան Նարե Գրիգորյանի ՀՀՇ-ից միակ տարբերությունն այն է, որ սրանք ավելի անգրագետ են Նիկոլ Փաշինյան Իմ տված խոստումների մեծ մասը կատարել եմ 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան 12 Արդարադատության ոլորտում պետք է բացառվի էմոցիոնալ մոտեցումը, պետք է նայել փաստերին, ոչ թե մեր զգացմունքներին cvn «Նիկոլը լավն է, բայց թիմը՝ վատը». հին և չաշխատող կարգախոս Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացիների հարցերին.Տեսանյութ 12 Եզակի ստորջրյա լուսանկարներ Դավիթ Սանասարյան Հեղափոխական սիմվոլներից մեկն ահազանգում է քաղաքական հետապնդումների մասին 12 Դավիթ Սանասարյանն ամենևին էլ Արևմտամետ չի, ասեմ ավելին` նա ընդրանրապես միայն փողամետ ա Լիլիթ Հովհաննիսյան Լիլիթ Հովհաննիսյանը Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել հյկ ՔԿՀ հրավիրված ատամնաբույժի գոտու տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, լիցքավորող սարք և ականջակալ Կրակոցներ Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վիրավորում է ստացել «Դռռիկ Ալիկը» ձյուն Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում գհյկ Ողբերգական դեպք Արցախում. 18–ամյա տղան սպանել է 10-ամյա եղբորը աաա Բայց հիմա դուք դեռ պետք է ապացուցեք, որ ձեր գրպանը գնացող գումար չկա սպանել Տղան սպանել է հորը. ՔԿ հյկ Մանրամասներ՝ «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունից դանկ Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է աաա Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ Սանասարյան Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին Ամերիաբանկ Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար. Տեսանյութ ghj Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան Փաշինյան Փաշինյանը կասեցրել է Սանասարյանի պաշտոնավարումը, բայց պաշտոնանկ չի արել․ վարչապետի խոսնակ n Ես դեռ համբերում եմ. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյան Այս օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին և փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետ. Տեսանյութ գհյ Վաղը Ազատության հրապարակում նշվելու է «Մարիխուանայի միջազգային օրը աաա Գնդակահարեք կամ կախեք՝ դատելը քիչ է. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլական» պատգամավորի հայտարարության մասին ԱԳՆ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել հայ գործընկերներին ավելի պրագմատիկ լինել աաա «Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել». Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին. Տեսանյութ Սիրուշո Հմայիչ Սիրուշոյի ոճային լուսանկարը ֆգհյ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը հյ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զոհաբերե՞լ Սանասարյանին. Ինչու՞ աաա Հայկ Սարգսյանը Միքայել Մելքումյանին հորդորում է ժողովրդի կառավարության նախարարի վրա ձայն չբարձրացնել . Տեսանյութ ձյուն Որոշ մարզերում ձյուն կտեղա հյկ Մարդիկ տունը նստած նայում են՝ իրենց հացից կտրո՞ւմ ենք, թե՞ չէ. Արթուր Դալլաքյան. Տեսանյութ ձերբակալվել Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել գհյկ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հնարավոր է հանդիպեն մայիսի 29-ին. Մատվիենկո Էլինար Վարդանյան Պետք է կտրուկ ուժեղացնել հանրային վերահսկողությունը աաա Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ամալյա Ենգոյանն ազատվել է պաշտոնից Գագիկ Ծառուկյան Էսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլի» վրա ա. Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ գհյկ Ադրբեջանը ցնծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է. Շարմազանով. Տեսանյութ Մարինա Խաչատրյան «Չեմ ասում՝ Ձեզ շրջապատեք աղվեսներով, բայց դե ոչխարները լրիվ խայտառակություն են»․ Մարինա Խաչատրյան հյկ Երկու դեպքում էլ Փաշինյանը ստել է. Շարմազանովը` Սանասարյանի մասին. Տեսանյութ քիմ Աննա Սեդոկովան մերկացրել է կուրծքը. լուսանկար աաա ԱԺ նիստում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Տեսանյութ գհյ Սերժ Սարգսյանը կխոսի ոչ մեկ անգամ. Շարմազանով. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյան Երկրիս վարչապետն ինձ զրպարտում է․ ԵԽ-ին, ԵՄ-ին կոչ եմ անում կանգնել կողքիս. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում «Իմ քայլը» «Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ տարվել են ոստիկանություն աաա Խի խորհրդարանում ցեմենտի մասնագետ կա՞. Գագիկ Ծառուկյանը եկել է ԱԺ՝ ելույթ ունենալու. Տեսանյութ աաա Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․Ազարյան 12 Հեղափոխությունից հետո ունենք 10.000 դրամով ավելի մատչելի ցեմենտ․ Հայկ Սարգսյան. Տեսանյութ աաա Տուժողները լինելու են ցեմենտ արտադրող 1000 աշխատակիցները. Տեսանյութ ասֆաս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը․ Տեսանյութ


19 Ապրիլ 2019 թ․ 16:39

Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով

Այս թեմայով

Panorama.am-ը գրում է․ 

«Հայաստանի արտաքին քաղաքական ամենակարևոր հարցերից մեկը՝ արցախյան հիմնախնդիրը, տարբեր փուլերում տարբեր ակտիվությամբ է դրսևորվել։ Ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, Հայաստանում առկա խնդիրներին ծանոթանալու կամ լուծումներ փնտրելու փոխարեն նախապատվությունը տրվում է անցյալում սխալներ կամ մեղավորներ փնտրելուն, ինչը ավելի շատ արվում է՝ ներկայում անգործության կամ վտանգավոր գործունեության վրա վարագույր քաշելու համար։

Ե՞րբ և ո՞ւմ օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Հարցը տարբեր ժամանակաշրջաններում շատ է քննարկվել և հիմնականում շահարկվել քաղաքական նպատակներից ելնելով։

Հաշվի առնելով որ քաղաքական տարբեր գործիչներ, ցավոք նույն դրդապատճառներով ամենքն իր շահերից է ներկայացնում պատմական փաստերը, որոշեցինք ուսումնասիրել 90-ականների այդ ժամանակաշրջանի մամուլը, հասկանալու իրականությունը, և հարցն մեկընդմիշտ փակելու։ Կներկայացնենք 1997 թվականի սկզբերից մամուլի հրապարակումներից հատվածներ։

Այսպես․

«Հայք» թերթ, 28 հունվարի 1997թ․

«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին: Ներկայացնում ենք պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի /խմբ․ ՀՀՇ կուսակցություն/՝ հունվարի 26-ին Վեհաժողովում ունեցած ելույթը:

«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»»:

Այս ելույթը 1997 թվականի սկզբին է եղել, երբ Հովհաննես Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, որը հույսով է, որ ԼՂՀ-ն կդառնա բանակցային կողմ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը իսկ Լեռնային Ղարաբաղում նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Իգիթյանը հույս է հայտնում որ Ադրբեջանը կսկսի բանակցել ուղիղ Քոչարյանի հետ։ Տարորինակ կերպով, այսօր՝ 22 տարի անց, երբ Իգիթյանն նույն հանձնաժողովում է՝ արդեն որպես փոխնախագահ, վստահաբար պնդում է, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից միայն 1998 թվականից հետո:

Անցնենք առա

«The Armenian Reporter», 25 հունվարի 1997թ․

Հատված ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի ելույթից

/խմբ․ Արմեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետ 11․1996-02․1997թթ․/

«Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից:

Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության:

Ես չեմ ուզում խորանալ հնարավոր յուրաքանչուր մոտեցման մանրամասների մեջ, բայց կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումները, կարծում եմ, պետք է հաշվի առնեն հետեւյալ իրողությունները»:

ՀՀ վարչապետի ելույթից նույն տեղեկությունն ենք ստանում, որ կոչ է արվում Լեռնային Ղարաբաղին դարձնել բանակցությունների մասնակից։

Հատվածներ նշված 1997թ․ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ելույթներից և հարցազրույցներից, որը նախագահի ներկայացուցիչն էր և բանակցում էր կոնֆլիկտի հետ կապված, ինչպես հետագայում Արտաքին գործերի նախարարներն:

 

«Լրագիր», 25 հունվար 1997թ․

«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովսկայն հեռանկարները» խորհրդաժողովում:

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն:

«․․․ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ․․․» փաստորեն կարողենք ֆիքսել որ Հայաստանն է համաձայնվել և ընդառաջել Ադրբեջանի խնդրանքին որ բանակցեն երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան՝ առանց ԼՂՀ կողմի։

«Հայաստանի Հանրապետություն» 4 փետրավարի 1997

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքային այցը Եվրոպա․

«Նա քննադատեց Ադրբեջանի քաղաքականությունը որպես բանակցական գործընթացի ձախողում և փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդյունք չէ բանակցությունների և որը հետևաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտյանը նշեց նաև, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցությունների շարունակումն այնպես, ինչպես կար նախկինում և կարևորեց ԼՂ-ի մասնակցությունը ուղիղ բանակցություններում»:

«Մոլորակ» թերթ, 30 հունվարի 1997

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնի արտասանած ճառը

«Դեռ ավելին, բանակցություններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության…

Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտության լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական: Այնքանով, որքանով Միացյալ Նահանգների և միջազգային հանրության դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի անհաշտ կեցվածքին, այնքանով էլ դրա գործած հնարավոր ազդեցության շրջանակներում պետք է վերագնահատել այդ քաղաքականությունը»։

«Հայք» 08 փետրվարի 1997 թ․

Ժիրայր Լիպարիտյանը հավաստեց Հայաստանի դիրքորոշումը

«Ժիրայր Լիպարիտյանը հաստատեց Անդրկովկասին նվիրված լոնդոնյան կոնֆերանսում իր արտահայտած այն դիրքորոշումը, թե այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: «Բանակցությունների ընթացքը դինամիկ ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարվում ինչ-որ մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարվել: Ուղղակի բանակցություններին Հայաստանը դեմ չէ»: Ըստ Լիպարիտյանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները: Բայց խորհրդակցությունների ձևը դեռևս հաստակ չէ»:

«Նոյան Տապան», 19 մարտի 1997թ․

Հայաստանն ասում է, որ անմիջական շփումները ադրբեջանցիների հետ կարող են լինել Ղարաբաղի մասնակցության պայմաններում

«Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի համարում ողջամիտ երկխոսությունը շարունակել Ադրբեջանի հետ, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»:

«Հայք», 15 փետրվարի 1997 թ․

Հատված ԱԳՆ Ալիկ Արզումանյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի մասին պատմող նյութից

Արտաքին Քաղականանությունը հաջողություններ է արձանագրել

«Փետրվարի 24-ին կկայանա եռանախագահների առաջին նիստը: Հայտնելով այս մասին, պարոն Արզումանյանը ասաց, որ այսուհետ Հայաստանը ղարաբաղյան հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե բանակցություններին չմասնակցի Ստեփանակերտը»:

«Ռեսպուբլիկա Արմենիի» 31 հունվարի 1997թ․

Հարցազրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ

-          «Ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհը:

-          Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարավոր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների միջոցով: Եթե Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպսիսի պայմաններ, որ հայերը մտափոխվեն անկախ պետություն ստեղծելուց:

-          Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախության ճանաչում, ինչին Բաքուն երբեք չի գնա:

-          Իսկ դուք ի՞նչ գիտեք, գուցե անհատական հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի ավելի լավ հասկանալ իրար»:

«Հայաստանի Հանրապետություն», 8 փետրվարի 1997թ․

«Բանակցային պրոցեսը դինամիկ գործընթաց է: Տարբեր փուլերում առաջ են գալիս տարբեր մոտեցումների նպատակարահմարություն է առաջանում: Եթե մինչև հիմա կար անհարժեշտություն բանակցություններին Հայաստանի ուղիղ մասնակցության, ապա այս էտապում այդ մոտեցումը իրեն սպառել է: Մենք դեմ չենք ուղիղ բանակցություններին, բայց այժմ դրանք կարող են լինել ավելի արդյունավետ Ղարաբաղ-Ադրբեջան, կամ Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով»։

«Հայք», 25 հունվարի 1997թ․

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս թողնելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը:

Անցյալ տարվա ընթացքում նման բանակցություններ են անցկացվել երկու երկրների ղեկավարների խորհրդարանականների մակարդակով, մասնավորապես Ժերար Լիպարիտյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեի միջև:

Որպես վերջաբան, ներկայացնենք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից մի հատված:

«Հայաստանի Հանրապետություն», 22 փետրվարի 1997թ․

- «Ինչպե՞ս կարելի է կարգավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հայոց անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

- Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս»։

Այս հատվածում առաջին նախագահն ինքն է փաստում որ՝ Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս, Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով, սակայն պաշտոնաթողությունից տարիներ անց արդեն պնդում է որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Քոչարյանի մեղքով։ Այս հարցազրույցներն ու ելույթները տեղի են ունեցել երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ Արցախում էր՝ նախագահ/խմբ․ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ է նշանակվել 1997 թվականի հունիսի 10-ին, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998 թվականի ապրիլի 9-ին/։

Այսպիսով՝ տարատեսակ հայտարարությունների մեջ, այս փաստերն առավել քան խոսուն են:


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company